Օմար ալ Բաշիր

  • Սուդանի նախկին նախագահը մեղադրվում է սպանության մասնակցելու մեջ

    Սուդանի նախկին նախագահը մեղադրվում է սպանության մասնակցելու մեջ

    Սուդանի դատախազությունը երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցների սպանությանը մասնակցելու և բռնություն հրահրելու մասկածանքով, հաղորդում է Suna գործակալությունը։ 75–ամյա Օմար ալ-Բաշիրը գահընկեց է արվել ապրիլի 11-ին զանգվածային ցույցերից հետո, որոնք սկսվել էին 2018 թվականի դեկտեմբերին։ Անվտանգության ուժերը փորձել են ցրել ցուցարարներին, սակայն, ի վերջո, ալ-Բաշիրը ստիպված է…

  • Խարթումի պատերին ցույցերը պատկերող գրաֆիտիներ են հայտնվել

    Խարթումի պատերին ցույցերը պատկերող գրաֆիտիներ են հայտնվել

    Սուդանի մայրաքաղաք Խարթումում պատերին հայտնվել են գրաֆիտիներ, որոնց հիմնական թեման երկրում անցկացվող ցույցերն են՝ նախագահ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկության և նրա ձերբակալության պահանջով: Քաղաքում նաև նախատեսվում է տեղադրել մեծ կտավ՝ ցույցերի միլիոնավոր մասնակիցների ինքնագրերով, որը հնարավոր է գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:    

  • Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն օգնություն կտրամադրեն Սուդանին

    Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն օգնություն կտրամադրեն Սուդանին

    Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները 3 մլրդ դոլարի չափով օգնություն կտրամադրեն Սուդանին, հաղորդում է Սաուդյան Արաբիայի SPA պետական տեղեկատվական գործակալությունը: Գրանտը ներառում է Սուդանի կենտրոնական բանկում 500 մլն դոլարի չափով դեպոզիտ, իսկ մնացած մասը կտրամադրվի սննդամթերքի, դեղորայքի և նավթամթերքի տեսքով: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ երկրում շատ բարդ տնտեսական իրավիճակի ֆոնին մի քանի ամիս տևած…

  • Սուդանի պաշտոնանկ արված նախագահի տնից ավելի քան 100 մլն դոլար է առգրավվել

    Սուդանի պաշտոնանկ արված նախագահի տնից ավելի քան 100 մլն դոլար է առգրավվել

    Սուդանի պաշտոնանակ արված նախագահ Օմար ալ Բաշիրի տանը խուզարկությունից հետո 113 մլն դոլարին համարժեք գումար է հայտնաբերվել և առգրավվել։ Երկրի նախկին ղեկավարը, որը ձերբակալվել էր ազգային բանակի կողմից, մեղադրվում է փողերի լվացման համար: Նրա տանն անցկացված խուզարկման ժամանակ, մասնավորապես, հայտնաբերվել է 525 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 6,7 մլն եվրո և 5 մլրդ սուդանական ֆունտ, որը…

  • Սուդանի Ռազմական խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել

    Սուդանի Ռազմական խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել

    Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը հայտնել է, որ հեռանում է երկրի Ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշված է, որ Աուֆի հրաժարականի պատճառը երկրում չդադարող բողոքի ցույցերն են: Ավադ իբն Աուֆը այդ պաշտոնը ստանձնել էր մեկ օր առաջ, երբ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվեց և հեռացվեց պաշտոնից: Աուֆը երկրում 3 ամսով…

  • Սուդանի նախագահը ձերբակալվել է

    Սուդանի նախագահը ձերբակալվել է

    Սուդանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալված է և հեռացված պաշտոնից։ Այդ մասին նա ասել էպետական հեռուստաընկերության եթերում: «Ես որպես պաշտպանության նախարար և անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ հայտարարում եմ, որ մենք հեռացրել ենք այս ռեժիմին և ձերբակալել դրա ղեկավարին։ Նա ձերբակալվել և պահվում է անվտանգ վայրում», – նշել է նա: Նախարարը…

  • Սուդանի բանակը իշխանությունից հեռացրեց նախագահին և ցրեց խորհրդարանը

    Սուդանի բանակը իշխանությունից հեռացրեց նախագահին և ցրեց խորհրդարանը

    Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելու և Սահմանադրությունը կասեցնելու, ինչպես նաև իշխանության գործող մարմինները, ներառյալ խորհրդարանը, ցրելու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սուդանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: 30 տարի երկրի իշխանության գլուխ եղած Ալ-Բաշիրը «բանակի ձեռքում է»: Սուդանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ավադ բեն Աուֆը հայտարարել է երկրում իշխանությունը զինվորականներին անցնելու և անցումային…

  • Սուդանում ռազմական հեղաշրջում է իրականցվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Սուդանում ռազմական հեղաշրջում է իրականցվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Սուդանի բանակն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել բոլոր պաշտոններից հեռացնել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին, նրա օգնականներին, ինչպես նաև պաշտոնաթող անել կառավարությանը: Al-Hadath հեռուստաընկերության փոխանցամբ՝ զինվորականները ձերբակալել են ալ Բաշիրին և մի շարք բարձրաստիճան անձանց: Միևնույն ժամանակ ոչ պետական Al-Mashhad հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ Բաշիրը լքել է երկիրը: Հաղորդվում է նաև, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումի…

  • Սուդանի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

    Սուդանի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

    Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը երկրում սահմանել է արտակարգ դրության ռեժիմ: Նախագահը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ տարի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ալ-Բաշիրը նաև ընդգծել է, որ այս քայլն անհրաժեշտ է երկրում տիրող իրավիճակը կայունացնելու և տնտեսական բարեփոխումներ կատարելու համար, որոնք դուրս կբերեն երկիրը ճգնաժամային իրավիճակից: Իր ելույթում նախագահը նաև հայտարարել…