փոփոխություն
Նոր օրենքով հնարավորություն է լինելու սովորել միաժամանակ 1-ից ավել բուհում․ Armtimes
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքեր և մեխանիզմներ են ներդրվում, գրում է ArmTimes-ը։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես ընդունելության կազմակերպման ժամանակային կարգավորումներին, այնպես էլ բովանդակային և ֆինանսական ուղղություններին: Օրինակ, դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ…
Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում քննարկումներից հետո կատարվել են փոփոխություններ: Այս մասին ասաց ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: «Ըստ փոփոխությունների՝ ռեկտորն ընտրվում է բուհի կառավարման խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամանակով, կարևոր փոփոխություն է նաև, որ օրենքի նախագծում ռեկտորին ներկայացվող պահանջներից մեկն…
Արցախում պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն. Թանդիլյան
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով արցախցի պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է ռուսերենը ևս ԼՂՀ պաշտոնական լեզու դարձնել գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։ Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում…
ԱԺ-ն քննարկել և ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշ փոփոխություններ է կրել: Նախագծի ընդունմամբ սահմանվում են ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ում խոսքով՝ իրականացված…
Արմեն Սարգսյանը կլիմայի հետ կապված նորարարական մոտեցում է առաջարկել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում հանդես է եկել տեսաուղերձով, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Վիրտուալ գագաթնաժողովը նախաձեռնել են Միավորված ազգերի կազմակերպությունը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ Իտալիայի ու Չիլիի հետ համագործակցությամբ: Գագաթնաժողովը միավորում է պետությունների ղեկավարների, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդների, որոնք պատրաստ են նոր պարտավորություններ ստանձնել կլիմայական…
Մտածել, թե ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունը բան չի որոշում, լուրջ չէ․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեզանում շատ հանգամանքներ ընկալվում են «դոգմատիկ»: Օրինակ, երբ խոսվում է, որ ԱՄՆ քաղաքականությունն անձերով չէ պայմանավորված, ասել կուզի նշանակություն չունի, թե ով է նախագահ: Օբամայի նախագահության ժամկետը ավարտվեց Իրանի հետ հայտնի համաձայնագրով, որը գործնականում հիմնարար ակտ էր ռեգիոնալ և միջազգային անվտանգային իրողությունների տեսանկյունից: Մի քանի ամիս…
Մելիք-Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մելիք-Ադամյան փողոցում 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Մելիք Ադամյան փողոցի 140 մետր հատվածի ձախ մասում»,-ասվում է գրառման մեջ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գյուլբենկյան փողոցում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի…
Փոփոխություններ դպրոցների ֆինանսավորման կարգում․ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։ Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։ Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում…
Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 1-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս նոր պաշտոններում ևս աչքի…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ռուբինյանց-Սևակ խաչմերուկում
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշվում է, որ փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի…
Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ. Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ. Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: «Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,-ասվում է վարչապետի գրառման մեջ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2700095190310859
Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը
ՀՀ Ազգահին ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ում: Միրզոյանը հայտնում է, որ ստորգարել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ «Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն…
Երթևեկության փոփոխություն Երևանի 2 խաչմերուկներում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։














