fbpx
Խորհրդարան

ՔՊ-ն չի խոչընդոտի՝ Սաղաթելյանի ԱԺ փոխխոսնակ ընտրվելուն․ Բաղադասարյան

Ազգային ժողովում շարունակվում է 8-րդ գումարման առաջին նստաշրջանը, որի ընթացքում ձևավորվում են ԱԺ մարմինները։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն ու 2 փոխխոսնակներն արդեն ընտրվել են։ Այսօր ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի ընտրությունն է կատարվելու, որը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմադիր։ Տվյալ պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Ընտրության մասով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց, որ իշխող խմբակցությունը կապահովվի ընտրության համար նվազագույն ձայների քանակը, որ Սաղաթելյանը ընտրվի։

Բաղդասարյանը նշեց, որ ՔՊ-ն չի խոչընդոտի ԱԺ մարմինների բնականոն ձևավորման գործընթացին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ