փոխխոսնակ
Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ 3-րդ փոխխոսնակ
Ազգային ժողովում ընթացան ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի ընտրությունները։ Տվյալ պաշտոնում առաջադրված էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցեցին 104-ը։ Նրանցից 53-ը կողմ էին քվեարկել, 50-ը՝ դեմ, իսկ 1 քվեաթերթիկ էլ ճանաչվել էր անվավեր։ Նշված արդյունքները բավարար չեն՝ ԱԺ փոխխոսնակի ընտրության համար։ Այսպիսով՝ կանցկացվեն նոր ընտրություններ։ Ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանն ասաց, որ…
ՔՊ-ն չի խոչընդոտի՝ Սաղաթելյանի ԱԺ փոխխոսնակ ընտրվելուն․ Բաղադասարյան
Ազգային ժողովում շարունակվում է 8-րդ գումարման առաջին նստաշրջանը, որի ընթացքում ձևավորվում են ԱԺ մարմինները։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն ու 2 փոխխոսնակներն արդեն ընտրվել են։ Այսօր ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի ընտրությունն է կատարվելու, որը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմադիր։ Տվյալ պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Ընտրության մասով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի…
Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը այսօր հանդես է եկել ճեպազրույցով։ Սիմոնյանն անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու ընտրական օրենսգրքին։ Նա ասել է, որ ցանկալի է քաղաքական դաշտում միասնական դիրքորոշման առկայությունը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ https://www.facebook.com/141126305932755/videos/447678896531948
Արդեն ջնջվել են խոսքի բոլոր սահմանները․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում կարծիք է հայտնել, որ հիմա շատ հետաքրքիր ժամանակահատված ենք ապրում, երբ խոսքն այլևս կորցնում է և, մեծ հաշվով, կորցրել է իր արժեքը: «Ցավոք, իրոք, ցավոք: Լրագրությունը, ինֆորմացիան, լուրը սկսել են իրենց տեղը զիջել ստի մինի ներկայացումներին: Սկզբունքները հայտնի են վաղուց. որպեսզի սուտը վերածվի ճշմարտություն՝ այն պետք է…
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր ճեպազրույցով է հանդես եկել։ https://www.facebook.com/264990917673484/videos/3842954892491656
Սիմոնյանն ասել է, թե երբ իշխանությունը չի գնա արտահերթ ընտրությունների
Այսօր ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա ասաց, որ ըննդիմությունը պատրաստ չէ քննարկել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, իսկ այդ դեպքում իշխանություները արտահերթ ընտրությունների չի գնա։ Սիմոնյանի խոսքով՝ վարչապետն այսօր ունի ամենաբարձր վարկանիշը՝ առկա քաղաքական գործիչների մեջ։ Փոխխոսնակն ասաց նաև, որ ընդդիմադիր ուժերը նույնպես հարցումներ են անցկացրել ու պարզել են, որ…
Այս նախագծով կքրեականցվեն «Ֆեյքերի ֆաբրիկաները». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնայնը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. Գործընկերներիս հետ ավարտին հասցրեցինք ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում…
Ես ոչ մի ֆեյքերի բանակ չունեմ․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, այս օրերին որոշ միավորներ մեդիա արշավ են սկսել իմ դեմ։ Մասնավորապես` նպատակն այն է, որ ինձ վերագրեն ինչ-որ ֆեյքերի բանակներ, որոնք մե՛կ զինվորի ծնողներին են վիրավորում, մե՛կ քույրերին, մե՛կ արվեստագետներին են վիրավորում։ Հաջորդ թեզն այն է, որ ես իբր անասելի հարստացել եմ, և…
Նազարյանը հայտնել է, թե ինչու է անընդունելի եղել Պուտինի առաջարկը՝ Շուշիի վերաբերյալ
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ճեպազրույցների ընթացքում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 20-ին արված առաջարկի մասին՝ կապված ադրբեջանցիների փախստականների Շուշի վերադարձի մասին։ Նազարյանը հաստատել է, որ այդպիսի առաջարկ եղել է Պուտինի կողմից ու Ալիևի համաձայնությամբ՝ հոկտեմբերի 19-20-ին։ Փոխխոսնակի խոսքով, երբ հայկական կողմը տեսել է, որ ծանր է դրությունը ռազմաճակատում, համաձայնել է 7 շրջանների վերադարձին,…
Կառավարություն ներխուժածների ցանկում կար նաև ԲՀԿ-ական պատգամավոր․ վեճ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ելույթ ունեցող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ու ԲՀԿ-ական որոշ պատգամավորների միջև բանավեճ սկսվեց։ Պատճառը Նազարյանի հայտարարությունն էր՝ կառավարության շենք ներխուժած ջարդարարների վերաբերյալ։ «Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ նրանց շարքում էր նաև ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը։ Ասե՞մ անունը․․․ Դավիթ Մանուկյան», – ասաց Նազարյանը։ Սկսված բանավեճի ընթացքում Նազարյանը նաև հայտարարեց, որ «կառավարությունում ջարդուփշուր անելու պայմաններում հրաժարական…
Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին. Ալեն Սիմոնյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց` ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին: Ալեն Սիմոնյանը նշեց, որ մամուլում և այլ տեղերում տեղեկություններ են պտտվում, որ նա առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: «Նաև երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի…
Ա.Դանիելյանին հարվածելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակ Ա. Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան…
Մեզ համար կարևոր է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը. Չուգոշվիլի
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին խոսել է Վրաստանում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մասին: Նրա խոսքով, Վրաստանի համար, որպես հարևան երկիր, կարևոր է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը: «Չնայած որոշակի թեմաների վերաբերյալ կարծիքների տարբերություններին, մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ: Հայաստանի նոր խորհրդարանն իր երկրի զարգացման վերաբերյալ հավակնոտ և դրական ծրագրեր ունի: Բնական է, մեզ համար սա ողջունելի…
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճով Հայաստանը Եվրոպայի առաջատարն է
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճով Հայաստանը Եվրոպայի առաջատարն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Կա՞ն չէ մարդիկ, ովքեր հերիք չէ իրենց աշխատանքի ժամանակ լավ բան չեն արել, հիմա արած յուրաքանչյուր լավը կփորձեն վատաբանել: Բայց դե մաթեմատիկան կոնկրետ գիտություն է, իսկ սա դեռ սկիզբն է. ✅ ՀՆԱ…











