Associated Press
ՄԱԿ Անվտանգության խորհրդին չի հաջողվել համատեղ հայտարարություն անել Սիրիայի վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի դռնփակ նիստի ընթացքում տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ըստ աղբյուրի՝ հայտարարության ընդունմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, քանի որ փաստաթղթում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ նշվել է «քննադատություն» բառը: ՄԱԿ-ում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները…
Մետրոյի և գնացքների աշխատանքները դադարեցվել են Հոնկոնգում
Հոնկոնգում դադարեցվել է գնացքների և մետրոյի աշխատանքը գիշերվա բախումներից հետո: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ Հոնկոնգի տրանսպորտային ցանցերը տեղեկացնում են, որ քաղաքում դադարեցվել է բոլոր գնացքների աշխատանքը, ներառյալ մինչև Հոնկոնգի միջազգային օդանավակայան երկաթուղային հաղորդակցությունը։ Հոնկոնգում սկսել են բողոքել ցույցերին դիմակ կրելու արգելքի դեմ Նշվում է, որ ձախողվել է դիմակներ կրելու իշանությունների արգելքը։ Զանգվածային գիշերային…
Հունաստանում գործադուլները կաթվածահար են արել տրանսպորտը
Հունաստանում աշխատավորների արհմիության գործադուլ է անցկացվում՝ ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ բողոքի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Աշխատանքի չեն գնացել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները: Գործադուլի պատճառով կաթվածահար վիճակում է հայտնվել հասարակական տրանսպորտի, ինչպես նաև լաստանավերի երթևեկությունը, որոնք կապում են Հունաստանի բազմաթիվ կղզիներն ու մայրցամաքային մասը: Սակայն…
Հոնկոնգում ցուցարարները սև հագուստներով են Չինաստանի կազմավորման տարեդարձի առթիվ
Հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է դուրս եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոչ անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Ոստիկանությունն ավելի վաղ արգելել էր հակակառավարական ցույցերի անցկացումը հոկտեմբերի 1-ին՝ ՉԺՀ-ի կազմավորման օրը, և զգալիորեն ուժեղացրել անվտանգության միջոցառումները: Չինաստանի նախագահը խոստացել է պահպանել Հոնկոնգի ինքնավարությունը Սակայն, չնայած արգելքին, Հոնկոնգի…
General Motors-ի 49 հազարից ավելի աշխատողներ գործադուլ են անում ԱՄՆ-ում
General Motors ավտոկոնցեռնի 49 հազարից ավելի աշխատող՝ ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված արհմիության անդամներ, լույս սեպտեմբերի 16-ի գիշերը գործադուլ են սկսել: Ինչպես հայտնել է Associated Press (AP) գործակալությունը, արհմիությունն այս որոշումն ընդունել է ընկերության ղեկավարության հետ նոր աշխատանքային պարտավորագրի պայմանների շուրջ բանակցությունների ձախողման պատճառով։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ…
«Դորիան» փոթորկի հետևանքով 1300 անհետ կորած կա
Բահամյան կղզիների բնակիչները փնտրում են հարազատներին և մերձավորներին, որոնք անհետ կորել են «Դորիան» ավերիչ փոթորկից հետո։ 1300 անհետ կորածների մասին հայտարարությունները հիմնականում հրապարակվում են սոցցանցերում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, համաձայն կառավարության պաշտոնական տվյալների՝ տարերքի զոհ է դարձել 50 մարդ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհվածների ցանկը նախնական է։…
Իրանը մտադիր է կուտակել օգտագործված ուրանը
Իրանի հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը նպատակ ունի կուտակել օգտագործված ուրանը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Ինչպես նշվում է, ընդունված որոշմամբ հանրապետությունը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակներում հանձն առած պարտավորությունների մի մասից։ Բացի դրանից՝ Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար 20 ցենտրիֆուգ գործի դնել՝ միջուկային պայմանագրով նախատեսված 10-ի…
Պլասիդո Դոմինգոյի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել
Նոր մեղադրողները պատմել են իսպանական օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների մասին, հայտնում է Associated Press-ը: Երգչուհի Անջելա Թյորներ Ուիլսոնը և 10 անանուն արտիստուհիներ արձագանքել են օգոստոսի 13-ին հրապարակված հրապարակմանը, որում ներկայացվել են Պլասիդո Դոմինգոյի սեռական հետապնդումներից տուժած տաս կանանց վկայությունները: Կանանցից մեկի ղեկավարությունը չի թաքցրել այն փաստը, որ նրանք ձգտել են երիտասարդ կանանց…
Միգրանտները, ցանկապատը հաղթահարելով, մտել են Եվրոպա
Առնվազն 155 աֆրիկացի Մարոկոյից թափանցել է Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին: Աֆրիկացիները հաղթահարելով 8.2 կիլոմետր երկարությամբ ցանկապատը գնացել են դեպի միգրանտների ժամանակավոր տեղավորման կենտրոն: Ինչպես գրում է The Olive Press տեղական թերթը, տեղաբնակներից մի քանիսը ողջույնի խոսքեր էին ուղղում ժամանածներին, իսկ ոմանք անգամ աջակցում էին…
ԱՄՆ-ն Գրենլանդիայում հյուպատոսարան կբացի
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Կոնգրես նամակ է հղել՝ Գրենլանդիայում երկրի գլխավոր հյուպատոսարան բացելու առաջարկով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ գլխավոր հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը պետքարտուղարությունը բացատրում է Արկտիկայում ԱՄՆ-ի ներկայությունն ընդլայնելու ծրագրերով։ Նշվում է, որ ամերիկյան հյուպատոսարան Գրենալնդիայում առաջին անգամ բացվել է 1940-ին, իսկ հետո փակվել 1953-ին։ Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ն նոր գլխավոր հյուպատոսարան ծրագրում է…
Ուրուգվայի նախագահը հայտնել է հիվանդության մասին
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը երեքշաբթի հայտարարել է, որ հիվանդ է քաղցկեղով եւ առաջիկա օրերին կստանա առավել ամբողջական ախտորոշում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: «Տոմոգրաֆիական հետազոտություններով հայտնաբերվել է թոքային գոյացություն՝ շատ հստակ հատկանիշներով, որոնք ցույց են տալիս, որ այն կարող է չարորակ լինել»,- ասել է Վասկեսը: Նախագահը հայտնել է, որ իրեն լավ է զգում եւ…
Open Arms-ից ծովն են նետվել 9 միգրանտներ
Open Arms մարդասիրական խումբը հայտնել է, որ հումանիտար նավից ծովն են նետվել 9 միգրանտներ՝ Լամպեդուզայի ափին հասնելու զուր հույսով: Իտալական կղզի, որից նավը գտնվում է մի քանի հարյուր յարդ հեռավորությամբ, հայտնում է Associated Press-ը: Խումբը հայտնել է, որ միգրանտներին օգնության են շտապել ինչպես իտալական առափնյա պահպանությունը, այնպես էլ հումանիտար նավի անձնակազմը: Սա այս օրվա ընթացքում…
Վթար Լաոսում. կա 10-ից ավել զոհ
Չինաստանից տասնյակ երեխաներով տուրիստական ավտոբուսը Լաոսում վթարի է ենթարկիվել. ողբերգական ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվել է առնվազն 13 պատանի ուղեւոր, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Չինաստանից 44 ուղեւորի տեղափոխող ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել Վիետյանոմի եւ երկրի հյուսիսում գտնվող Լուանգ-Պրաբանգ տուրիստական քաղաքի միջեւ եւ վթարի ենթարկվել, հայտնել է Լաոսում Չինաստանի դեսպանությունը: Ողբերգության հետեւանքով զոհվել…
Լիտվան պատրաստվում է Բելառուսի առաջին ատոմակայանի գործարկմանը
Լիտվան դեղահաբեր գնելով պատրաստվում է հարևան Բելառուսում կառուցվող առաջին ատոմակայանի գործարկմանը, որի շահագործման ժամկետը մոտենում է: Լիտվայի կառավարությունը հայտնել է, որ մոտավորապես մեկ միլիոն դոլարի ավելի քան 4 միլիոն յոդի հաբեր է գնելու: Ներմուծումը նախատեսվում է իրականացնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Դեղահաբերը բաժանվելու են Լիտվայի բնակիչներին, որպեսզի նրանք…














