44-օրյա պատերազմ
Իրենք են սկսել պատերազմը, թո՛ղ առիթներ ման չգան․ Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյանը, ով 2020 թվականի պատերազմի ժամանակ եղել է ՀՀ պաշտպանության նախարարը, հայտարարել է, որ պատերազմը հրահրել է Ադրբեջանը։ Նա ընդգծել է, որ իր «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը եղել է հայ հանրության համար և չի հրաժարվում իր դիրքորոշումից։
Կառավարությունը երկարաձգեց աջակցությունը 44-օրյա պատերազմի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին
ՀՀ կառավարությունը երկու ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքների համար կենսական նշանակություն ունեցող 300 հազար դրամ ամսական աջակցությունը։
Անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները եւս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող 300-հազարական դրամի աջակցությունը: Ծրագիրը, որի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերին, կշարունակվի նաև հունվար ամսին՝ աջակցելով զոհված զինծառայողների 22 ընտանիքներին։ Ըստ կառավարության որոշման՝ աջակցության տրամադրման համար 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում նախատեսված է հատկացնել 6.600.000 ՀՀ դրամ: Ֆինանսավորումը կիրականացվի…
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց. նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում
2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի որոշմամբ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով: Հարությունյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ: Հունվարի 23-ին նշանակված է լրացուցիչ դատական նիստ,…
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց 2 ամսով
2025 թվականի հունվարի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ 2-ամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Խաչատրյանը մեղադրվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ինչը, ըստ քննության, հանգեցրել է ծանր հետևանքների։ Քննիչների տվյալներով՝ գեներալ-լեյտենանտը հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում չի ստեղծել…
Շողակաթ Վարդանյանի 1489 ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում
Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում (RIDF): Այս մասին ռեժիսորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ ժյուրիի նախագահը եղել է աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան։ Վարդանյանը հավելել է, որ այս հաղթանակը մեծ պատիվ և պատասխանատվություն է իր համար։ «1489» ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանիքի ապրումները 2020 թվականի 44-օրյա…
Արցախյան ՀԿ-ները պահանջում են ՄԱԿ-ից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից առաքելություն ուղարկել՝ կանգնեցնելու մշակութային ցեղասպանությունը
Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կոչ անելով անհապաղ առաքելություն ուղարկել Արցախ՝ փաստագրելու և կանխելու հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն Ադրբեջանի կողմից։ ՀԿ-ները պահանջում են, որ կազմակերպությունները վերջապես իրականացնեն իրենց մանդատը՝ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ, որը խախտվում է 2020 թվականից սկսած Ադրբեջանի գործողություններով։ Նամակում մանրամասն ներկայացված…
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հայկական կողմին 1713 դի է փոխանցել
Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել 1713 դի, 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո՝ 157 դի: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տարածած տեղեկատվության մեջ։ Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային…
Երկարաձգվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Քոչարյանը ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու…
Երուսաղեմի հայ պատրիարքն ընդունել է 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին
Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյանն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին և Ազգային Ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին: Այս մասին գրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Հայր Կորյուն Հովնան Բաղդասարյանը:
Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայորդիների անվտանգ կյանքի սպառնալիքները. Գարեգին Երկրորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք…
Մեզանից է կախված գտնել ճիշտ բանալին ողբերգությունները պատմելու համար․ Տրավանը՝ ֆոտոլրագրության էթիկայի մասին
Այսօր ֆոտոլրագրության էթիկան ավելի համատեքստային է, սուբյեկտիվ և հեղհեղուկ: Ֆոտոլրագրողը և իր կողմից արված լուսանկարը սերտ կապ ունեն մարդու իրավունքների հետ։ Պատերազմի ժամանակ ֆոտոլրագրողի էթիկական կողմը չպետք է հիմնվի միայն գրված օրենքների վրա։ Կարևոր է իրավիճակի և ներքին սահմանների անձնական գնահատման պահը։ Օրենքները միշտ չէ, որ ամբողջությամբ ընդգրկում են բոլոր էթիկական ասպեկտները, և այն, ինչ…
44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երկու բժիշկներ պարգևատրվել են Կոտայքի մարզպետի կողմից: Այս մասին հայտնել է մարզպետարանի Facebook-ի էջը: «ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից պարգևատրման են արժանացել բժիշկներ՝ Գևորգ Վարդանյանն ու Նովլետ Զարդարյանը։ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ակունքի Նոր Գյուղ բնակավայրում էր Անգնահատելի է թիկունքը մշտապես…
ՀՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին: «Զինվորների ծնողները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները: Մանրամասներ պատմելով իրենց որդիների ծառայության մասին՝ նրանք ցավով են նշել, որ հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված իրենց զավակների սխրանքը մինչ օրս…
Ճիշտ է դժվարությամբ, բայց 7 ժամկետային զինծառայողով Ուլյանի լեռների բարձունքը մինչև վերջ պահել ենք
Հմայակ Մնացյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է: 21 տարեկան է, սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի ժամանակ ծառայում էր Մարտակերտում: Համոն (բոլորն այսպես են դիմում մեր հերոսին) ասում է` չեն մտածել, որ լայնածավալ պատերազմ կլինի: «Սեպտեմբերի 13-ից, մինչև կռվի սկսվելը մարտական դիրքում մենք ինժեներական աշխատանքներ ենք կատարել: Գուսանագյուղի կամավորները միացել էին մեզ, որ մենք դիրքերից իջնենք…















