փոխնախարար
Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ փոխնախարարին
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել Instagram-ում: Ըմբշամարտիկը իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին, ով հարցաքննության է կանճվել ԱԱԾ: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների դեֆիցիտ կա
Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկումների ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում ՏՏ-ոլորտի մասնագետների դեֆիցիտը տարվա սկզբին կազմել է մոտ 3000 մարդ։ Սրեփան Ծատուրյանի խոսքով՝ Հայաստանում իրականացվող ուսումնական ծրագրերը ՏՏ-ոլորտում հիմնվում են հենց այս կամ այն մակարդակի մասնագետների դեֆիցիտի մասին տվյալների վերլուծության վրա։ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը նշել է, որ կադրերի դեֆիցիտի մասին տվյալները հիմնված…
ԱՆ-ն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար դիահերձարան ունենալ․ փոխնախարար
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է կորոնավիրուսի հիվանդությունից մահացած քաղաքացիների դիահերձման հարցին։ Նանուշյանը նշեց, որ ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ։ «Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան», – ասաց փոխնախարարը:
Գնահատականը չի ազդում երեխաների վրա․ փոխնախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը առցանց մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց գնահատման մեխանիզմի ու դրանց ազդեցության մասին։ «Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսևորել իբրև պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որևէ այլ ցածր գնահատական, բայց չի ազդում նրանց վրա։ Դա կարող է նրանց վրա ազդել…
Ունենք օրական 1000 թեստավորում անելու հնարավորություն․ փոխնախարար
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է թեստավորումների քանակի մասին, նշելով, որ Հայաստանն այս պահին հնարավորություն ունի օրական իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստավորում։ «Փորձում ենք բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են, օրինակ՝ արդեն ընդգրկվել են բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող…
Տեղաշարժի թերթիկները կհանվեն, կբացվեն սրճարանները․ սահմանափակումների նոր փաթեթը
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը խոսեց սահմանափակումների նոր փաթեթի մասին, որոնց կիրառվելու են մայիսի 4-ին։ «Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման…
Վրաստանում ինքնամեկուսացվել է առողջապահության նախարարի օգնականը
Վրաստանի առողջապահության նախարարի օգնականը ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ նրա կինը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն: «Այն պահին, երբ իր օգնականի մոտ հայտնաբերվել է վարակ, ինքն արդեն ինքնամեկուսացման մեջ էր: Այս առումով, կորոնավիրուսը տարածելու ռիսկը ամբողջ ընտանիքում ցածր է,- հայտնել է նա: Հիշեցնենք, որ պաշտոնյաներից մեկուսացման…
Փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարին
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Համայնքի գլխավոր քարտուղարը ներկայացրել է այցի նպատակը՝ նշելով, որ ցանկանում են լսել Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի և Ժողովրդավարությունների համայնքի միջև: Փոխնախարարը ողջունել է…
ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակվել
Վարչապետի հրամանով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը դուրս է գալիս աշխատանքից
ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է աշխատանքից դուրս գալու որոշման մասին։ Նա տեղեկացրել է, որ ընդունվել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը՝ հեռակա) ուսանում է Գործադիր կառավարման կրթական ծրագրով: «Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր…
Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների թվային լուծումները
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ դեկտեմբերի 18-ին անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր լոկոմոտիվներից մեկին՝ թվային գործիքներին ու նորարարական լուծումներին: Խոսելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն աշխատանքներից՝ Սրբուհի Գալյանը ներկայացրել է օրենսդրական գործընթացի թափանցիկության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովման նպատակով ստեղծված www.e-draft.am իրավական…
Էկոնոմիկայի փոխնախարարը՝ էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին և աշխատաժողովին։ Վերջինս անցկացվել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում: Համաժողովի նպատակն է խթանել անհատական և էկոլոգիական արդյունաբերական նմուշի կիրառումը՝ բարձրացնելու մրցունակությունը և նվազեցնելու ածխածնի արտանետումները: Իր ելույթում Նաիրա Մարգարյանը շեշտել է նորարարության կարևորությունը արդյունաբերության…
Նիկոլ Փաշինյանը փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Դանիելյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ», – ասված է համապատասխան որոշման մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր Կրթություն 2011 թ. ավարտել…
Կվերաբացվի սպորտային վաշտը․ փոխնախարար
Այսօր՝ ԱԺ նիստից հետո, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ Հայաստանում վերաբացվելու է սպորտային վաշտը, որի գործունեությունը դադարեցվել է 2017 թվականին։ «Օրենքով սահմանելու ենք Բանակի մարզական ակումբի ստեղծումը, որտեղ կզորակոչվեն սպորտում նշանակալի արդյունքներ ունեցող երիտասարդները», – ասել է Բալայանը:













