ՕԽ
Օլիմպիական խաղեր․ Բաչկովը՝ բրոնզե մեդալակիրը
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում իր մրցելույթները ավարտեց Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Նա այսօր առավոտյան մրցագորգ դուրս եկավ՝ ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ վիճարկելու եզրափակչի ուղեգիրը։ Ցավոք, Բաչկովը միավորներով պարտվեց ու չի շարունակի պայքարը։ Սակայն, քանի որ Բաչկովն արդեն դուրս էր եկել կիսաեզրափակիչ, նա նվաճեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ, ինչը կրկին շատ մեծ նվաճում է։…
Զգում եմ բոլորիդ աջակցությունը․ Բաչկով
Ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող՝ 63 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նա գրել է, որ իր համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ինքն ուզում է շնորհակալություն հայտնել բոլորին, քանի որ զգում է բոլորի աջակցությունը։ Բաչկովը սա գրել է 1/4-րդ եզրափակչում ուզբեկ մարզիկին հաղթելուց հետո։ Նշենք,…
Օլիմպիական խաղեր․ Չալյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի մարզիկի հետ
Ամառային Օլիմպիական խաղերը շարունակվում են։ Այսօր մրցագորգ է դուրս գալու նաև ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը, ով հանդես է գալիս 77 կիլոգրամ քաշային կարգում։ Չալյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար, քանի որ կիսաեզրափակչում պարտվել էր Ղրղզ մարզիկին։ Նշենք, որ Չալյանը մեդալի համար պայքար է մղելու ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։
Օլիմպիական խաղեր․ մեր ըմբիշը մեկնարկեց հաղթանակով, բայց հետո պարտվեց
Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում ելույթները մեկնարկեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այսօր մրցագորգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող 60 կիլոգրամ քաշային Արմեն Մելիքյանը։ Նա 1/8-ում կարողացավ հաղթանակ տոնել 2019-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի նկատմամբ։ Մեկ քառորդում արդեն Մելիքյանը մրցեց ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ ու ցավոք պարտվեց 4-8 հաշվով։ Նշենք, որ եթե Տիմուրովը դուրս գա եզրափակիչ,…
Օլիմպիական խաղեր․ ռինգ դուրս եկավ Արման Դարչինյանը
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը շարունակվում են։ Այսօր ռինգ դուրս եկավ Հայաստանի հավաքականը ներկայացնող Արման Դարչինյանը, ով մրցեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ։ Ցավոք, մեր մարզիկը չկարողացավ հաղթահարել Մարցիալի արգելքը ու պարտվեց ժամանակից շուտ։ Նշենք, որ սա 1/4-րդ եզրափակիչն էր ու հաղթելու դեպքում մեր մարզիկը մեդալ կնվաճեր։
ՕԽ․ Բաչկովին պարտված ադրբեջանցին կարծում է, որ մրցավարներն իր հանդեպ անարդար են վարվել
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով հաղթեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին ու դուրս եկավ ամառային Օլիմպիական խաղերի 1/4-րդ եզրափակիչ։ Խաղից հետո ադրբեջանցի մարզիկը տեղի մամուլին ասել է, որ համաձայն չէ մրցավարների կարծիքի հետ։ Չալաբաևի կարծիքով, ինքը հաղթել է 2-րդ ռաունդում, բայց մրցավարները հաղթանակը շնորհել են Բաչկովին։ Ադրբեջանցին՝ հաղթողի անունի հայտարարումից հետո, մեջքով շրջվեց…
Օլիմպիական խաղեր․ հայազգի Կարեն Խաչանովը եզրափակիչում է
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ ամառային Օլիմպիական 32-րդ առաջնության եզրափակիչ։ Նա քիչ առաջ ավարտեց կիսաեզրափակչում իր ելույթը՝ մրցելով իսպանացի Կարենո Բուստայի հետ։ Խաչանովը հաղթեց 2 սեթերում՝ միևնույն 6-3 հաշվով։ Հայազգի թենիսիստը խաղի ընթացքում խլեց մրցակցից 3 մատուցում՝ չտալով իր մատուցումներից ոչ մեկը։ Եզրափակչում նա կմրցի Ջոկովիչ-Զվերև զույգի հաղթողի հետ։
Օլիմպիական խաղեր․ Դարչինյանը մեկնարկեց հրաշալի հաղթանակով
Ամառային Օլիմպիական խաղերում 75 կիլոգրամ քաշային կարգում ռինգ դուրս եկավ Հայաստանի ներկայացնող Արման Դարչինյանը։ Հայ մարզիկը կարողացավ 1/8-րդ եզրափակչում հրաշալի հաղթանակ տոնել՝ 5-0 հաշվով, և դուրս եկավ հաջորդ փուլ։ 1/4-րդ եզրափակչում Դարչինյանը մրցելու է ֆիլիպինցի Էումիր Մարցիալիի հետ։ Այդ մենամարտը կկայանա օգոստոսի մեկին։
Օլիմպիական խաղեր․ ռինգ դուրս եկավ Կորյուն Սողոմոնյանը
Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերում ռինգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող 52 կիլոգրամ քաշային Կորյուն Սողոմոնյանը։ Նրա մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆան էր։ Բրիտանացին ողջ մենամարտի ընթացքում հանդես եկեվ առաջին համարով ու ի վերջո հասավ հաղթանակի Սողոմոնյանի նկատմամբ։ Երրորդ ռաունդում մրցավարի բացված հաշվից հետո Սողոմոնյանը չկարողացավ շարունակել պայքարը ու մարտն ավարտվեց ժամանակից մի փոքր շուտ։ Այսպիսով՝…
Օլիմպիական խաղեր․ Բաչկովը մեկնարկեց վստահ հաղթանակով
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում 63 կիլոգրամ քաշում իր ելույթները մեկնարկեց հայ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։ 1/16-րդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ռայան Ալստոնն էր։ Բաչկովը կարողացավ վստահ հաղթանակ տանել՝ ստանալով բոլոր 5 մրցավարների ձայնը։ 1/8-րդ եզրափակչում արդեն Բաչկովի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացնող մարզիկ։
Օլիմպիական խաղեր․ Արթուր Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը ցույց տվեց նժույգթափերում
Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակում է իր ելույթները Օլիմպիական խաղերում։ Հենացատկից հետո Դավթյանը հանդես եկավ նժույգթափերի որակավորման փուլում։ Այստեղ մեր մարզիկն իր կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց, որը նույնիսկ ավելին է, քան այն արդյունքը, որով Դավթյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն այս ձևում։ Այսպիսով, Դավթյանը նժույգթափերում ստացավ 14,566 գնահատական։ Նշենք, որ հայ մարզիկը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 14,266…
Օլիմպիական խաղեր․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ հենացատկում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից՝ մարզմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակում է ելույթը որակավորման փուլում։ Վերջինը հենացատկի փուլն էր, որտեղ Արթուրը փայլուն հանդես եկավ՝ ստանալով 14,866 գնահատական։ ArmSport-ը ներկայացրել է ֆոտոշարք՝ հայ մարզիկի ելույթից։
Մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ․ Ծառուկյանը ուղերձ է հղել հայ օլիմպիականներին
ՀԱՕԿ-ի տնօրեն Գագիկ Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերին ընդառաջ, ուղերձով է հադես եկել՝ դիմելով ՕԽ-ի հայ մասնակիցներին։ Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը Օլիմպիական խաղերի ճամբարում քովիդով վարակի 91 դեպք է գրանցվել «Սիրելի՛ օլիմպիականներ, Այսօր ձեր առջև նոր, դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում մեկնարկող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ, որ դուք պատվով…
Օլիմպիական խաղերի ճամբարում քովիդով վարակի 91 դեպք է գրանցվել
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճամբարում շարունակվում են կորոնավիրուսի վերաբերյալ թեստավորումներ։ Վերջին մեկ օրվա ընթացքում թեստավորումներն ի հայտ են բերել 12 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Տոկիո-2020-ի կազմկոմիտեի պաշտոնական կայքից։ Այսպիսով՝ վարակակիրների ընդհանուր թիվը ճամբարում հասավ 91-ի, որոնցից միայն 32-ն են ժամանած հյուրեր, մյուսները տեղացիներ են։













