ATP
Ջոկովիչը գերազանցեց Ֆեդերերի պատմական ռեկորդը
Սերբական թենիսի աստղ Նովակ Ջոկովիչը գերազանցել է լեգենդար Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած շաբաթների քանակի առումով։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) պաշտոնական կայքում հրապարակվել է վարկանիշային աղյուսակի նորացված տարբերակը, որտեղ Ջոկովիչը կրկին առաջին հորիզոնականում է։ Սերբ թենիսիստն առաջին անգամ աղյուսակը գլխավորել է 2011 թվականին ու այդ պահին սկսած մինչև վերջին թարմացումը Ջոկովիչը առաջինն է եղել…
Վաշինգտոնում այս տարի թենիսի մրցաշարը չի կայանա
Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում կայանալիք թենիսի Citi Open մրցաշարը այս տարի չի կայանա։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ATP-ն որոշում է կայացրել մրցաշարը չեղարկել, որը պետք է սսվեր օգոստոսի 13-ից։ ATP 500 շարքի Վաշինգտոնի մրցաշարը առաջինն էր լինելու դադարից հետո։ ATP-ն հայտարարել է, որ շարունակում է աշխատել Միացյալ Նահանգների թենիսի միության հետ Ցինցինատիի Մասթերսի և US Open-ի անցկացման շուրջ։…
Ռաֆա Նադալը՝ Ակոպուլկոյի մրցաշարի հաղթող
Իսպանացի աշխարհահռչակ թենիսիստ, երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակ է տոնել Մեքսիկայում ընթացող Ակապուլկոյի մրցաշարում։ Նա եզրափակչում մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցի հետ։ Նադալին հաջողվել է հաղթանակ տոնել 2 սեթում ( 6-3, 6-2 ): Նշենք նաև, որ Ռաֆա Նադալը ATP մրցաշարերում հաղթել է, ընդհանուր առմամբ, 85 անգամ։
Աշխարհի առաջին ռակետը Ջոկովիչն է․ ATP
ATP-ի փետրվարի 3-ին թարմացրել է վարկանիշային աղյուսակը։ Australian Open-2020-ի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է առաջին հորիզոնական: Australian Open-ի ֆինալիստ, ավստրիացի Դոմինիկ Տիմը դարձել է աշխարհի չորրորդ ռակետը, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը՝ 9րդ, իսկ բելգիացի Դավիդ Գոֆենը՝ 10-րդ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքերն ու զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: ATP վարկանիշ.…
Տխուր է, որ բաց եմ թողնելու Australian Open-ը․ Մարեյ
Դևիսի գավաթի խաղարկության ընթացքում Էնդի Մարեյը վնասվածք էր ստացել և այժմ շարունակում է ապաքինվել։ Բրիտանացին, սակայն, հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել Australian Open-ին և ATP-ի գավաթի խաղարկությանը։ Այս մասին նա ասել է ATP-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։ «Ինձ համար շատ տխուր է, որ բաց եմ թողնելու Australian Open-ը»,-ասել է Մարեյը։
Պիկեն՝ ATP-ի հետ հավանական համագործակցության մասին
Փորձը ցույց է տվել, որ երկու մրցաշար կարող է միասին գոյակցել: Այս մասին ասել է «Բարսելոնայի» պաշտպան իսպանացի Ժերար Պիկեն՝ մեկնաբանել է ATP մրցաշարի հետ համագործակցությունը: Նշենք, որ Պիկեն իր «Կոսմոս» ընկերության հետ միասին դարձել է Դևիսի գավաթի նոր գլխավոր հովանավորը։ Մրցաշարը մեկնարկելու է Ավստրալիայում հունվարի սկզբին: «Ես չգիտեմ՝ թենիսում կգտնվի՞ արդյոք տեղ երկու մրցաշարի…
Չգիտեի, որ արդեն մի քանի տարի չեմ հաղթել Նովակին․ Ֆեդերեր
Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը արդեն երկար ժամանակ է չէր կարողանում հաղթել Նովակ Ջոկովիչին։ Նա 2015 թվականից ի վեր պարտվում էր սերբ թենիսիստին։ Սառույցը կոտրվեց Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա ամփոփիչ առաջնությունում․ Ֆեդերերը հաղթեց Ջոկովիչին 2 սեթում՝ համապատասխանաբար 6-4 և 6-3 հաշիվներով։ Խաղից հետո շվեյցարացին նշել է, որ չգիտեր պարտությունների այդ շարքի մասին։ «Ես չգիտեի, որ…
Գիտակցում էի պատրաստ չլինելուս փաստը․ Նադալ
Ես բավական լավը չէի խաղը ընթացքում։ Այս մասին ասել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը՝ մեկնաբանելով ATP-ի ամփոփիչ մրցաշարի մեկնարկում կրած պարտությունը։ «Ֆիզիկական առումով ոչ-մի խնդիր չկա: Դա միակ դրական փաստն է խաղից հետո: Պարտության միակ արդարացումն այն է, որ ես բավական լավը չէի խաղը ընթացքում: Ես ամենաշատը հենց դրանից եմ վրդովված, քանի որ գիտակցում էի…
Մարին Չիլիչը կարիերայի 500-րդ հաղթանակն է տարել. ATP
Աշխարհի նախկին երրորդ ռակետ Մարին Չիլիչը, Մոսկվայի ATP 250 շարքի մրցաշարում երկու սեթում առավելության հասնելով Իվո Կառլովիչի նկատմամբ 6-1, 7-6 հաշվով, տարել է կարիերայի 500-րդ հաղթանակը մենախաղում: Նման արդյունք գրանցել են գործող 10 թենիսիստներ՝ Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Տոմաշ Բերդիխը, Ֆերնանդո Վերդասկոն, Ռիշար Գասկեն, Տոմի Ռոբրեդոն և Ստեն Վավրինկան: Այս մասին…
Կարեն Խաչանովն աշխարհի 8-րդ ռակետն է. ATP
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հրապարակվել է ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակը: Դրանում հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է 8-րդ հորիզոնական: Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչը: ATP վարկանիշ. հոկտեմբերի 14. 1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 9545 2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9225 3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 6950…
Մեդվեդևը գերազանցել է սպասելիքները. Միխայել Յուժնի
Աշխարհի նախկին ութերորդ ռակետ, Միխայել Յուժնը գնահատել է իր հայրենակից Դանիլ Մեդվեդևի արդյունքները։ Հիշեցնենք,որ Ցինցինատիի Masters-1000-ում հաղթելուց հետո ATP-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է հինգերորդ հորիզոնական: «Ես չէի սպասում, որ արդեն այս տարի Դանիլը կհայտնվի թոփ-5-ում: Կարծում եմ՝նա լավ է անցկացրել նախորդ մրցաշրջանը, սակայն այս տարի նա ուղղակի գերազանցել է սպասելիքները: Նա կարող էր հաղթել Masters…
Մեդվեդևը բարելավել է իր դիրքերը երեք հորիզոնականով
Ցինցինատիում ավարտվեց ATP Masters-1000 շարքի մրցաշարը։ Մարզիկները մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Դանիլ Մեդվեդևը և Դավիդ Գոֆենը։ Ռուս թենիսիստը նվաճեց կարիերայի առաջին Masters-ը։ Երկուշաբթի առավոտյան ATP-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որում ռուս թենիսիստը բարելավել է իր դիրքերը երեք հորիզոնականով։ Նշենք, որ Մեդվեդևը կարիերայի ընթացքում առաջին անգամ հայտնվում է ATP-ի վարկանիշային աղյուսակի հնգյակում։ Աշխարհի…
Մեդվեդևը նվաճեց իր առաջին տիտղոսը ATP Masters-1000 շարքի մրցաշարում
Ցինցինատիում ավարտվեց ATP Masters-1000 շարքի մրցաշարը։ Մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին Դանիլ Մեդվեդևը և Դավիդ Գոֆենը։ Ռուս թենիսիստը, ով ATP-ի երրորդ մրցաշարն անընդմեջ դուրս էր եկել եզրափակիչ, կարողացավ երկու սեթում առավելության հասնել Գոֆենի նկատմամբ 7-6(3), 6-4 հաշվով։ Մեդվեդևը նվաճեց կարիերայի առաջին Masters-1000։ Մրցաշարի ընթացքում Մեդվեդևը պայքարից դուրս էր թողել նախորդ տարվա չեմպիոն, աշխարհի առաջին…
Թենիսային մրցաշարի լավագույն պահերը՝ մեկ տեսանյութում
Թենիսային մրցաշրջանի խոտածածկ կորտերի վրա մրցաշարերը ավարտվել են: Այս առիթով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) առանձնացրել է խոտի վրա մրցաշարերի լավագույն դրվագները: Ցանկում հայտնվել են ֆրանսիացի Գաել Մոնֆիսի և ավստրալացի Նիկ Կիրյոսի արդյունավետ հարվածները: Հատկանշական է, որ վարկանիշային աղյուսակի լավագույն քառյակից միայն Ռոջեր Ֆեդերերի մասնակցությամբ դրվագ է հայտնվել ցանկում, սակայն այս պարագայում շվեյցարացին ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայից…
Ես կհանգստանամ ու կպատրաստվեմ Ցինցիննատիի մրցաշարին․ Ֆեդերեր
Ռոջեր Ֆեդերերը խոսել է իր առաջիկա պլանների մասին: «Մտածելով ապագայի մասին՝ մենք մեկ շաբաթ առաջ որոշեցինք բաց թողնել Մոնրեալի մրցաշարը, որպեսզի ինքս ինձ ավելի շատ ժամանակ հատկացնեմ: Կուզեի, որ այն ավելի շատ լիներ: Ես կհանգստանամ ու կպատրաստվեմ Ցինցիննատիի մրցաշարին, որից սկսած նորից կփորձեմ թափ հավաքել», – Ֆեդերերի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը: Նշենք, որ 2019 թվականի…















