Տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անդրադարձել է Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների վրա հարձակմանը։ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարությունն անընդունելի է որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը: «Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց…
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու: Մեծավան համայնքում շչակ է գործարկվելու Հովտաշեն բնակավայրում այսօր շչակ է փորձարկվելու Խնդրում ենք չանհանգստանալ:
Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին Տեղ համայնքի բնակիչը շփոթվել էր ու ոչխարներին արածացնելիս հայտնվել էր Ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Նրան ու կենդանիներին ադրբեջանցիները առևանգել էին, որից մի քանի ժամ անց վերադարձրել են Ռուս խաղաղապահներին, որոնք էլ՝ հայկական կողմին։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը News-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիները կապել են հովիվի աչքերը, նրան…
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 9 համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում (համամասնական ընտրակարգով) Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետտովոյում (մեծամասնական), ընթացել են ավագանու (մեծամասնականի դեպքում՝ նաև համայնքապետ) ընտրություններում։ Այդ 9 համայնքներում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 166 753 է կազմում, որոնցից մասնակցել են 55 410-ը կամ էլ ընտրողների 33,23 տոկոսը։ Արդեն իսկ հայտնի է, որ Գորիսում նախնականով…
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստում քննարկվել է առաջիկա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության մասնակցությունը, համամասնական ցուցակների կազմը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ անդամ Գնել Սանոսյանը գրել է, թե որոշման համաձայն ում թեկնածությունները կառաջադրվեն Սյունիքի համայնքներում, Գյումրիում և Դիլիջանում։ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում խորհրդակցություն է հրավիրել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել…
Հուլիսի 27-ին Հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և հայտնում է, որ խմելու ջուր կհասնի Խնածախ, ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ «Սյունիքի մարզի Տեղ միավորված համայնքի` Խնածախ բնակավայրը տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման…
Iravaban.net կայքն այսօր՝ հուլիսի 20-ին, գրել է, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում հայ-ադրբեջանական նոր սահման է գծվել։ Iravaban.net-ի այս լուրը հերքել է Տեղի համայնքապետը և նշել, որ հայկական կողմին պատկանող տարածքից ադրբեջանական կողմին հող չի զիջվել։ Կայքը հղում էր արել Տեղի համայնքապետ Ներսես Շադունցին, որը հայտնել էր, թե երեկ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել և տեղում…
Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են…
Կառավարությունը մայիսի 27-ին ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավարևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման…
Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Տեղ գյուղի համայնքապետարանը քիչ առաջ տեղեկատվություն է տարածել․ «Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է։ գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են»,- նշված…
Մայիսի 14-ին, ժամը 15։30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ժամը 17։47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական…
Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանի Facebook-ի էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․ «Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած առատ անձրևին հաջորդել է կարկուտը, որը մեծ վնասներ է հասցրել։ Հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը։ Կարկուտը փչացրել է գյուղի հասուն բերքն ու բարիքը։ Լուսանկարը՝ Սաթեն Իսունցի ՖԲ էջից»։…
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում: Կենտրոնը հայտնում է, որ Կոռնիձոր համայնքում տեղի են ունեցել ականազերծման աշխատանքներ: ««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հուլիսին սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները: Կոռնիձորում աշխատանքները ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» կողմից:…