փողոց
Օգոստոսի 1-ին, ժամը 19:42-ին ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 31-ին, ժամը 08։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը…
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշվում է, որ փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 22-ին, ժամը 23։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի «Տնակ» սննդի կետի ներսում այրվում է ֆրի պատրաստելու սարք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աճառյան փողոցի թիվ 22/10…
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հանդես է եկել հայտարարությամբ: Քաղաքապետը հայտարարել է, որ Մոսկվա քաղաքի փողոցներում հուլիսի 13-ից սկսած դիմակ կրելու պարտադիր ռեժիմն այլևս չի գործելու: Սոբյանինը ասել է, որ վերջին շրջանում հաստատված դեպքերի թիվը նվազել է 20 տոկոսով: «Ուշադրություն դարձնելով այս դրական միտումներին և հաշվի առնելով բժիշկների խորհուրդները՝ ես որոշում եմ կայացրել շարունակել սահմանափակումների չեղարկումը՝…
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութեր է հրապարակել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ մեկնարկում է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլը: Երկու չափաբաժնով կհիմնանորոգվի Գյումրու 15 փողոց: https://www.facebook.com/papikyan.suren/videos/291639325519987/ «Օզանյան փողոց. հիմնանորոգվելու է «Գյումրու քաղաքային ճանապարհներ ծրագրով»»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/papikyan.suren/videos/2633683676845071/
ՀՀ արտակարգիրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 30-ին, ժամը 13:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան…
Աջափնյակ վարչական շրջանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի հարակից այգին նոր շունչ է ստանում։ Իրականացվում են սալիկների և եզրաքարերի փոխարինման, ընդհանուր բարեկարգման աշխատանքներ։ Այգին կկահավորվի նաև նոր նստարաններով»։ https://www.facebook.com/AjapnyakAdministrativeDistrict/posts/3373682725999656?__cft__[0]=AZWSWjDCXwz8MIV6RxScy2dkUaeQtB-2GRnRyFxoO71SVET1b16Rxk_3oS4RWM9tauGMp3xqYRIoL_UhK0yqXIGVFcWmDYTb4yhn13Pbg6qGaAzfvAwFrTx6haX-1CKnwUSG1pdfWo0I8WNLalKqKQYQlMTJC6LacMXsnKmES03yJw&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ հունիսի 26-ին, ժամը 05.40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի խումբ անձինք Մաշտոցի պողոտայի այգում մի տղամարդու են ծեծել և ապօրինի զրկել ազատությունից: Մեկնած օպերատիվ խումբը Բուզանդի փողոցից բաժին բերման է ենթարկել 30-35 տարեկան 4 տղամարդու: Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է 12 սմ երկարությամբ շեղբով ծալովի…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հայտնում է, որ հունիսի 24-ին, ժամը 09:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:23-ին, մարվել՝ 09:31-ին: Այրվել են տանիքի փայտյա…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 21-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տնակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տնակը գտնվում է Գոգոլի…
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երևան քաղաքի Մարտիրոսյան-Լուկաշինի փողոցների և Լուկաշինի փողոց -դեպի Հին Սիլիկյան խճուղի տանող փողոցի խաչմերուկներում 2020թ. մայիսի 20-ից երթևեկությունը կազմակերպվել է կից ներկայացված սխեմայի համաձայն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։ «Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։ Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել է շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի…