փոխնախարար
Տուն-ինտերնատների բնակիչների գեղանկարները կցուցադրվեն Ճապոնիայում, Վրաստանում և Ֆրանսիայում
«Մենք կարևորում ենք մեր տարեցների բովանդակային զբաղվածությունն ու ժամանցը։ Ներկայումս մեր տուն-ինտերնատների թույլ կետը առողջ և ակտիվ ծերացմանը օժանդակող ծրագրերն են, իսկ նմանատիպ միջոցառումները թույլ են տալիս, որպեսզի մենք կարողանանք հետաքրքիր ժամանց, միջոցառումներ կազմակերպել մեր տարեցների համար»,- այս մասին «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կազմակերպված գեղանկարների ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին…
Վաչե Տերտերյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հանդիպել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։ Փոխնախարարը գոհունակություն է հայտնել հումանիտար ոլորտում Կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։ Վաչե Տերտերյանը կարևոր է համարել նաև…
Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումները շարունակվում են
«ՀՀ Աշխատանքային օրենսգրքի առաջին հանրային քննարկումը բավականին ներկայացուցչական էր, ունեինք բազմաթիվ հարցեր, լրացումներ ու մտահոգություններ։ Այսօր փորձել ենք ներկայացուցչական ձևաչափ պահպանելուն զուգահեռ, նաև ունենալ մասնագիտական լսարան՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, հաշվապահներ, այսինքն՝ մասնագետներ, ովքեր առօրյայում առնչվում են Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, դրանց կիրառմանը և դրանցից բխող խնդիրներին կամ մտահոգություններին։ Ընդհանուր առմամբ, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները պայմանավորված են…
Նախարարության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները պետք է ունենան նույն տրամաբանությունը. Գեմաֆին Գասպարյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը օգոստոսի մեկից սկսել է մարզային այցելությունները: Հայաստանի բոլոր մարզերում հանրային քննարկումների ձևաչափով ներկայացվելու են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Առաջին այցելությունը Սյունիքի մարզ էր` Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում: Նախարարի տեղակալը հանդիպել է տեղի զբաղվածության, սոցիալական աջակցության, սոցիալական…
Դեպքի վարման տեղեկատվական համակարգ կներդրվի. Ժաննա Անդրեասյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Մենք կարևորում ենք նոր բովանդակությամբ սոցիալական ծառայության ներդնումը, ինչը նշանակում է, որ սոցիալական աջակցության վերաբերյալ ակնկալիքները էապես փոխում ենք՝ դիտարկելով դրանք համալիր և միասնական մոտեցման տեսանկյունից։ Այս պարագայում խոսքը ոչ թե ինտեգրված սոցիալական ծառայությունների մասին է, այլ՝ մեկ ամբողջական…
ԿԳՄՍ փոխնախարարն ու Կոտայքի մարզպետը շրջել են մի շարք մարզադպրոցներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն հուլիսի 25-ին աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էին գտնվում: Մարզպետն ու նախարարի տեղակալն այցելել են «Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և լուսավոր մարզադահլիճներով, օդափոխիչ համակարգով և լուսավորությամբ: Մարզադահլիճի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, ֆինանսավորել…
Տարեց մարդը պետք է լիարժեք ապրի իր համայնքում. Գեմաֆին Գասպարյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տարեցների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ: Նպատակը տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման ռազմավարության քայլերի ու միջոցառումների քննարկումն էր: Գործընկերներներին ներկայացվել է այս պահին տարեցների խնամքի ոլորտում իրականացվող աշխատանքները, ծրագրերը և այն նախաձեռնությունները, որոնք ամբողջությամբ պետք…
Նպաստների համակարգի փոփոխության հարցում առանցքային խնդիր է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը
«Աղքատության բազմաչափության ընդունմանն ու աջակցության համակարգին ուղղված բարեփոխումներն ունեն երկու սկզբունք։ Առաջինը՝ փորձել տարանջատել այն խմբերին, որոնց նկատմամբ այդ աջակցությունը պետք է ունենա կայուն բնույթ։ Այս դեպքում խոսքը հստակ տարանջատված սոցիալական խմբերի մասին է, ինչպիսիք են՝ երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն աշխատելու, որոշակի զբաղվածության միջոցով իրենց ապահովելու հնարավորություն և իսկապես ունեն այս կայուն…
Էրազմուս+ ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. Անափիոսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս + ծրագրի C3QA նախագծի շրջանակում բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովմանը նվիրված: Մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, նշելով, որ Հայաստանում մինչ օրս իրականացված Էրազմուս + ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. «Նախարարության համար…
Մուրացկանությունը հանցագործություն չէ, եթե չի ուղեկցվում անչափահասների շահագործմամբ. փոխնախարար
Մուրացկանությունը Հայաստանում ընկալվում է ոչ թե որպես «կյանքի ոճ», այլ «սոցիալական անապահովության» հետևանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Արփի Ոսկանյանի գրառմանը մուրացկանության մասին: «Արփի ջան, մուրացկանությունը Հայաստանում ընկալվում է ոչ թե որպես «կյանքի ոճ», այլ «սոցիալական անապահովության» հետևանք, այն է՝ մարդիկ ասում…
Առողջապահության նախկին փոխնախարարը կազատվի կալանքից
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց…
Նիկոլ Փաշինյանը արդարադատության նոր փոխնախարար է նշանակել
ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արդարդատության փոխնախարար: Որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ:
Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն հունիսի 28-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար…
Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն 30-րդ համաշխարհային ունիվերսիադային
ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը 2019թ. հուլիսի 3-14-ը կմասնակցի Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ համաշխարհային ունիվերսիադային: Պատվիրակության անդամներին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընդունել են նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը: Նախարար Հարությունյանը հաջողություն է մաղթել ուսանող մարզիկներին` նշելով, որ պետությունը կարևորում է ուսանողական սպորտի զարգացումը և առաջիկայում…














