Տավուշի մարզպետ

  • Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

    Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

    Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջից տեղեկացել ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: «Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, ներկայացրել է Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը: Հանդիպման ըթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները:…

  • Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ

    Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ

    ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տների մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական…

  • ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում

    ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում

    Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Այդ մասին հայտարարվել է EU-GAIA ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվել է COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին…

  • Շարունակվում է դուալ կրթական համակարգի փորձարկումը

    Շարունակվում է դուալ կրթական համակարգի փորձարկումը

    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում շարունակում է աջակցել զբոսաշրջության, գինեգործության, ՏՏ/ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներին, ինչպես նաև դուալ մասնագիտական կրթություն և ուսուցում կրթական համակարգի փորձարկմանը Հայաստանում՝ հատկապես կարևորելով մարզային զարգացումը: Նշված ոլորտներում իրականացված գործողությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Տավուշի մարզում: Միջոցառումը մեկնարկել է Տավուշի պետական…

  • Տավուշի մարզպետարանում բացվել է առողջապահական թեժ գիծ

    Տավուշի մարզպետարանում բացվել է առողջապահական թեժ գիծ

    Տավուշի մարզպետարանում բացվել է առողջապահական թեժ գիծ 077-047-057 համարով։ Թեժ գծի աշխատանքները կազմակերպում է Տավուշի մարզպետի առողջապահության գծով խորհրդական Արբակ Գրիգորյանը։ Մարդիկ արդեն թեժ գծին են դիմում ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական հարցերով։ Զանգերը հիմնականում լինում են պետության կողմից երաշխավորված անվճար դեղորայքի տրամադրման խնդիրների հետ կապված։ Հարցի լուծման նպատակով թեժ գիծը դեղերի վերաբաշխում է կատարում…

  • Տավուշում քննարկվել են զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականության բարելավման հարցերը

    Տավուշում քննարկվել են զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականության բարելավման հարցերը

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսի 25-ին Իջևանում կայացած առաջին Աշխատանքի տոնավաճառից հետո աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող զբաղվածության ակտիվ ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, դրանց լուծման հնարավոր ուղիները, զարգացման հեռանկարները և մարզում գործող այլ պետական և հասարակական…

  • Անվտանգությունը համարում ենք համար մեկ առաջնահերթությունը. Տավուշի մարզպետ

    Անվտանգությունը համարում ենք համար մեկ առաջնահերթությունը. Տավուշի մարզպետ

    Մայիսի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համար մեկ առաջնահերթությունը անվտանգությունն է, և որ ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ներդրում ու ներգործություն դիտարկում են հենց այդ պրիզմայով: «Եթե կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան, եթե ստեղծվում են մեխանիզմներ, այդ մեխանիզմները պետք է աշխատեն նաև պատերազմական կամ արտակարգ իրավիճակում, մենք պարտավոր ենք…

  • Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ

    Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ

    Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին, նշեց, որ մարզերում առաջնային խնդիրներից է նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների: «Ուզում եմ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի չառաջացումը որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս: Ընդհակառակը, պետք է բոլոր…

  • Շիրակի և Տավուշի մարզպետներին կազատեն պաշտոններից

    Շիրակի և Տավուշի մարզպետներին կազատեն պաշտոններից

    Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերի շարքում ընդգրկված են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին և Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին պաշտոնից ազատելու հարցերը, տեղեկանում ենք Կառավարության կայքից: