fbpx
Իրավական

18:40 8/7/2019

Առողջապահության նախկին փոխնախարարը կազատվի կալանքից

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:

Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Սահմանված չափով գումարը վճարելուց և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Արսեն Դավթյանը կազատվի կալանքից:

Վերեվ