Տոտենհեմ

  • ԱՊԼ-ի միանգամից 3 ակումբ կապվել է Բեյլի գործակալի հետ

    ԱՊԼ-ի միանգամից 3 ակումբ կապվել է Բեյլի գործակալի հետ

    Անգլիայի Պրեմիեր Լիգայի երեք ակումբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով: Ինչպես հայտնում է Okdiario-ն, ուելսցուն իրենց թիմում են ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Տոտենհեմը»: Այս ակումբներն արդեն կապվել են Բեյլի գործակալի հետ՝ պարզելու Մադրիդում նրա ներկայիս վիճակը: Բեյլը «սերուցքայիններին» է միացել 2013 թվականին՝ տեղափոխվելով «Տոտենհեմից»՝ 101 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում…

  • Պոչետինո. Հիասթափված եմ Տոտենհեմի տրանսֆերային քաղաքականությունից

    Պոչետինո. Հիասթափված եմ Տոտենհեմի տրանսֆերային քաղաքականությունից

    «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ հիասթափված է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: Հիշեցնենք, որ լոնդոնցիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆեր չեն կատարել: «Անխոս, ես հուսով էի, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմի թարմացում կլինի, սակայն մենք մեզ դա չենք կարող թույլ տալ: Ստիպված պետք է համակերպվեմ ակումբի ճնշմանը: Հիասթափված եմ ակումբի տրանսֆերային քաղաքականությունից: ԱՊԼ-ի…

  • Տոտենհեմն ԱՊԼ-ի պատմության առաջին թիմն է, որը երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի խաղացողի ձեռք չի բերել

    Տոտենհեմն ԱՊԼ-ի պատմության առաջին թիմն է, որը երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի խաղացողի ձեռք չի բերել

    «Տոտենհեմը» ոչ մի ձեռքբերում չի ունեցել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որը փակվել է այս գիշեր: Ընդ որում թիմից հեռացել են կիսապաշտպաններ Մուսա Դեմբելեն ու Ժորժ-Քևին Նկուդուն: Ամռանը ևս լոնդոնյան ակումբը ոչ մի նորեկի ձեռք չէր բերել: Այսպիսով, «Տոտենհեմը» դարձել է ԱՊԼ-ի պատմության առաջին ակումբը, որը ոչ մի խաղացողի ձեռք չի բերել մեկ մրցաշրջանի երկու տրանսֆերային…

  • Տոտենհեմի ստադիոնի խորամանկ բոլբոյը

    Տոտենհեմի ստադիոնի խորամանկ բոլբոյը

    Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լոնդոնի «Տոտենհեմի» և «Ուոթֆորդի» միջև Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղի վերջնամասում: Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման ավելացված ժամանակում «Ուոթֆորդի» կիսապաշտպան Այզակ Սակսեսը փորձել է հնարավորինս արագ կատարել եզրային նետումը, սակայն բոլբոյներից մեկը խանգարել է անել դա: Նիգերիացի հարձակվողը խլել է գնդակը բոլբոյի ձեռքից, ինչի համար ստացել է դեղին քարտ: Այդ խաղում…

  • Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա

    Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա

    Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

  • Մխիթարյանը կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում

    Մխիթարյանը կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում

    Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: The Sun-ը հայտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սևիլիայում» և շատ լավ ծանոթ է խաղացողին: Ըստ լրատվամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում…

  • ԱԼԳ. Արսենալը պարտվեց Տոտենհեմին

    ԱԼԳ. Արսենալը պարտվեց Տոտենհեմին

    Անգլիայի լիգայի գավաթի ¼ եզրափակչում , Լոնդոնի Արսենալը, սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջելով   լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ Տոտենհեմին և դուրս մնաց խաղարկությունից: Խաղի 20-րդ  րոպեին հաշիվը բացեղ Տոտենհեմի խաղացող՝ Սոն Հյոն Մին, իսկ 60-րդ րոպեին Դելե Ալին կրկնապատկեց հաշիվը:  Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի սկզբին:

  • Անգլիայի լիգայի գավաթ . Արսենալը կմրցի Տոտենհեմի հետ (ժամանակացույց և ուղիղ միացում)

    Անգլիայի լիգայի գավաթ . Արսենալը կմրցի Տոտենհեմի հետ (ժամանակացույց և ուղիղ միացում)

    Այսօր ուշ երեկոյան Անգլիայի լիգայի գավաթի շրջանականերում կկայանա երկու հանդիպում: Լոնդոնի Արսենալը սեփական հարկի տակ կմրցի լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ Տոտենհեմի հետ:  ԿԿայանա ևս մեկ հանդիպում, որի ժամանակ կմրցեն Չելսին և Բորնմութը:Խաղերի ժամանակացույցին և ուղիղ եթերներին կարող եք հետևել ստորև՝Արսենալ – Տոտենհեմ 23:45Չելսի – Բորնմութ 23:45

  • «Ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին»,- Պոչետինո

    «Ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին»,- Պոչետինո

    Armsport.am-ը գրում է. «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է բրիտանական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունն այսօր է աշխատանքից ազատել Ժոզե Մոուրինյուին: «Առաջին հերթին ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին: Ցավում եմ, որ նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ ես և Ժոզեն լավ հարաբերություններ…

  • Չեմպիոնների լիգայի 1/8 վիճակահանություն

    Չեմպիոնների լիգայի 1/8 վիճակահանություն

    Քիչ առաջ ավարտվեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 վիճակահանությունը: Արդյունքում միմյանց դեմ կմրցեն՝ Շակե 04 – Մանչեսթեր Սիթի Ատլետիկո Մ – Յուվենթուս Մանչեսթեր Յունայթեդ – ՊՍԺ  Տոտենհեմ – Բորսուսիա Դ Լիոն -Բարսելոնա Ռոմա – Պորտու Այաքս – Ռեալ Մ Լիվերպուլ – Բավարիա Առաջին հանդիպումները կկայանան գալիք տարվա փետրվար ամսին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտին:

  • Չեմպիոնների լիգա. հայտնի են փլեյ-օֆֆի մասնակիցներ

    Չեմպիոնների լիգա. հայտնի են փլեյ-օֆֆի մասնակիցներ

    Երեկ երեկոյան կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի  վերջին տուրից հետո, հայտնի դարձան 1/8 եզրափակչում հանդես եկող բոլոր ակումբները: Դրանք են`  «Տոտենհեմ»(Անգլիա), «Մանչեսթեր Սիթի»(Անգլիա), «Լիվերպուլ»(Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդ»(Անգլիա), ««Շալկե-04»(Գերմանիա), «Բավարիա»(Գերմանիա),«Բորուսիա Դ.»(Գերմանիա), «Ատլետիկո Մ»(Իսպանիա), «Բարսելոնա»(Իսպանիա),«Ռեալ»(Իսպանիա),  ՊՍԺ(Ֆրանսիա,  «Լիոն»(Ֆրանսիա), «Ռոմա»(Իտալիա), «Յուվենտուս»(Իտալիա), «Այաքս»(Նիդերլանդներ),Պորտու»(Պորտուգալիա):  1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին ֆրանսիական Նիոն քաղաքում: