«Տոտենհեմը» ոչ մի ձեռքբերում չի ունեցել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որը փակվել է այս գիշեր:
Ընդ որում թիմից հեռացել են կիսապաշտպաններ Մուսա Դեմբելեն ու Ժորժ-Քևին Նկուդուն:
Ամռանը ևս լոնդոնյան ակումբը ոչ մի նորեկի ձեռք չէր բերել:
Այսպիսով, «Տոտենհեմը» դարձել է ԱՊԼ-ի պատմության առաջին ակումբը, որը ոչ մի խաղացողի ձեռք չի բերել մեկ մրցաշրջանի երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում:
24 տուրից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատ «Լիվերպուլին» զիջելով 7 միավորով:
Հաղորդում է armsport.am-ը։
