փոփոխություն
Փոփոխություն՝ Ռուբինյանց-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց−Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում 2021 թ. դեկտեմբերի 11-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցից («Երևան Սիթի» սուպերմարկետի կողմից) ձախ շրջադարձով դեպի Պարույր Սևակի փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտուց կկազմակերպվի Տ2 տիպի լուսացույցի միջոցով: Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկում Ռուբինյանց փողոցի…
Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ աշխատակազմի պատասխանատուներ: Քննարկվել են ԱՀ Աժ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի բացմանը և սեպտեմբերի 29-ին կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նիստի քննարկմանն է ներկայացվում ԱՀ հաշվեքննիչ…
ԵԽԽՎ-ում կքննարկվեն արցախյան հակամարտության հետևանքները
Ստրասբուրգում սեպտեմբերի 27-30-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարվա աշնանային՝ եզրափակիչ նստաշրջանը: Նշվում է, որ նստաշրջանի առաջին օրը պատգամավորները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է բանաձևի մի նախագիծ, որի նպատակն է օժանդակել վերացնելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները և առաջ մղել խաղաղության և հաշտեցման գործընթացը։ Մեկ տարի…
ԱԺ-ն մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթ է ընդունել
Սեպտեմբերի 24-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը քննարկվել և պատրաստվել է Հակակոռուպցիոն կոմիտեի և արդարադատության նախարարության գործընկերների հետ: Առաջարկվում է…
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունը հայտնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում կանի Հայաստանում բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ կստեղծվի Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից…
Խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման նկատմամբ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, «Կենդանական…
Հակասահմանադրական է ճանաչվել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը և այլ օրենքներ
Օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և մի շարք այլ տասնյակ օրենքներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Մասնավորապես, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ…
Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան. օրակարգում 5 հարց է
Արցախի ազգային լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով: Արցախում խոշոր ՀԷԿ է…
Երևանի տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երևանի ավտոբուսների պարկը հոկտեմբերին կհամալրվի ևս 211 ավտոբուսով, և մայրաքաղաքը կապահովվի 16-17 ավտոբուսային նոր երթուղիներով: Նա նշել է, որ ավտոբուսները կշահագործվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Ըստ ՀՀ իրավական կարգավորման՝ տրանսպորտային պարկի ամեն 8 մեքենայից մեկը պետք է լինի ռեզերվում, այսինքն, 211-ից շուրջ 30-ը կլինի ռեզերվում: Երթուղի դուրս կգա…
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրավասու է վերահսկելու աշխատանքային պայմանագրերի կնքման կարգ
Հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ՝ փոփոխություն և լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ։ Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։ Հարությունյանը պետտուրքի, կենսաթոշակների և…
ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է գումարել
Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Արամ Գրիգորյանը: Նիստի օրակարգում ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր: Նախագծում փոփոխությունների և լրացումների կատարման հիմնական նպատակը կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների պատճառով քաղաքացիների…
ՏՄՊՊՀ-ի անունը կփոխվի․ նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ մտավ
ՏՄՊՊՀ-ն հայտնում է, որ 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքը, որով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ: 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ է մտել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը, որով կարգավորվում են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները: Օրենքի փոփոխության արդյունքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսուհետ կշարունակի գործել որպես…
ԱԺ-ն ընդունեց Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունները
ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին գործող օրենքներում մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ 77, միաձայն); Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ 77, միաձայն):
Ապրիլի 20-ին Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան…














