Barca
Մեսսին ցանկանում է լքել Բարսելոնան. ESPN
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը: Հայտնի է, որ ֆուտբոլիստն իր որոշման մասին տեղյակ է պահել «Բարսելոնայի» ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Էնրիկե Սետիենը պաշտոնանկ է արվել
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը պաշտոնանկ է արված: Օգոստոսի 16-ի երեկոյան «Բարսելոնայի» ղեկավարության արտահերթ ժողովում որոշում է ընդունվել պաշտոնանկ անել 61-ամյա մասնագետին: Այս մասին տեղեկանում ենք Tiempo de Juego-ից:
Դեմբելեն կմասնակցի Բավարիայի դեմ խաղին
«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է խաղադաշտ վերադառնալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղում: Հայտնի է, որ որ բժշկական շտաբը թույլատրել է Դեմբելեին մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին: Նշենք, որ Դեմբելեն խաղադաշտ դուրս չի եկել նույեմբերից: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Բարսելոնայի երկրպագուները սպասում են, որ մենք նվաճենք այդ գավաթը. Սետիեն
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղից իր սպասելիքներով: Մարզիչը հայտնել է, որ իրենք Պորտուգալիա են ժամանել բարձր տրամադրությամբ: «Մտադիր ենք դուրս գալ խաղադաշտ և պայքարել հաղթանակի համար: «Բարսելոնայի» համար շատ կարևոր է հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Երկրպագուները սպասում են, որ մենք նվաճենք այդ գավաթը: Մեսին կօգնի մեզ հաղթել…
Բարսելոնան հայտնել է, թե որքան է լինելու Ֆատիի հրաժարագինը
«Բարսելոնան» հայտնել է, թե որքան է լինելու թիմի կիսապաշտպան Անսումանե Ֆատիի հրաժարագինը: Նշվում է, որ կատալոնական ակումբը 400 միլիոն եվրո հրաժարագին է սահմանել Ֆատիի համար: Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:
Սեմեդուն կարիերան կշարունակի Բարսելոնայում
«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկություն է հայտնել շարունակել համագործակցությունը թիմի պաշտպան Նելսոն Սեմեդուի հետ: Հայտնի է, որ նոր պայմանագիր է կնքվել, որը նախատեսված է մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 100 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն: Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 100 միլիոն եվրո:
Իբրահիմովիչը Միլանի ապագան է. Պաոլո Մալդինի
«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին: Տնօրենը հայտնել է, որ ակումբին բարդ բանակցություններ են սպասվում թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ «Այս մրցաշրջանում մենք ստեղծեցինք մի նախագիծ, որը պահանջում է շարունակություն։ Զլատանն այդ նախագծի մի մասն է և «Միլանի» ապագան։ Մենք ցանկանում ենք առաջ գնալ Զլատանի հետ։ Նրա հետ խաղալով կարող են…
Բարսան 3 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլիանին
«Չելսիի» նախկին կիսապաշտպան, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», քանի որ ակումբը արդեն 3 տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից: Նշենք, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի հետ նա աշխատել…
Կավանին կարող է կարիերան շարունակել Բավարիայում
ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է մարզական կարիերան շարունակել «Բավարիայում», քանի որ ակումբն արդեն բանակցություններ է վարում ազատ գործակալի կարգավաիճակ ստացած հարձակվողի հետ: Հայտնենք, որ Կավանիի հետ բանակցություններ է վարում նաև իտալական «Ռոման»: Այս մասին տեղեկացնում է Le10Sport-ը:
Մարտինեսի տեղափոխության հարցով ամեն ինչ մտել է փակուղի. Մարիա Բարտոմեու
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի բանակցությունների մասին։ Նախագահը հայտնել է, որ իրենք բանակցում են Մարտինեսի տեղափոխության հարցով, սակայն ամեն ինչ փակուղի է մտել: «Այժմ մեր ուշադրության կենտրոնում Չեմպիոնների լիգան է, որի վերսկսմանը քիչ է մնացել։ Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, ապա նա բազմիցս ասել է, որ ցանկանում է…
Հավանական է, որ տեր Շտեգենը կվիրահատվի
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հնարավոր է վիրահատության ենթարկվի: Հայտնի է, որ դարպասապահը ծնկի հետ կապված խնդիր ունի, մասնավորապես, Շտեգենը ցավեր ունի ծնկի հատվածում, որը պայմանավորված է ջլերի վնասվածքով: Նշվում է, որ վիրահատության հարցը կորոշվի ՉԼ խաղարկության ավարտից հետո։ Եթե դարպասապահը վիրահատվի, 3-4 ամիս բաց կթողնի։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Բարսելոնան ցանկանում է վաճառել 12 ֆուտբոլիստի
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է վաճառել մի շարք ֆուտբոլիստների: Հայտնի է, որ ակումբը ցանկանում է 12 ֆուտբոլիստի վաճառել, որի միջոցով կկարողանան կազմը թարմացնել: Նշվում է, որ այդ 12 ֆուտբոլիստներն են դարպասապահ Նետուն, պաշտպաններ Սամուել Ումտիտին, Ժան-Կլեր Տոդիբոն, Նելսոն Սեմեդուն, Ժունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը, Ֆիլիպե Կոուտինյուն, Կառլես Ալենյան, Ռաֆինյան, Արտուր Վիդալը, հարձակվողներ Ուսման…
Արտուրո Վիդալի ծառայություններով հետաքրքրված է Ինտերը
«Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է մարզական կարիերան շարունակել Միլանի «Ինտերում», քանի որ Վիդալով անձամբ հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Հայտնենք, որ «Բարսելոնան» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Վիդալին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Այս մասին տեղեկանում…
Կցանկանայի, որ այս մրցանակը զուգորդվեր Լա Լիգայում չեմպիոնությամբ. Մեսսի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչվելու մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է, որ կարողացել է հերթական անգամ ճանաչվել լավագույն ռմբարկու և հավելել է, որ անհատական մրցանակաները շատ կարևոր են ֆուտբոլիստի համար: «Կցանկանայի, որ այս մրցանակը զուգորդվեր Լա Լիգայում չեմպիոնությամբ: Թիմային հաղթանակները շատ ավելի կարևոր են ինձ համար»,-…
Բարսան ներկայացրել է գալիք մրցաշրջանի տնային մարզաշապիկը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
«Բարսելոնան» Twitter-ի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել և ներկայացրել է գալիք մրցաշրջանի տնային մարզաշապիկը: 🐐 Leo Messi — FC Barcelona (@FCBarcelona) July 14, 2020













