քարոզարշավ
Զենդայան՝ Louis Vuitton-ի մենագրի 130-ամյակի նոր դեմքը
Մրցանակակիր դերասանուհի և երգչուհի Զենդայան դարձել է Louis Vuitton-ի նոր արշավի դեմքը, որը նվիրված է ապրանքանիշի մենագրի 130-ամյակին և ներկայացնում է լեգենդար Speedy պայուսակը։
Զենդայան նոր կերպարով Louis Vuitton-ի արշավում. Երկրպագուների արձագանքները
Զենդայան Louis Vuitton-ի Monogram-ի 130-ամյակի արշավում ներկայացել է նոր, համարձակ կարճ սանրվածքով՝ արժանանալով երկրպագուների հիացմունքին։
Թոմ Սթայերի նահանգապետի թեկնածությունն՝ ի՞նչ շանսեր ունի միլիարդատերը որպես պոպուլիստ
Թոմ Սթայերը, ով հայտնի է որպես միլիարդատեր և Դեմոկրատական կուսակցության նվիրատու, առաջադրվել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում՝ պոպուլիստական ուղերձով։ Նրա հիմնական մարտահրավերն է՝ համոզել ընտրողներին, որ սեփական կարողությունը խոչընդոտ չէ աշխատող կալիֆորնիացիների շահերը ներկայացնելու համար։
Հայաստանում կիրականացվի ճանապարհային անվտանգության քարոզարշավ
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակներում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարությունը և դրա հիման վրա ճանապարհային անվտանգության քարոզարշավի իրականացման ծրագիրը։ Նշենք, որ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Եվրոպական ներդրումային բանկին փոխանցված «Հարևանության ներդրումային հարթակ» դրամաշնորհի միջոցով։ Քարոզարշավի…
Բորիս Ջոնսոնը սկսել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը
Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը սկսել է Պահպանողական կուսակցության ղեկավարի և Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր քարոզարշավը: Չորեքշաբթի Լոնդոնում հանդես գալով ծրագրային ելույթով՝ քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը հոկտեմբերի 31-ին կհեռանա ԵՄ-ից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Երեք տարի անց և երկու բաց թողնված վերջնաժամկետից հետո մենք պարտավոր ենք հոկտեմբերի 31-ին հեռանալ ԵՄ-ից»,-ասել…
Քարոզարշավին չեմ մասնակցել, բայց պատկերացնում եք, որ մասնակցեի ինչ կլիներ. Գագիկ Ծառուկյան
Հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողները ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի մարզպետի ու քաղաքապետի թեկնածուի այն խոսքերի մասին, թե հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չհասավ: Ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը արձագանքեց. «Իսկ վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում, մարզպետի ասածն եք ասում: Վարչապետն ասաց՝ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»: Այն դիտարկմանը, որ գործող…
Ավինյանը հաստատում է՝ ՔՊ ներսում քարոզարշավ է ընթանում
Տիգրան Ավինյանը հաստատում է, որ ՔՊ վարչության անդամների ընտրության համար կուսակցության ներսում քարոզարշավներ են իրականացվում, և դա, ըստ նրա, նորմալ է, քանի որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ նույնպես անցկացվել են այդպիսի քարոզարշավներ։ Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվել որպես վարչության անդամ, Ավինյանը չպատասխանեց, ասաց, որ հարցը պետք է ուղղել հենց Փաշինյանին։ Կուսակցության անդամների կազմի լրացման…
«Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ այս նախընտրական քարոզարշավը խաղաղ էր ընթանում», – Զլատկո Վույովիչ
1in.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի` ENEMO-ի միջանկյալ զեկույցի համաձայն` Հայաստանում նախընտրական քարոզչությունն անցնում է հանգիստ և խաղաղ: Լրագրողների հետ հանդիպմանը առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը նշեց, որ պետական ռեսուրսների չարաշահման կանխարգելման գործում մեծ առաջընթաց կա նախորդ ընտրական գործընթացների համեմատ, որը վերաբերում է նաև ընտրական վարչարարության իրականացմանը: «Նախընտրական քարոզարշավի առաջին մասը հանգիստ և…
«Իմ հանդեպ տարբեր տիպի սպառնալիքներ են հնչում»
armVote-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) նյութեր են նախապատրաստվում ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի ֆեսբուքյան այս գրառման հիման վրա. «Արդեն քանի օր է՝ իմ հանդեպ տարբեր տիպի սպառնալիքներ են հնչում՝ կապված իմ նախընտրական գործունեության հետ: Հիմա ինձ արդեն խորհուրդ են տալիս ընտանիքով լքել իմ երկիրը իմ քաղաքական հայացքների համար»։
«Քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»,-Արտակ Զեյնալյան
այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց. «Քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը դրանք իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը, մեծամասնությունը՝ մեծամասնության, փոքրամասնությունը՝ փոքրամասնության։ Եվ այստեղ պետք է լինի ակադեմիական երկխոսություն ու բանավեճ։ Եվ քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»։ Ըստ նրա՝ ցանկացած թեզ, դրա…
«Լուսավոր Հայաստանի» ծրագիրը․ Սահմանին ԱԱՀ գանձման վերացում ու թոշակառուների առողջական ապահովագրություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրում, հայտնում է panarmenian.net-ը։ Կուսկցությունն առաջարկում է նաև սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացում։ Հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման և պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով կուսակցությունն առաջարկում է Հարկային օրենսգրքին տալ Սահմանադրական օրենքի կարգավիճակ: Առաջարկվում է նաև…
«Շատ-շատ քաղաքական ուժեր փորձում են վիժեցնել բանավեճերը». «Մենք» դաշինքը կարկանդակներ բաժանեց
«Մենք» դաշինքն այսօր նախընտրական քայլերթ է իրականացնում Երևանում։ Կենտրոնում դաշինքի անդամները քաղաքացիներին կարկանդակներ բաժանեցին։ Դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանն այդ կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ անվանեց։ «Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ, դա՝ զուտ սիմվոլիկ առումով, մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է»,- ասաց Խ.Քոքոբելյանը՝ հերքելով, որ կարկանդակները կարող…















