Boeing
Հայտնի է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչների այրվելը։ Օդանավը Թեհրանից թռչում էր Կիև և կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Այս մասին , ինչպես փոխանցումը IRNA-ն, հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է «տեխնիկական պատճառով»՝ կապված շարժիչների խնդրի հետ։ «Եթե արտակարգ…
Boeing 777-ում հրդեհ է բռնկվել մեկնելուց առաջ
Համացանցում հայտնվել է Philippine Airlines ավիաընկերության Boeing 777-ինքնաթիռի տեսագրությունը, որը բռնկվել է Լոս Անջելեսից մեկնելուց հետո: Twitter-ի օգտատերերից մեկի կողմից հրապարակած կադրերում երևում է՝ ինչպես են թռչող օդանավի շաժիչից ելնում կրակի լեզուները: Ինքնաթիռն ուղևորվում Էր Մանիլա, դրանում 347 ուղևոր է եղել․ ոչ մեկը չի տուժել: Թռիչքից մոտավորապես մեկ ժամ անց օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել…
Boeing-ը ներկայացրել է Լուսնի վրա վայրէջք կատարելու ապարատի նախագիծը
Boeing ընկերությունը NASA-ին է ներկայացրել Լուսնի վրա աստղագնացների վայրէջքի համար նախատեսված ապարատի նախագիծը: Այս մասին ասվում է Boeing-ի հրապարակած զեկույցում: Մոդուլը կոչվում է Human Lander System (HLS): Այն բաղկացած Է երկու մասից, որոնցից մեկը պատասանատու Է Լուսին իջեցման համար, իսկ մյուսը՝ ուղեծիր բարձրանալու համար: Կորպորացիայում նշել են, որ ապարատը կարելի կլինի կցել NASA-ի պատվերով մշակվող…
Նախագահ Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հյուրերը տեղեկացրել են այցի նպատակների մասին՝ նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ կառավարության և…
Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը շահույթի 85 տոկոս անկում է արձանագրել Boeing-737 MAX-երի պատճառով
Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը՝ գերմանական TUI Group-ը, հայտնել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումն արգելելու պատճառով եռամսյակային շահույթը, նախքան հարկերի և տոկոսների վճարումը (Ebit), նվազել է 85 տոկոսով: Երրորդ ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է 2019 թվականի հունիսի 30-ին, այդ ցուցանիշը կազմել է 100,9 մլն եվրո՝ մեկ տարի առաջվա 186,8 մլն եվրոյի դիմաց: Ընկերությունն այն վնասները, որոնք…
Հայտնաբերվել է՝ որտեղ են պահվում արգելված Boeing 737 MAX ինքնաթիռները
Լրատվամիջոցները ցուցադրել են վերջին շրջանում թռիչքները դադարեցրած Boeing 737 MAX ինքնաթիռների «գերեզման»-ը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այստեղ ավելի քան 35 օդանավ է եղել: Դրանք հայտնաբերվել են Հարավային Կարոլինայի Վիկտորվիլլի լոգիստիկ օդանավակայանում: Southwest Airline ավիաընկերության այս ինքնաթիռներն այստեղ կմնան առնվազն մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը: Ենթադրվում է, որ այդ ժամանակ դրանց թռիչքների արգելքը հնարավոր է՝…
Boeing-ի փոխնախագահը աշխատանքից հեռացել է
Վերջին երկու ավիավթարներից հետո Boeing-ի փոխնախագահը Էրիկ Լինդբլադը, wv պատասխանատու էր Boeing 737 MAX նոր մոդելի ինքնաթիռների արտադրության համար, հեռացել է աշխատանքից: Այս մասին հայտնում է The Seattle Times-ը: Լինդբլադը Boeing-ում աշխատել է ավելի քան 34 տարի: Ընկերությունից հայտարարվել է, որ որևէ մեկը չի ստիպել նրան թողնել իր աշխատանքը, նա ինքն է տարեսկզբին աշխատանքից հեռանալու…
EASA ընկերությունը Boeing-ին 5 կետից կազմված պահանջ է ներկայացրել
Եվրոպական ավիահամակարգող EASA ընկերությունը 5 կետից կազմված պահանջ է ներկայացրել Boeing ամերիկյան ընկերությանը: Այս մասին հաղորդել է Bloomberg ընկերությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ պահանջի բավարարումից հետո միայն ընկերությունը կդիտարկի 737 MAX ինքնաթիռի թռիչքների վերականգնման հնարավորությունը։ Նշվում է, որ պայմաններից մեկը վերաբերում է ինքնաթիռի ինքնակառավարման համակարգի աշխատանքին, իսկ մյուս 4-ն առնչվում են որոշակի կարգավորումներին, ծրագրային ապահովմանն ու օդաչուների…
Boeing-ը կփոխհատուցի ավիաաղետների հետևանքով զոհվածների ընտանիքներին
Boeing ընկերությունը խոստացել է 100 մլն դոլար վճարել երկու ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին հաղորդում է AP-ը: Նշենք, որ աղետների հետևանքով 346 մարդ է զոհվել: Ընկերությունը հայտարարել է, որ գումարի մի մասը կծախսվի բնակության և այլ խնդիրների համար, որոնց բախվել են զոհվածների ընտանիքները: «Մենք ցավում ենք այդ ավիաաղետների հետևանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այդ…
ԱՄՆ-ում առաջինն են Boeing-ի փոխարեն Airbus օդանավեր գնել
«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը պատվիրել է Airbus A321XLR 50 նեղֆյուզելաժային օդանավեր, մինչդեռ լե Բուրժեի ավիաշոուում Boeing-ը օդանավերի ոչ մի պատվեր չի ստացել։ Այս մասին հայտնում է CNBC-ն: Ըստ այս համաձայնության՝ «Ամերիկյան ավիաուղիները», որը պետք է գներ այլ մակնիշների օդանավեր, ձեռք կբերի A321 XLR 30 օդանավ և լրացուցիչ 20 օդանավ: Նշվում է, որ նոր օդանավերը, հնարավոր է,…
Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքը մինչև սեպտեմբերի 3-ը երկարաձգվել է
ԱՄՆ ավիաընկերությունը Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելքը երկարաձգել է մինչև այդ տարվա սեպտեմբերի 13: Մինչ այս արգելքը սահմանված էր մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 19-ը: Այդ մասին ասվում է ընեկերության՝ հունիսի 9-ին հրապարակած հաղորդագրության մեջ: «American [Airlines-ը] ապրիլին MAX-երի թռիչքների արգելման ժամկետը երկարաձգել Էր մինչև օգոստոսի 19-ը ներառյալ: Այժմ մենք արգելքը երկարաձգում ենք մինչև սեպտեմբերի…
Միացյալ Նահանգները հայտարարել է գերձայնային մարդատար ավիահանրանավի ստեղծման մասին
Միացյալ Նահանգների Hermeus մասնավոր ընկերությունը մայիսի 13-ին հայտարարել է սեփական գերձայնային մարդատար ավիահանրանավի ստեղծման ծրագրում սկզբնական կապիտալի ներգրավման մասին: Hermeus-ի կողմից շարադրված տեղեկատվությանը համապատասխան՝ նրա առաջին ֆինանսական գործընկերն է դարձել Khosla Ventures վենչուրային հիմնադրամը, որը գտնվում է Կալիֆորնիայի նահանգում: Hermeus ստարտապի վկայությամբ, որը գտնվում է Ատլանտայում, խոսքը վերաբերում է ավիահանրանավի կառուցմանը, որը կարող է զարգացնել…
ԱՄՆ-ում Boeing-ն ընկել է գետը
Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Այս մասին հայտնում է Heavy-ն։ Ինքնաթիռում 135 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։ 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։ CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, որը…
Boeing-ի եկամուտները նվազել են
Ամերիկյան Boeing ավիակոնցեռնի օպերատիվ շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21 տոկոսով՝ Max սերիայի ինքնաթիռների աղետների հետ կապված։ 2019 թվականի ֆինանսական կանխատեսումները զրոյացված են, իսկ նորերը կհրապարակվեն իրավիճակի պարզվելուց հետո, հայտարարել են Boeing-ի կենտրոնատեղիում։ Boeing-ի շրջանառությունը կրճատվել է երկու տոկոսով՝ 22,9 մլրդ դոլարով։ 737 Max ինքնաթիռների պահանջարկի խնդիրները մասամբ փոխհատուցվել են եկամուտների աճով՝ ի…











