Barca

  • Գոհ եմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից. Կուման

    Գոհ եմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից. Կուման

    «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գնահատել է Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում իր աշխատանքի առաջին 2 շաբաթը: Նա հայտնել է, որ ամեն ինչ լավ է ընթանում: «Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Գոհ եմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից, մենք ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում և պատրաստվում ենք մրցաշրջանի մեկնարկին: Այժմ թիմի մարտավարությանն առնչվող որոշ փոփոխություններ ենք կատարում: Կանցկացնենք…

  • Ֆատին վնասվածք է ստացել

    Ֆատին վնասվածք է ստացել

    Բարսելոնայի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Twitter-ում: Ակումբը հայտնում է, որ ակումբի հարձակվող Անսումանե Ֆատին վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: Մոտ ժամանակներս հարձակվողը բուժզննում կանցնի: LATEST NEWS | @ANSUFATI has a right hip contusion, which he suffered during Friday’s training session. He is out and his recovery will determine his availability. pic.twitter.com/XdIrB2exXG — FC…

  • Azat TV

    Հայտնի է, թե որ դիրքում կխաղա Մեսսին

    «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, թե ինչպես է պատրաստվում օգտագործել ակումբի հարձակվող Լիոնել Մեսիին: Մասնագետը նշել է, որ մտադիր է ընտրել 4-2-3-1 խաղային սխեման, որտեղ 33-ամյա Մեսին տեղ կգտնի ձախ վինգերի դիրքում: Կումանը ցանկանում է, որ Մեսսին կենտրոնանա հարձակման վրա և չնահանջի գնդակ ստանալու համար: Մարզիչը նաև մտադիր է արգենտինացուն ազատել մեծ…

  • Azat TV

    Մեսսին կանցկացնի առաջին մարզումը Կումանի գլխավորությամբ

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է ակումբի հետ սկսել նախամրցաշրջանային պատրաստությունը: Հայտնի է, որ ֆուտբոլիստը այսօր կանցկացնի առաջին մարզումը նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:

  • Azat TV

    Սուարեսը իտալերենի թեստ կհանձնի

    «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը այսօր իտալերենի թեստ կհանձնի: Հայտնի է, որ ֆուտբոլիստը պտրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս»: Սուարեսն ամուսնացած է Սոֆյա Բալբի անունով իտալուհու հետ: Դա բավական էր Իսպանիայում ԵՄ խաղացող համարվելու համար, բայց Իտալիայում խաղալու համար լիարժեք քաղաքացիություն է անհրաժեշտ, և այն ստանալու համար պետք է քննություն հանձնել: Այս մասին տեղեկանում ենք  Football Italia-ից:

  • Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել

    Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել

    «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել իր սեփական բնակարանում: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել սեպտեմբերի 7-ին կայանալիք մարզմանը, եթե նրա թեստի պատասխանը բացասական լինի: Հիշեցնենք, որ Լեոն որոշում կայացրեց ևս մեկ մրցաշրջան անցկացնել կատալոնական ակումբում: Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից:

  • Բարսելոնան չի ցանկանում կորցնել Կոուտինյոյին

    Բարսելոնան չի ցանկանում կորցնել Կոուտինյոյին

    «Բարսելոնան» այս մրցաշրջանում կպահի վարձակալությունից վերադարձած Ֆելիպե Կոուտինյոյին: Հայտնենք, որ նախորդ մրցաշրջանում, ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում դարձավ երկրի չեմպիոն ու գավաթակիր, հաղթեց ՉԼ-ի գավաթի խաղարկությունում: Կոուտինյոյի հրաժարագինը կազմում է 120 մլն եվրո: Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:

  • Կոուտինյոն վերսկսկել է մարզումները Բարսայում

    Կոուտինյոն վերսկսկել է մարզումները Բարսայում

    «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն սեպտեմբերի 4-ին վերադարձել է ակումբ: Հայտնի է, որ ֆուտբոլիստը մարսնակցել է ակումբի մարզումներին, որոնք գլխավորել է հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

  • Azat TV

    Լեոյին դժվար կլինի մնալ Բարսելոնայում. Խորխե Մեսսի

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը Խորխե Մեսսին խոսել է որդու կատալոնական ակումբում մնալու հավանականության մասին: Նա հայտնել է, որ Մեսսի ապագան «Բարսելոնայում» բարդ կլինի: «Լեոյի ապագան Բարսելոնայո՞ւմ է: Դա բարդ է. նրան դժվար կլինի մնալ Բարսելոնայում»: Այս մասին տեղեկանում ենք El Chiringuito-ից:  

  • Բոլորս հիասթափված ենք Կումանի նման հրաշալի մարզիչի հեռանալու պատճառով. Վան Դեյկ

    Բոլորս հիասթափված ենք Կումանի նման հրաշալի մարզիչի հեռանալու պատճառով. Վան Դեյկ

    «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն անդրադարձել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ռոնալդ Կումանի տեղափոխությանը «Բարսելոնա»: Ֆուտբոլիստը հայտնել է, որ բոլորը հիասթափված են մարզչի հեռանալու պատճառով, քանի որ նա հիանալի մարզիչ է: «Բոլորս հիասթափված ենք այդպիսի հրաշալի մարզիչի հեռանալու պատճառով, սակայն դա անկեղծ զգացում է: Կարելի է հարցնել յուրաքանչյուր խաղացողի, և բոլորի մոտ նույն…

  • Azat TV

    Բարսայի ղեկավարությունը չի վճարի Մեսսի աշխատավարձը

    «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել չվճարել հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը, քանի դեռ արգենտինացին չի սկսել թիմի հետ մարզումները: Հայտնի է, որ ֆուտբոլիստը օրական վաստակում է 110 հազար եվրո, բայց այժմ նա այդքան կկորցնի: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա սկզբին Մեսսին տեղեկացրեց «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու իր ցանկության մասին: Դրանից հետո, Մեսսին հրաժարվել է ժամանել թիմի բժշկական…

  • Azat TV

    Սուարեսի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ

    «Բարսելոնայի»  հարձակվող Լուիս Սուարեսը բազմաթիվ առաջարկներ է ստացել տարբեր ակումբներից: Հայտնի է, որ ֆուտբոլիտը չի բանակցի որևէ ակումբի հետ, մինչև կատալոնական ակումբը չխզի պայմանագիրը կամ չվաճառի իր տրանսֆերը: Սուարեսը ցանկանում է շարունակել կարիերան «Բարսելոնայում», սակայն թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, որ մտադիր չէ աշխատել նրա հետ։ Այս մասին տեղեկանում ենք Diario Sport-ից։

  • Azat TV

    Մեսսին չի ներկայանա Բարսելոնայի մարզումներին նախորդող բուժզննմանը

    «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին չի ներկայանա մարզումներին նախորդող բուժզննմանը: Հայտնի է, որ ֆոիտբոլիստը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության թեստ նույնպես չի հանձնի: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լեոն պաշտոնապես հայտարարեց այն մասին, որ այլևս չի ցանկանում խաղալ «Բարսելոնայում»: Այս մասին տեղեկանում ենք RAC-ից:

  • Ատլետիկոն ցանկանում է ձեռք բերել Լուիս Սուարեսին

    Ատլետիկոն ցանկանում է ձեռք բերել Լուիս Սուարեսին

    «Ատլետիկոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով։ Հայտնի է, որ ակումբը կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին, եթե մոտ ժամանակներս նրա պայմանագիրը խզվի։ «Բարսան» այլևս հույս չի կապում Սուարեսի հետ ու պատրաստ է նրան ազատ գործակալի կարգավիճակ տալ, սակայն հարձակվողը ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար պահանջում է 25 մլն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք AS-ից: