Barca
Մեսսին Բարսելոնայի առաջիկա խաղին չի մասնակցի
«Բարսելոնան» 4-օրյա հանգստից հետո վերսկսել է մարզումները։ Ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Նշվում է, որ մարզմանը չի մասնակի հարձակվող Լիոնել Մեսին։ Կատալոնական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը 33-ամյա ֆուտբոլիստին լրացուցիչ հանգստի հնարավորություն է տվել։ Մեսին մեկնել է Արգենտինա: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։
Վենգերը ՊՍԺ-ին խորհուրդ է տվել չգնել Մեսսին
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Պարի Սեն Ժերմենին» խորհուրդ է տվել չգնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տրանսֆերը: «Նրանք, ովքեր փոխարինելու են Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսսիին, արդեն ՊՍԺ-ում են: Այստեղ խնդիրը բալանսն է ակումբում՝ տեխնիկական բալանսը, ֆիզիկական բալանսը: Կարո՞ղ ես պահել այդ բալանսը ՊՍԺ-ում՝ բերելով Մեսսիի պես խաղացողին: Ես համոզված եմ, որ ո՛չ»,- ասել…
Մինչ Բարսելոնայից հեռանալը Սուարեսը ցանկացել է նոր պայմանագիր կնքել
«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի ցանկացել հեռանալ Իսպանիայի փոխչեմպիոնից: Հայտնի է, որ ֆուտբոլիստը մինչև «Բարսելոնայից» հեռանալը փորձել է նոր՝ 4 տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ, սակայն մերժում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:
Նեյմարը դատի է տվել Բարսելոնային
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դատական հերթական հայցն է ներկայացրել իր նախկին ակումբի՝ կատալոնական «Բարսելոնայի» դեմ: Հայտնի է, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայից» 43.6 միլիոն եվրո փոխհատուցում է պահանջում 2016 թվականին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար նախատեսված հավելավճարը չստանալու համար: Նշենք, որ ամռանը դատարանը չէր բավարարել Նեյմարի պահանջը և պահանջել էր բրազիլացուց 6.7 միլիոն եվրո փոխհատուցում…
Բարսելոնայի ֆուտբոլիստները բողոքում են ցածր աշխատավարձի համար
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները նամակ են գրել ակումբի ղեկավարությանը: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել աշխատավարձի նվազեցման գնալու առաջարկի վերաբերյալ: «Մենք չենք պատրաստվում համակերպվել, որ «Բարսելոնան» խախտում է մեր իրավունքները: Ակումբի ղեկավարությունը վստահ է, որ աշխատավարձի նվազեցման հասնելու միակ միջոցը ակումբի բոլոր ստորաբաժանումների միասնական գործողությունն է: Միևնույն ժամանակ, նրանք հակասում են իրենց՝ խոստովանելով, որ նշվածներից ոմանք արդեն կատարել…
Բարսելոնան նոր ֆուտբոլիստ ունի
«Այաքսի» և ԱՄՆ-ի հավաքականի 19-ամյա աջ պաշտպան Սերժինյո Դեստը կարիերան կշարունակի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայում» ԱՄՆ-ի ազգային հավաքականի ֆուտբոիստի հետ «Բարսելոնան» կնքել է 5 տարվա պայմանագիր: Սերժինյո Դեստի տեղափոխության դիմաց Իսպանիայի փոխչեմպիոնը կվճարի 26 միլիոն եվրո: https://twitter.com/FCBarcelona_es/status/1311633324767621121
Տարօրինակ կլինի խաղալ քո դեմ. Մեսսին հրաժեշտ է տվել Լուիս Սուարեսին
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գրառում է կատարել Instagram-ում: Ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել կատալոնական ակումբից Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված հարձակվող Լուիս Սուարեսին: «Ես գիտեի քո հեռանալու մասին, սակայն այսօր մտա հանդերձարան և ամեն բան գիտակցեցի: Շատ բարդ կլինի չկիսվել քեզ հետ առօրյա հարցերով ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կկարոտեմ քեզ: Չեմ մոռանա քեզ հետ անցկացրած…
Արսենալը ցանկանում է ձեռք բերել Կոուտինյոյին
«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: Նշվում է, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույս ունի, որ կիսապաշտպանը կմնա իր թիմում: Այս մասին տեղեկանում ենք Daily Mirror-ից:
Բարսելոնան բոլորից շատ է գումար վաստակել 2019/20 մրցաշրջանում
Deloitte խորհրդատվական ընկերությունը կազմել է 2019/20 թվականների մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակած ֆուտբոլային ակումբների ցանկը։ Նշվում է, որ առաջին անգամ գլխավորում է «Բարսելոնան»։ Ակումբը անցած մրցաշրջանում վաստակել են 840,8 միլիոն դոլար, որը ռեկորդային է ակումբի համար։ «Բարսելոնայի» եկամուտները մեկ տարվա կտրվածքով ավելացել են 22 տոկոսով։ Կատալոնական թիմի հավերժ մրցակից «Ռեալ Մադրիդը» ցանկում 2-րդն է։ «Արքայական» ակումբը…
Բարսելոնայի պաշտպանը տեղափոխվել է Վիլյառեալ
«Վիլյառեալը» լուսանկար է հրապարակել Twitter-ում և գրառում է կատարել: Ակումբը հայտնում է, որ ձևակերպել է «Բարսելոնայի» պաշտպան Խորխե Կուենկաի տրանսֆերը: 20-ամյա իսպանացին հնգամյա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ: ¡Un fichaje de futuro que ya venía 'groguet' de casa 😆! ¡Bienvenido a tu casa, Jorge Cuenca 😍! pic.twitter.com/wPNws3GN2Z — Villarreal CF (@VillarrealCF) September 22, 2020…
Սուարեսը խարդախությամբ փորձել է Իտալիայի քաղաքացիություն ստանալ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խարդախությամբ փորձել է Իտալիայի քաղաքացիություն ստանալ: Հայտնի է, որ ֆուտբոլիստը իտալական անձնագիր ձեռք բերելու համար ստիպված էր հանձնել իտալերենի քննություն և նրան քննության թեմաներ ու պատասխաններ են տրամադրվել դեռ թեստավորումը չսկսած: Ըստ աղբյուրի, այդ հարցում Սուարեսին օգնել է Պերուջայի համալսարանի արտասահմանյան բաժնի ռեկտոր Յուլիան Գրեգո Բոլլին և համալսարանի գլխավոր տնօրեն Սիմոնե Օլիվիերին:…
Մեսսին պատմության մեջ լավագույնն է. Բարտոմեու
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա հայտնել է, որ Մեսսի հետ կոնֆլիկտի մեջ չի մտնի: «Նա մեր ավագն է ու թիմի առաջատարը։ Մենք տեսել ենք, թե նա ինչպես է հանդես գալիս խաղադաշտում։ Չէի կարող նրան թույլ տալ, որ լքի ակումբը, նա պատմության մեջ լավագույնն է, թիմը նրա կարիքն…
Մեսսին կարող է բաց թողնել Ռեալի հետ հանդիպումը
«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի մեկնարկած առաջնության առաջին Էլ կլասիկոն: Հայտնի է, որ ֆուտբոլիստը պետք է Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Էկվադորի և Բոլիվիայի դեմ հանդիպումներին և եթե Մեսսին միանա հավաքականին, ապա պետք է Իսպանիա վերադառնալուց հետո 14 օր մնա ինքնամեկուսացման մեջ և…
Խնդիրն ակումբի ու Մեսսի մեջ էր. Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է օրեր առաջ Լեո Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մարզիչը հայտնել է, որ որ ինքը կապ չի ունեցել կոնֆլիկտի հետ: «Մեծ հաշվով ես կապ չեմ ունեցել կոնֆլիկտի հետ: Խնդիրն ակումբի ու Մեսսի մեջ էր: Մինչև հիմա ես զրուցում եմ նրա հետ, և մենք շարունակելու ենք միասին աշխատել»,-ասել է Կումանը:…












