ֆրանսիա
Մակրոնը դարձյալ խոսել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին իր արտահայտությունը ազդանշան էր դաշինքն արթնացնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ հարցերը, որ ինքն ուղղել է, բացահայտ հարցեր են, որոնք իրենք դեռևս չեն լուծել։ Այս մասին նա ասել է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Եվրոպայի խաղաղությունը,…
Փարիզը մի քանի րոպե մթության մեջ է եղել վթարի պատճառով
Ֆրանսիայի մայրաքաղաքը և Իլ դը Ֆրանսի մի ամբողջ շարք կոմունաներ Փարիզից հյուսիս-արևմուտք Սերժի Պոնտուազի կոմունայում էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով նոյեմբերի 27-ի երեկոյան մի քանի րոպե առանց էլեկտրականության են մնացել: Այդ մասին հայտնում է RTE էլեկտրացանցերի գործարկուն: «Տեխնիկական միջադեպը տեղի է ունեցել Սերժի Պոնտուազի տրանսֆորմատորային ենթակայանում 21:50-ին (Երևանի ժամանակով 00:50-ին) և լույսի անջատման հանգեցրել Փարիզում, Օ…
Ես հոգնել եմ բեկորները հավաքելուց․ Մերկելը՝ Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինյան պատի քանդման 30 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ միմյանց հայտնել էն դժգոհությունների մասին: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը: «Ես հասկանում եմ քայքայիչ քաղաքականության նկատմամբ ձեր ձգտումը, բայց ես հոգնել եմ բեկորները հավաքելուց: Ամեն անգամ ես ստիպված եմ լինում սոսնձել ձեր կոտրած…
Ֆրանսիայում հեղեղումներ են․ կան զոհեր
Ֆրանսիայի հարավ-արևելքում հեղեղումից զոհվածների թիվը հասել է չորսի: Այս մասին հաղորդում է BMF հեռուստաալիքը՝ հղում անելով Վարի դեպարտամենտի պրեֆեկտուրային։ Անցյալ երկու օրերին Վարի և Ծովամերձ Ալպերի դեպարտամենտների մի շարք շրջաններում տեղացել է անձրևների երկամսյա, և նույնիսկ եռամսյա նորման: Դա հանգեցրել է գետերի, այդ թվում՝ Կաննի և Նիսի ափերից դուրս գալուն, սողանքների, փողոցների ջրածածկման: Վարի դեպարտամենտում…
Ֆրանսիայում անվտանգությունն ուժեղացվել է «դեղին բաճկոնավորների» ցույցին ընդառաջ
Փարիզի իշխանությունները ավելացրել են անվտանգության միջոցառումները՝ կապված «դեղին բաճկոնավորների» սպասվող բողոքի ակցիայի հետ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները հերթապահություն են սահմանել քաղաքի գլխավոր փողոցներում: Տարածված հաղորդագրության համաձայն՝ նախատեսված բողոքի ակցիաներն թույլատրված չեն: Հատկապես ուժեղացված հսկողություն է սահմանված այն հատվածներում, որտեղ պետական կառույցների շենքերն են: Նախորդ շաբաթ Ֆրանսիայի ամբողջ տարածքով նոր թափով «դեղին բաճկոնավորների» բողոքի ալիք բարձրացավ: Ընդհանուր…
Արայիկ Հարությունյանը մեկնել է Ֆրանսիա
Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝ 1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում, 2. Եվրոպայում պատմության…
Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանի նկատմամբ հետագա քայլերը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի է ունենալու Լոնդոնում: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ղեկավարները քննարկել են հետագա քայլերն…
Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայում կմասնակցի կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կգործուղվի Ֆրանսիա։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին 2019 թվականի նոյեմբերի 25-26-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար…
Սկանդալներ Աստվածամոր տաճարի կառուցման շուրջ
Հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման պատասխանատուները՝ ճարտարապետ Ֆիլիպ Վիլնևն ու գեներալ Ժան Լուի Ժորժլան, չեն կարողանում համաձայնության գալ, թե ինչպիսի տեսքով վերանորոգեն տաճարի աշտարակը։ Kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ վեճերն արդեն հասել են վիրավորանքի և հանրայնացվել։ Գեներալ Ժորժլանը, որին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է պատասխանատու տաճարի վերականգնման գործում, առաջարկում է աշտարակը կառուցել ժամանակակից ոճով, բայց վերականգնող…
Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Նիկոլ Փաշինյան
Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած…
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս…
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։ Իր հերթին վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը…
Կատալոնացիները փակել են Իսպանիա-Ֆրանսիա սահմանը
Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին՝ արգելափակելով ճանապարհը: Այս մասին հաղորդել է El Pais թերթը: Բողոքի մասնակիցները փակել են AP7 մայրուղու մի հատվածը Լա Ժունկերայի մունիցիպալիտետի շրջանում: Հանրահավաքի կազմակերպիչ է դարձել «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հայտնել է, որ ակցիան կտևի մինչև նոյեմբերի 13-ը: Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են…
ՀՀ վարչապետը նվերներ է հանձնել Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերներ է հանձնել։ Այս մասին վարչապետը հայտնել է Facebook-ի իր էջում։ «Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվերներ՝ Հայկ Դեմոյանի «Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում» և «Արաքս Ֆ. ակումբ» գրքերը»,-նշվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/421477601874213/














