քկծ
ՔԿՀ երկու աշխատակից է բռնվել․ Արթուր Գոյունյան
12 քրեակատարողական հիմնարկներից երկուսում մեր օպերատիվ և անվտանգության ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում և մեկի դեպքում նաև ԱԱԾ-ի հետ համագործակցված միջոցառումների արդյունքում բռնվել են քրեակատարողական հիմնարկների երկու աշխատակիցներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։ «Նրանցից մեկը պահպանության բաժնի աշխատակից է, որը իր հետ…
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է ներնետում։ Ծառայողների կողմից անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում արգելագոտու և տեղամասերից մեկի միջնամասից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել պտուտակ և մարտկոց։ Փաթեթում առկա են եղել ներարկիչ՝ լցված անհիդրիդ հիշեցնող 8 մլգ դեղին հեղուկով,…
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը։ Վերջինս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով,…
Կանխվել են մարիխունա տեսակի թմրամիջոցի փոխանցումները
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ արտաքին պահակակետի և ճաշարանի միջև ընկած…
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր՝ չնախատեսված խուզարկությունների արդյունքում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները։ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող արգելված իրերի և առարկաների հայտնաբերման…
ՀՀ ՔԿԾ պետը ՌԴ-ում մասնակցել է «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով համաժողովին
Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում՝ Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայում, տեղի է ունեցել «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով միջազգային 4-րդ պենիտենցիար համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը: Համաժողովի հիմնական նպատակներն են եղել Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների քրեակատարողական ծառայությունների ներկայացուցիչների ու քրեական պատիժների կատարման հարցերով զբաղվող…
Առողջ կենսակերպ ազատազրկված անձանց համար
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց և անցկացվեց հերթական սպորտային միջոցառումը՝ պտտաձողի և զուգափայտի վրա ձգումներ, որին ցանկություն էր հայտնել մասնակցելու 11 դատապարտյալ: Թեթև նախավարժանքից հետո թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց դատապարտյալ Մովսես Սարգսյանը, որը կխրախուսվի հիմնարկի ղեկավարության կողմից: Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ ուղղված ազատազրկված…
Դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն…
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորվածի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով…
Անվանի հայորդիներին նվիրված միջոցառումներ ՔԿՀ-ներում
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են կազմակերպվել մշակութային միջոցառումներ, որոնք միտված են պահպանելու ազատազրկված անձանց հոգևոր արժեքները, հագեցած դարձնելու առօրյան և նպաստելու նրանց հետագա ինտեգրմանը հասարակությանը: Այդ նպատակով նոյեմբերի 14-ին «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էին միջոցառումներ. «Արթիկ» ՔԿՀ-ն հյուրընկալել էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անձնակազմին: Դատապարտյալներին ներկայացվեց ամերիկահայ գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի՝ ցեղասպանության…
Մշակութային միջոցառումներ՝ դատապարտյալների համար
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցները քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ անցկացնելու շրջանակներում այցելեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. դատապարտյալների համար կազմակերպվել էր ապրիլյան պատերազմի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն: Մշակութային ևս մեկ միջոցառում կազմակերպվել էր նոյեմբերի 12-ին ՀՀ ԱՆ…
«Արմավիր» ՔԿՀ-ի 3 ծառայող ձերբակալվել է
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական…
Գյումրվա քյալլան որպես թմրամիջոցի և արգելված իրերի թաքստոց. 3 դեպք նույն օրում
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս: Նույն օրը՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան»…
Աղացած սուրճի մեջ թաքցրած կասկածելի զանգված՝ կալանավորված անձանց խցում
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ…














