COVID-19
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։ Վարակակիրներից 1-ը` նոր օջախ է, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մյուսը` Ստեփանակերտ քաղաքից է ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Առայսօր, նոր կորոնավիրուսային…
Վրաստանում կորոնավիրուսի 18 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք է հաստատվել: Հաստատված դեպքերի թիվը ընդհանուր 1,447 է, որոնցից 1,240-ը արդեն ապաքինվել է, իսկ 19-ը մահացել: Կարանտինում 5524 մարդ է գտնվում, 221 մարդ` հիվանդանոցներում: Այս մասին տեեկանում ենք StopCov-ից:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 275 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի…
Քննարկվել է համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։ Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու…
Ուղեցույց՝ COVID-19-ի պայմաններում ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման համար
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը…
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոնը սպասարկել է COVID-19-ով վարակված 1752 պացիենտի
ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի իր պաշտոնական էջում կիսվել է գրառմամբ, որում ասվում է․ ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի աշխատանքների ամփոփում Ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի մեր կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների: COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։ Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ…
Օգոստոսի առաջին 15 օրը «Շտապբուժօգնությունն» իրականացրել է մոտ 10 հազար կանչ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ իրականացրած աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում ի սկզբանե ներգրավվել է, նաև, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն: Դեռևս մարտ ամսից, առաջնահերթորեն, ապահովվեց բուժանձնակազմի անվտանգությունը` անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ նյութերի տրամադրման իմաստով: Վերապրոֆիլավորվեցին հատուկ բրիգադներ Covid-19-ով հաստատված պացիենտների տեղափոխման ու սպասարկման համար: Հունիսի սկզբին, կորոնավիրուսային…
Առանցքային փոփոխություններ՝ պարետ Ավինյանի նոր որոշմամբ
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։ Վերաբացվել են՝ Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը,…
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք․ ապաքինվել են ևս 7-ը
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Կորոնավիրուսից առողջացել է ևս 7 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է…
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն տրամադրվել է դրամական օգնություն
Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը հայրենիքում հիմնավորվելու համար աջակցության ծրագրերից օգտվելու հարցում, հայտնում են ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ դիմումատուն հայտնել է, որ ՌԴ-ում ազատվել է պատժի կրումից և անմիջապես արտաքսվել Հայաստան, որտեղ բնակության վայր չունի և նոր կորոնավիուսային վարակով (COVID-19) պայմանավորված չի կարողանում նաև աշխատանք…
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել․ կան առողջացածներ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել: Ապաքինվել է 4 հիվանդ: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:…
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել․ ապաքինվել է ևս 1 անձ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Առողջացել է 1 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 35, ընդհանուր մեկուսացված է 63 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 6 955 փորձանմուշի հետազոտություն: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/171556414485147?__cft__[0]=AZXH7v39Ruu0vkj5yZudQBZ8sQvOiYyibHTdMvZkkHuhDA3fTKkA385oF4fvNRUnoUVZ2HIw0H_OfUuYsa2-JG57EHUipqAhAj6WhKxOVvhSm1_zQazyzDBQ5dHGyV1A1VAUVbO7okm1zB1eyYxJS6asJL8C9o9JjdI93JvqJRYCDw&__tn__=%2CO%2CP-R
Քիմ Քարդաշյան. Ի աջակցություն Հայաստանում փոքր բիզնեսների
Քիմ Քարդաշնայնն ի աջակցություն ՀՀ-ում փոքր բիզնեսների, որոնք պայքարում ենք կորոնավիրուսի հետևանքները հաղթահարեկու համար, իր Facebook-ի էջում գրել է. «Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք `օգնելու փոքր բիզնեսներին, որպեսզի պայքարեն COVID-19-ի հետևանքների դեմ։ Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է, և շատ փոքր, ընտանեկան ձեռնարկություններ հաղորդել են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90%,…
Վերահսկեք հաղորդակցությունը. Twitter-ը սահմանափակումներ է առաջարկում մեկնաբանությունների համար
Twitter միկրոբլոգ ծառայությունը փորձարկում է մի միջոց, որով կարելի է սահմանափակելու այն մարդկանց թիվը, ովքեր կարող են պատասխանել ձեր թվիթերին: Եթե Դուք մասնակցում եք նոր գործառույթի քննությանը, ապա կարող եք ընտրել՝ թույլ տալ Ձեզ պատասխանեն բոլոր նրանք, ում բաժանորդագրված եք, թե միայն նրանք, ում հիշատակել կամ նշել եք գրառման մեջ: Եթե սահմանափակեք թվիթերի պատասխանների քանակը, բոլորը,…












