Քաղաքացի
Արցախից ևս 4 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 4 հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան» և «Առաջնային անպտղություն» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության…
Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ
Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով…
Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր
Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը՝ տեղեկացնելով, որ քաղաքացին Այրվածքաբանության ազգային կենտրոնում է:
Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու գերեվարվել
Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971 թվականի ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Քոչարյանը քաղաքական հակադրություն է ստեղծում Հայաստանի ու Արցախի միջև․ Սարո Սարոյան Արցախի ԱԺ-ն վրդովմունք է հայտնել Փաշինյանի՝ հարցազրույցի ժամանակ հնչեցրած որոշ…
Դոնի Ռոստովից Հայաստան են վերադարձել 124 քաղաքացի
Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը գրառում է կատարել Facebook-ում: Հյուպատոսությունը հայտնում է, որ օգոստոսի 08-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից Հայաստան են վերադարձել 124 քաղաքացի։ Չվերթը իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը: ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅՐԵՆԻ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Վիճաբանություն ոստիկանի և քաղաքացու միջև (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են վիճաբանության մեջ բռնվում ոստիկանն ու քաղաքացին։ Ոստիկանը նշում է, որ քաղաքացին հայհոյել է ու պետք է վերջինիս տանի բաժին, սակայն քաղաքացին չի ընդունում իրեն վերագրվածը։ Արդյունքում՝ ոստիկանը հավելյալ ուժեր է կանչում ու քաղաքացուն բերման են ենթարկում։ Վիճաբանությունը տևում է 3 րոպեից ավելի։ Մանրամասները՝ տեսանյութում․ https://www.facebook.com/online.1234.am/videos/787770918350522/UzpfSTQyMjU3MTg3ODU5OTQ0Mzo0OTc4MDgwOTEwNzU4MjE/…
Վրաերթ Կոտայքի մարզում․ քաղաքացին տեղում մահացել է
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանից Բալահովիտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան…
Եղեգնաձորում կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի բնակարաններից մեկի…
«Սպառնում է, որ ես բողոք չներկայացեմ»․ քաղաքացին դիմել է Արման Սարգսյանին և Արթուր Դավթյանին
Քաղաքացին դիմել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. Նախկինում դիմելով ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնել էի այն մասին, որ Արուսյակ Կարապետյանի կողմից կատարվել է խարդախություն և իմ վստահությունը չարաշահելու միջոցով ինձանից ստացել է ոսկեղեն, գումարներ, որը չի վերադարձրել և հրաժարվում է վերադարձնել,…
Երևանում քաղաքացին ընկել է շենքի 2-րդ հարկից
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Մ., ծնված 1957 թ.) ընկել է Գլինկայի փողոցի շենքերից մեկի…
Արագած լեռան վրա արջի հարձակման են ենթարկվել Լեհաստանի 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է
Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության…