փոփոխություն
Փոփոխություններ Արցախի ներման հարցերի հանձնաժողովի կազմում
Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` փոփոխություններ են կատարվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում։ Հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Սևակ Հակոբյանը:
Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: Վարչապետը անդրադարձել է Սահմանադրության օրվան և շնորհավորել է բոլորին: Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարեւորությունը պետության կայացման, հանրային եւ պետական հարաբերությունների կարգավորման գործում,…
Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով, քանի որ երկրում շուտով չեն բավականացնելու աշխատանքային ձեռքերը, սա լրջորեն կսահմանափակի տնտեսության աճը: «Ռուսաստանը նոր քաղաքացիների ներհոսքի կարիք ունի: Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության զարգացմանը զուգահեռ մեզ արդեն աշխատանքային ձեռքերը չեն…
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին մի շարք օրենքներ է ստորագրել: Մասնավորապես ստորագրել է հետևյալ օրենքները. – «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, – «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, – «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և…
Վենետիկի հանձնաժողովի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել. Պատգամավոր
Այսօր` հունիսի 30-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել: «Բուքիքիոն ասել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունվել, սակայն մամուլում գրվել էր, որ հանձնարարությունները ամբողջությամբ չեն ընդունել: Դա խորհրդատվական բնույթ կրող կառույց է, և տարբեր պետություններ…
ԱԺ-ն չի կարող իրեն վերապահել ՀՀ իշխանության մյուս թևերին պատկանող բոլոր գործառույթները
Ժառանգություն կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Նրանք անդրադարձել են Սահմանադրական փոփոխությունների նախագծին: «ՀՀ ԱԺ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն…
Սպառնալ նրանով, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ, իմ կարծիքով անընդունելի է. Վլադիմիր Վարդանյան
Այսօր` հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ասաց՝ ես ժամանակին ասել եմ, որ ընդհանրապես զարմանում եմ, թե ինչու Սահմանադրության 213-րդ հոդվածը, որ անցումային դրույթներում է զետեղված, կարող է փոփոխվել և ԱԺ-ի կողմից, և հանրաքվեի միջոցով, որովհետև հոդվածն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության գլխին և տրամաբանական…
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու. օրակարգում Սահմանադրության փոփոխությունն է
Այսօր` հունիսի 22-ին, ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որից իրազեկվել ենք, որ այսօր ժամը 13-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի: «Որքան հասկացա, երեքժամյա ռեժիմ է սահմանված, այսինքն առաջին ընթերցմամբ ընդունվում է, երեք…
Երթևեկության փոփոխություն Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի հունիսի 3-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մամիկոնյանց փողոցի կողմից Գրիբոյեդովի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկին միայն…
Երթևեկության փոփոխություն է կատարվել Երևանի 2 խաչմերուկներում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երևան քաղաքի Մարտիրոսյան-Լուկաշինի փողոցների և Լուկաշինի փողոց -դեպի Հին Սիլիկյան խճուղի տանող փողոցի խաչմերուկներում 2020թ. մայիսի 20-ից երթևեկությունը կազմակերպվել է կից ներկայացված սխեմայի համաձայն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի մայիսի 16-ից Երևան քաղաքի Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ փոփոխության արդյունքում Ջանիբեկյան փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել դեպի…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2020 թվականի ապրիլի 17-ից Երևան քաղաքի Սպենդիարյան (Փարպեցի–Ս. Զորյան հատվածում) և Ս. Զորյան փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դեղերի վաճառքի արտոնագրման ժամկետը կերկարաձգվի 4 ամսով
ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Դեղամիջոցների մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը։ Ըստ փոփոխության՝ Հայաստանում դեղերի մեծածախ վաճառքի արտոնագրման ժամկետը երկարաձգվում է ևս 4 ամսով։ Որոշման պատճառ է դարձել տնտեսվարող սուբյեկտների համար մեծածախ վաճառքի արտոնագրման գործընթացի կազմակերպման անհնարինությունը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Օրենքում փոփոխություն կատարելու համար 107 խորհրդարանականներ կողմ են…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց- Նժդեհ խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով: Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության…













