ցուցանիշ
Ռուսաստանում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր են հաստատվում
Ռուսաստանում վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 179,987 նոր դեպք է հաստատվել: Հայտնաբերված դեպքերի թիվը 10,1 տոկոսով գերազանցել է անցած շաբաթվա ցուցանիշները, երբ շտաբը հաղորդել էր 163, 504 վարակակրի մասին: Նշենք, որ մեկ շաբաթում մահվան դեպքերի թիվը նույնպես առավելագույնն է՝ կազմելով 3,348 ընդդեմ նախորդ յոթ օրվա ցուցանիշի՝ 2,993-ի: Դա ավելին է, քան շտաբը գրանցել էր…
Կորոնավիրուսի ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:…
2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ
ՀՀ Պետեական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը: ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ՝ ՕԳՈՍՏՈՍԻ ՀԱՄԵՄԱՏ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 14 ՀԱԶԱՐՈՎ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: Մասնավորապես,…
Հնդկաստանում կորոնավիրուսի հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցվել
The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ Հնդկաստանում 24 ժամում կորոնավիրուսի հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում Covid-19 է հայտնաբերվել 95.735 մարդու մոտ։ Այս աճը պայմանավորված է թեստավորումների թվի ավելացմամբ։ Ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության՝ երկրում կատարվում է օրական ավելի քան 1 միլիոն թեստավորում։ Սակայն դեպքերի թիվը աճում է նաև այն պատճառով, որ երկրում շարունակվում է սահմանափակումների…
Լեբրոն Ջեյմսն առաջ է անցել բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթից
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մրցաշրջանի վերսկսումից հետո «Լոս Անջելես Լեյքերսը» 103։101 հաշվով առավելության է հասել «Լոս Անջելես Կլիպերսի» նկատմամբ։ 837-րդ հաղթանակն է տարել կանոնավոր առաջնությունների ընթացքում «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը։ Գրանցած ցուցանիշով նա առաջ անցել «Լեյքերսի» լեգենդ Քոբի Բրայանթից ու Քլիֆորդ Ռոբինսոնից։ Այժմ Լեբրոն Ջեյմսն իր ցուցանիշով 9-րդ տեղում է։ 1074 հաղթանակ տարած Քարիմ Աբդուլ-Ջաբարը առաջին…
Դե Խեան Յունայթեդի ամենաշատ հանդիպումներ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում մեկնարկային կազմում է: Դարպասապահի այս հանդիպումը լինելու է «Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում 399-րդը։ Դավիդ Դե Խեան ակումբի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է դարձել։ Այս ցուցանիծով իսպանացի դարպասապահը գերազանցել է Շմեյխելի արդյունքը:
ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել են կորոնավիրուսի ռեկորդային դեպքեր
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 55 274 նոր դեպք: Այս ցուցանիշը նոր ռեկորդ է դարձել է վարակման դեպքերի նոր ռեկորդ՝ գերազանցելով նախորդը, որը հունիսի 19-ին հաստատվել էր Բրազիլիայում, երբ այնտեղ 1 օրվա ընթացքում գրանցվել էր 54 771 նոր դեպք: ԱՄՆ 50 նահանգներից 37-ում նախորդ 2 շաբաթվա համեմատ վերջին…
ՀՀ-ն 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում առաջինն է
Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում, այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 20-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 6651: Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են. 1. Հայաստան – 6651 2. Ռուսաստան – 3954 3. Իրան –…
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 18 հազար նոր դեպք է հաստատվել. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում այսօր` հունիսի 14-ին, կորոնավիրուսային հիվանդության 18,004 նոր դեպք է հաստատվել: Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 2,134,926 է, որոնցից առողջացել է 846,777 հազարը և մահացել` 117,241-ը: Հայտնենք, որ տևական ժաման է, ինչ երկրում պանդեմիան հասել է իր տարածման գագաթնակետին, որի պատճառով էլ գերտերությունը բացարձակ առաջատար է հաստատված դեպքերի, առողջացման և…
Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվը հատել է 510 հազարի սահմանը. Woldometers
Woldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում այսօր` հունիսի 12-ին, կորոնավիրուսային հիվանդության 8,987 նոր դեպք է գրանցվել: Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հատում է 510 հազարի սահմանը, որոնցից առողջացել է 269,370 մարդ և մահացել` 6,715-ը: Հայտնենք, որ երկրում տևականա ժամանակ պանդեմիան հասել է տարածման գագաթնակետին, սակայն էական նահանջ դեռևս չի նկատվում: Հատկանշական է, որ երկիրը պորտալի…
Ռուսաստանում կորոնավիրուսի 8,595 նոր դեպք է հաստատվել. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 8,595 նոր դեպք է հաստատվել: Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 485,253 է, որոնցից ապաքինվել է 242, 397-ը և մահացել է 6,142-ը: Հավելենք, որ երկիրը հաստատված դեպքերի թվով լինելով 3-րդը, ավելի ցածր ցուցանիշ ունի մահացության թվով, քանի որ ԱՄՆ-ում գրանցվել է մահվան 113,061 դեպք, իսկ Բրազիլիայում` 37,312: Տվյալներին…
Լուկաշենկոն հորդորել է պայքարել կորոնավիրուսի դեմ առանց հիստերիայի
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին և բուժաշխատողներին կոչ է արել COVID-19 տարածման դեմ պայքարել հանգիստ և առանց հիստերիայի։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պետության ղեկավարը կորոնավիրուսային համաճարակը բազմիցս համեմատել էր փսիխոզի հետ: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն հորդորել է ուշադրություն դարձնել թոքաբորբի դեպքերին, որոնք պայմանավորված են ոչ միայն կորոնավիրուսով: «Երեկ ես հրաման տվեցի…
Պուտինի վստահության վարկանիշը իջնում է. Լևադա կենտրոն
Վլադիմիր Պուտինի ՝ որպես նախագահի գործունեություն ընդունելի է ռուսների 59%-ի կողմից: Սա ապրիլին Լևադա կենտրոնի հեռախոսային հարցման արդյունքների հետևություն է: Սա Պուտինի համար ամենացածր ցուցանիշն է 20 տարվա ընթացքում: Ավելի վաղ, ամենացածր ցուցանիշները գրանցվել էին 2013-ի նոյեմբերին և 2000-ի հունիսին ՝ 61%։ Այս մասին հայտնում է tvrain.ru-ն Ապրիլին կայացած հարցման համաձայն, մասնակիցների 33%-ի համար ընդունելի…
Աշխարհում հաստատված դեպքերի թիվը հատում է 3 միլիոնի սահմանը. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը հատում է 3 միլիոնի սահմանը: Այժմ հաստատված դեպքերի թիվը 2,934,570 է, որոնցից առողջացել է 840,740 մարդ և մահացել` 203,676-ը: Ամենաշատ հաստատված դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում և երկիրը շարունակում է մնալ առաջատարը` հաստատված դեպքերի, առողջացածների և մահացածների թվով: Միայն այսօր երկրում գրանցվել է վիրուսի…
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման գործակիցը ցածր է. DW
Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական ինստիտուտը հայտնել է, որ Գերմանիայում հնարավոր է եղել իջեցնել կորոնավիրուսի վարակման մակարդակը: Այժմ այստեղ «R»-ը 0,7 տոկոս է կազմում («R»-ը կորոնավիրուսով վարակման մակարդակն է): «R»-ի գործակցի ցածր լինելը փաստում է, որ վիրուսը կրողը միջինում 1-ից քիչ մարդու է վարակում, որն էլ նպաստում է վարակվածների ընդհանուր թվի նվազմանը: Այս մասին հայտնում է…













