տիգրան բարսեղյան
Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստն է
Հայաստանի ազգային հավաքականի ու «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը շարունակում է գլխավորել Ղազախաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ի հրապարակած տվյալներից։ Այսպիսով, Բարսեղյանը տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 2,5 միլիոն եվրո։ Նրան նախորդում է «Կայրաթի» կիսապաշտպան Յացեկ Գուրալսկին, ում տրանսֆերը գնահատվում է 1,8 միլիոն եվրո։ Իսկ Ղազախստանում հանդես հայ ֆուտբոլիստների շարքում Բարսեղյանից…
Տիգրան Բարսեղյանը կարող է տեղափոխվել Սլովան
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը շուտով կարող է նոր ակումբում հանդես գալ: Այս մասին հայտնել է Meta-ratings.kz: Տիգրանը մեկնել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա՝ տեղի «Սլովանի» հետ պայմանագիր կնքելու համար։
Աստանայի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Աստանա»-ի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով: Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Նա որակազրկվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրում «Կայրաթի» դեմ հանդիպումից հետո երկրպագուների հասցեին անհարգալից ժեստի համար։
Տիգրան Բարսեղյանը կհեռանա ղազախական Աստանա ակումբից
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ղազախական «Աստանա» ակումբից, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է տարվա ավարտին: Ղազախական Vesti-ն հայտնում է, որ մայրաքաղաքային ակումբն արդեն փոխարինող է փնտրում Բարսեղյանին:
Այսօր Տիգրան Բարսեղյանի 28-ամյակն է
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն այսօր տոնում է իր ծննդյան 28-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ Բարսեղյանը այս պահին հանդես է գալիս Ղազախստանը ներկայացնող «Աստանա» ակումբում։ Բարսեղյանը կարիերայի սկզբում խաղացել է նաև հայկական ակումբներում, որոնց թվում են՝ «Բանանցը», «Գանձասարն» ու «Միկան»։
Բարսեղյանը կմնա Աստանայում
Մինչ այս հաղորդվել էր, որ «Աստանայի» առաջատար Տիգրան Բարսեղյանը տեղափոխվում է՝ Սլովակիայի չեմպիոն «Սլովան», որտեղ ադեն բուժզննում է անցել ու կողմերն արդեն տրանսֆերի գնի շուրջ պայմանավորվել են։ Սակայն, կարծես թե, հերքվում է այս տվյալը։ «Тень отца Гурмана» Telegram-ի ալիքը հերքում է վերոնշվածն ու ասում, որ Բարսեղյանը ոչ մի բուժզննում էլ չի անցել, չնայած նրան, որ…
Հարոյանն ու Բարսեղյանը կարող են բաց թողնել Խորվաթիայի հետ հանդիպումը
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ու հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող են բաց թողնել հունիսի 1-ին նշանակված՝ Խորվաթիայի հետ ընկերական հանդիպումը։ Այս մասին Բարսեղյանը հայտարարել է «Ֆուտբոլ Էդգար Մանուչարյանի հետ» հաղորդման ժամանակ։ Ըստ ֆուտբոլիստի՝ խնդիրը «Աստանայի» հանդիպումներն են, որոնց պատճառով նրանք չեն հասցնի մեկնել Խորվաթիա։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին Խորվաթիայի հետ մրցելուց հետո մրցելու է նաև…
Առաջին րոպեից հավատացել ենք, որ հաղթելու ենք․ Բարսեղյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն Իսլանդիայի հետ խաղից հետո փոքրիկ ճեպազրույց է ունեցել, որը հրապարակել է ՀՖՖ-ն` Facebook-ի էջում։ Բարսեղյանը նշում է, որ դուրս էին եկել խաղադաշտ հաղթելու նպատակով ու հենց առաջին րոպեից էլ հավատում էին, որ կհաղթեին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10165228799795247?__cft__%5B0%5D=AZVujEERR7mRXNPnCiZkSSQ5WrAh92xAN40R7TH0zjZXyaTwfxpUPm9oM7h-uTLqZHt9KGfyoM8DFBcA8YmHIHoN5rKbdnaDw_LHCTAiXsaaVsU686TGb5OMBavzcg-ijzVgzWFkupRbjJOPEjJ2MiY4QHsZlYXEFOxV17YXaMW2KA&__tn__=%2CO%2CP-R
Խենթ գնդակ էր․ Բարսեղյանն անդրադարձել է իր գոլին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ Հայաստանի ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։ Մասնավորապես՝ գեղեցիկ ստացվեց խաղի հաշիվը բացած ու մեր հավաքականին հաշվի մեջ առաջ մղած Տիգրան Բարսեղյանի գոլը։ Հայ հարձակվողն անդրադարձել է իր գոլին Instagram-ի էջում։ Նա տեղադրել է գոլի տեսանյութը և դրան կից գրել, որ խենթ գնդակ էր Իսլանդիայի դարպասը։ Այնուհետև նա գրել է, որ հպարտ…
Հարոյանը կարող է անվճար դառնալ Աստանայի ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը կարող է տեղափոխվել ղազախական «Աստանա»։ Այս մասին հայտնել են ակումբից։ Նշվել է, որ Հարոյանն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, ու եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա 28-ամյա պաշտպանը «Աստանա» կտեղափոխվի անվճար։ Ակումբից հայտնել են նաև, որ տարի ֆուտբոլիստների տրանսֆերների համար գումար ծախսել չեն ծրագրում։ Հիշեցնենք, որ Հարոյանը ավելի վաղ հեռացել…
Ափսոսում եմ՝Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ․ Տիգրան Բարսեղյան
ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ղազախական «Աստանայում» հանդես եկող Տիգրան Բարսեղյանի հետ: Հասյաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս արտերկրում, նրանց կյանքը և առօրյան ևս սահմանափակվել են։ Տիգրան Բարսեղյանը ասել է․ «Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից,…
Հայազգի ֆուտբոլիստի առաջին գոլը Աստանայի կազմում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Աստանա» ակումբի և «Ակտաու Կասպիի» միջև Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի ժամանակ «Աստանան» կարողացել է հաղթանակ տանել: Հյուրերը առաջին խաղակեսին հաղթել են՝ 3:0 հաշվով: Հատկանշական է, որ երկրորդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: Ղազախստանի առաջնության ընթացքում և «Աստանայի» կազմում ներկայանալուց սա ֆուտբոլիստի առաջին գոլն էր:
Բարսեղյանի Աստանան ընկերական հանդիպում է անցկացրել Պորտուգալիայում
Ղազախական «Աստանան» ուսումնամարզական հավաք է անցկացնում պորտուգալիայում։ Թիմի հետ է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ «Աստանան» հավաքի ընթացքում ընկերական հանդիպում է անցկացրել շվեդական «Հեկենի» հետ։ Բարսեղյանի թիմը պարտվել է 1-2 հաշվով։ Նշենք նաև, որ հայ ֆուտբոլիստը «Աստանայի» մեկնարկային կազմում, բայց փոխարինվեց 2-րդ կեսում։
Երբ դուրս եմ գալիս դաշտ, ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար․ Տիգրան Բարսեղյան
«Աստանա»-ի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է իր նպատակների ու հաջողության հասնելու իր բանաձևի մասին. «Ինձ լավ ընդունեցին թիմում. ես նրանց էի ճանաչում, նրանք էլ` ինձ: Իհարկե միասին չէինք խաղացել, բայց եղել էինք մրցակիցներ: Ինձ բոլորը գիտեին: Ես հարգում էի բոլորին, իրենք էլ`ինձ: Ոչ մի խնդիր չի…
Տիգրան Բարսեղյանը անդրադարձել է Աստանա տեղափոխվելուն
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանայի» հետ։ Նա այս մասին հայտնել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով լուսանկար ու դրան կից գրառում՝ պատմություններ բաժնում։ Նշենք, որ Բարսեղյանը 2019 թվականից հանդես էր գալիս «Կայսարում»։ Նա իր գրառմամբ դիմել է խաղընկերներին և ակումբի անձնակազմին, նշելով, որ ցանկանում է առաջինը տեղեկացնել նրանց իր նոր…