Սերբական թենիսի աստղ Նովակ Ջոկովիչը գերազանցել է լեգենդար Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած շաբաթների քանակի առումով։
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) պաշտոնական կայքում հրապարակվել է վարկանիշային աղյուսակի նորացված տարբերակը, որտեղ Ջոկովիչը կրկին առաջին հորիզոնականում է։
Սերբ թենիսիստն առաջին անգամ աղյուսակը գլխավորել է 2011 թվականին ու այդ պահին սկսած մինչև վերջին թարմացումը Ջոկովիչը առաջինն է եղել ընդհանուր առմամբ 311 շաբաթ։ Իսկ Ֆեդերերը, ով թարմացված աղյուսակում 6-րդ տեղում է, իր կարիերայի ընթացքում գլխավորել է աղյուսակն ընդհանուր 310 շաբաթ։
