fbpx
Սպորտ

Մտադիր եմ Ռեալի հետ պայմանագիրս ավարտին հասցնել․ Կրոս

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսն անկեղծացել է, որ ցանկանում է կարիերան ավարտել իր ներկայիս ակումբում։

«Ֆուտբոլային աշխարհում 3 տարին շատ է, ու ես մտադիր եմ Մադրիդի հետ պայմանագիրս ավարտին հասցնել։ Այդ ժամանակ 33 տարեկան կլինեմ ու շատ տարբերակներ կունենամ։ Հեռանալ, մնալ այստեղ, թե ավարտել կարիերաս։ Ուզում եմ կարիերաս «Ռեալում» ավարտել։

Ես ինձ ֆուտբոլում եմ պատկերացնում, բայց ոչ որպես բարձրակարգ մարզիչ։ Հատկապես, որ նորից ստիպված կլինեմ անել այն, ինչն ինձ ամենից շատն է անհանգստություն պատճառում ֆուտբոլում․ ուղևորությունները, որոնք փաստ են, որ շաբաթներով տուն չեմ վերադառնա։ Ինձ դա դուր չի գալիս», – Կրոսի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ