Armenpress
ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է վերադառնալ բանակցային սեղան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
ԱՄՆ պետդեպը պատասխանել է Armenpress-ի հարցին՝ կապված հայ-ադրբեջանական սամանին տիրող իրավիճակի հետ։ Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է սահմանին էսկալացիան և կողմերին կոչ արել պահպանել հրադադարի ռեժիմն ու քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար։ Պետդեպից կողմերին նաև հորդորել են վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որպեսզի հակամարտությունն ունենա տևական քաղաքական կարգավորում։ Ամերիկյան կառույցից ընդգծել են նաև, որ…
Գարեգին Բ-ն չի նշի 70-ամյակը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ցանկությամբ՝ նրա 70-ամյակը չի նշվի, որը լրանում այսօր՝ օգոստոսի 21-ին։ Այս մասին Armenpress-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։ Նա նշել է, որ նման ցանկությունը պայմանավորված է «բոլորիս հայտնի հանգամանքներով»։ Նա նաև հայտնել է, որ Կաթողիկոսն այժմ ճամփորդում է և այս ընթացքում աշխատանքային այցերով եղել…
Նախնական տեղեկություններով՝ դիվերսիա չէ․ ՊՆ-ն արձագանքել է շրջանառվող տեղեկությանը
Ինչպես Պաշտպանության նախարարությունից հայտնեցին քիչ առաջ, ՀՀ ԶՈւ-ի N զորամասի մարտական հենակետի տարածքում 3 զինծառայողի դիեր են հայտնաբերվել։ Սրա վերաբերյալ սկսվեց տեղեկություն շրջանառվել, թե զինծառայողները սպանվել են դիվերսիայի արդյունքում։ Այս տեղեկությանն ի պատասխանն ՊՆ-ն Armenpress-ին ասել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում։ ՊՆ-ից հայտնել են նաև, որ նախնական տեղեկություններով՝…
Գերեվարվածների հարազատները վարչապետի հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ունեն․ վարչապետի խոսնակ
ՀՀ կառավարության շենքի դիմաց երեկ նստացույց էին իրականացնում Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատները՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրա վերաբերյալ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հարց է ուղղել Armenpress-ը։ Գևորգյանը նշել է, որ կոնկրետ Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատների հետ վարչապետը վերջին 9 ամսում ունեցել է 9 հանդիպում, որոնցից 2-ը Շիրակի մարզում։ Նա ասել է,…
Հակառակորդի կողմից վիրավորում ստացած Երասխի համայքապետը վիրահատվել է
Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով երեկ թևից վիրավորվել ադրբեջանական ԶՈւ-ի արձակած կրակոցներից, վիրահատության է ենթարկվել ու այժմ լավ է զգում իրեն, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին ArmenPress-ին ասել է Օղիկյանի հորեղբորորդին։ Համայնքապետի հարազատը չի կարողացել նշել, թե Օղիկյանը դեռևս որքան կմնա հիվանդանոցում։ Նշվում է, որ նա գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։
Երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում․ Արցախի ԱԳ նախարար
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ասել է, որ իրենց դիրքորոշումը Արցախի մասով չի փոխվել ու Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին նա ասել է Armenpress-ի հետ հարցազրույցում։ Բաբայանը նշել է, որ կա 2 տարբերակ․ կամ պետք է կանգնել մինչև վերջ, մինչև վերջին կաթիլ արյունը, կամ էլ «պիտի ազգովի դուրս գանք»։ Նա ընդգծել…
Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակողը ձերբակալվել է
Ընտրությունների օրը Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակած անձը ձերբակալվել է։ Այս մասին Armenpress-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը։ «Այո, Նիկոլայ Խ. անունով անձը ձերբակալվել է», – Ասել է Թադևոսյանն ու նշել, որ մանրամասները կասեն մի փոքր ուշ։
Ադրբեջանի հերթական զառանցանքը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբր հայկական ԶՈւ-ն կրակոցներ է արձակել ադրբեջանական ԶՈւ դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով զինծառայող է զոհվել։ Այս լուրը հերքել են Հայաստանի ՊՆ-ից։ ArmenPress-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասել են, որ սա Ադրբեջանի հերթական զառանցանքն է։
Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո դադարել է խաղաղ գործընթացը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Armenpress-ի հարցերին։ Հարցուպատասխանը ներկայացվել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում։ Հարց. Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել: Այս համատեքստում և ընդհանրապես…
Ինչո՞ւ վարչապետը չի մասնակցում Սուրբ Ծնունդի պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատարագին։ Այս հարցով ArmenPress-ը կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է», – ասել է Գևորգյանը։
Զարուհի Բաթոյանի ու Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը հերքվել են
Մամուլում լուրեր են շրջանառվում է, որ բացի Դավիթ Տոնոյանին, հրաժարական են տվել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը։ ArmenPress-ի հաղորդմամբ՝ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Աղբյուրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնել են, որ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Իսկ Բաթոյանի հրաժարականի մասին լուրը հերքել է ՀՀ աշխատանքի…
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով
Օրեր առաջ ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրով ՊՆ Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Աշոտ Զաքարյանը։ Պարզվել է, որ նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով։ ArmenPress-ի հետ զրույցում Զաքարյանը հայտնել է, որ իրեն լավ է զգում ու վարակի ախտանշաններից միայն ջերմություն ունի։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ ունենք վարակի 23 նոր հաստատված դեպք, իսկ…
Իտալիայից այսօր 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: Տեղեկատվությունը հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ անվտանգության հատուկ միջոցառումներ…
Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից: Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու…
Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից. Gazeta.ru-ի անդրադարձը
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ամփոփել են իրենց տնտեսությունների նախնական արդյունքները: Եվրասիական ամբողջ հնգյակը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, աճ Է արձանագրել, բայց, ինչպես գրում Է Gazeta.ru-ն, ՀՆԱ-ի աճի տարբերությունը ցնցող Է՝ գրեթե յոթ անգամ: Անվիճելի առաջատարը Հայաստանն Է: 2019 թվականին առաջինն ինն ամսվա արդյունքներով Հայաստանի տնտեսության աճն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է…















