Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում կայանալիք թենիսի Citi Open մրցաշարը այս տարի չի կայանա։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ATP-ն որոշում է կայացրել մրցաշարը չեղարկել, որը պետք է սսվեր օգոստոսի 13-ից։
ATP 500 շարքի Վաշինգտոնի մրցաշարը առաջինն էր լինելու դադարից հետո։
ATP-ն հայտարարել է, որ շարունակում է աշխատել Միացյալ Նահանգների թենիսի միության հետ Ցինցինատիի Մասթերսի և US Open-ի անցկացման շուրջ։

