Euro 2020
Դոնարուման ասել է, թե Սակայի հարվածը հետ մղելուց հետո ինչու չէր տոնում հաղթանակը
Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ասել է, թե ինչու չէր ուրախանում, երբ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Բուկայո Սակայի հարվածը հետ մղելուց հետո իրենք հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ։ Նա նշել է, որ ուղղակի չէր հասկացել, որ իրենք հաղթել են և այդ պատճառով Սակայի հարվածը հետ մղելուց հետո չի նշել հաղթանակը։ Դոնարումայի խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն։…
Բոնուչին արձագանքել է Կարապետյանի՝ իրեն ուղղված շնորհավորանքին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Instagram-ում շնորհավորել էր Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչիին՝ EURO-2020-ում հաղթելու կապակցությամբ։ «Շնորհավորում եմ, եղբայր: Իրոք, ուրախ եմ քո և քո ընտանիքի համար: Լավագույն մաղթանքները Հայաստանից», – Բոնուչիի արած հրապարակման մեկնաբանություններում գրել էր Կարապետյանը: Բոնուչին էլ պատասխանել է Կարապետյանին, գրելով․ «Շնորհակալ եմ եղբայր»։ Հիշեցնենք, որ Իտալիան EURO-ի եզրափակիչում հաղթեց Անգլիային…
Գիլոյանը, Շարփը, Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի դեսպանները միասին են դիտել Անգլիա-Իտալիա խաղը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը երեկ Twitter-ի էջում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա, ՀՀ ԿԳՄՍ նախարարի սպորտի գծով տեղակալ Կարեն Գիլոյանը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն ու Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռոցոն միասին են դիտել EURO-2020-ի եզրափակիչ՝ Անգլիա-Իտալիա հանդիպումը։ Շարփը նաև գրառում է կատարել դրան կից, որ նրանք հավաքվել էին Անգլիական այգում՝…
Մանչինին 2 բառով անդրադարձել է Իտալիայի չեմպիոն դառնալուն (ԼՈւՍՆԱԿԱՐ)
Անցած գիշերը Իտալիայի ազգային հավաքականը՝ հաղթելով Անգլիայի ընտրանում, իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Այս իրադարձությանը կարճ արձագանքել է իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Նա Instagram-ի իր էջում հաղթական պահից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Մաքուր ճշմարտություն»։ Հիշեցնենք, որ հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։ Նշենք, որ Իտալիան չէր հաղթել Եվրոպայի առաջնությունում 1968…
EURO-ն ավարտվեց․ Իտալիան Եվրոպայի չեմպիոն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քիչ առաջ ավարտին մոտեցավ այդքան սպասված EURO-2020-ը, որի եզրափակչում միմյանց հետ չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Անգլիան և Իտալիան։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն հանդիպման 2-րդ րոպեին․ աչքի ընկավ Լյուկ Շոուն։ Ի դեպ, վերջինս դարձավ EURO-ների պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակը։ Սակայն, այդ գոլից հետո, չնայած թիմերը պարբերաբար գրոհում էին, առանձնապես վտանգավոր պահ չէր ստացվում ստեղծել։ Առաջին խաղակեսն…
Կոպա Ամերիկա․ դրամատիկ պայքարում բրոնզե մեդալը վիճարկեցին Կոլումբիան ու Պերուն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ի տարբերություն EURO-2020-ի, Կոպա Ամերիկայում 3-րդ տեղի համար խաղ անցկացվում է։ Այսպիսով, երեկ գիշերը 3-րդ տեղի մեդալը միմյանց հետ վիճարկեցին Պերուի ու Կոլումբիայի հավաքականները։ Շատ դրամատիկ այս պայքարում հաղթեց Կոլումբին՝ 3-2 հաշվով։ Հաշիվը բացեցին կոլումբիացիները, որից հետո Պերուն հավասարեցրեց այն։ Հետո Կոլումբիան կրկին առաջ անցավ, բայց խաղից 8 րոպե առաջ Պերուն կրկին հավասարեցրեց հաշիվը։ Եվ…
EURO-2020. Անգլիան կոտրեց Դանիայի դիմադրությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անցած գիշեր հայտնի դարձավ նաև, թե ով է EURO-2020-ի եզրափակչի երկրորդ մասնակիցը։ 1/2-րդում միմյանց հետ մրցեցին Անգլիան ու Դանիան։ Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին շքեղ հարվածով բացեց դանիացի Դամսգորը՝ տուգանայինից կատարված ուղիղ հարվածով։ Անգլիան հաշիվը վերականգնեց ընդամենը 9 րոպե անց, երբ Դանիայի ավագը Սիմոն Կյաեռը փորձելով փակել Ռահիմ Սթերլինգին՝ գրավեց սեփական դարպասը։ Եվ առաջին կեսի, և…
Մենք ավելիին էինք արժանի․ Ալբա
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժորդի Ալբան ամփոփել է Իտալիայի հետ երեկվա EURO-ի կիսաեզրափակչի հանդիպումը։ «Սա ուժեղ հարված է, մենք ավելիին էինք արժանի: Բայց այդպիսին է 11-մետրանոց հարվածաշարը: Մենք հպարտ ենք մեր թիմակիցներով ու անձնակազմով: Ունենք զարմանալի թիմ: Արժանի էինք ևս մեկ գոլի հեղինակ դառնալ»։ Հիշեցնենք, որ խաղում 11-մետրանոցներով հաղթեց Իտալիան։
Կելինին ռեկորդ է գրանցել EURO-ներում
Իտալիայի ազգային հավաքականի ներկայիս ավագ Ջորջիո Կելինին, ով երեկ աչքի ընկավ իր յուրահատուկ վարքագծով ու բարձր տրամադրությամբ, ռեկորդ է գրանցել EURO-ներում։ Իտալիան EURO-ների ընթացքում շատ է մրցել Իսպանիայի հետ, բայց դրանցից 5-ում խաղադաշտում է եղել Կելինին։ Այսինքն՝ Կելինին դարձել է Եվրոպայի առաջնության պատմության միակ ֆուտբոլիստը, ով այս մրցաշարի շրջանակներում 5 անգամ խաղեցել է միևնույն թիմի…
EURO-2020. հայտնի է եզրափակչի առաջին մասնակցի անունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
EURO-2020-ը հստակ հաստատուն քայլերով մոտենում է ավարտին։ Երեկ կայացավ մրցաշարի առաջին կիսաեզրափակիչը․ միմյանց հետ մրցեցին Իսպանիան ու Իտալիան։ Հանդիպումը, ընդհանուր առմամբ, հարուստ էր գրոհներով ու դիտարժան ֆուտբոլով։ Խաղի հաշիվը բացվեց 60-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ իտալացիների ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզան։ 20 րոպե անց իսպանացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ գոլ խփեց Ալվարո Մորատան։ Հանդիպումն այսպես էլ ավարտվեց ու…
Սպինացոլան վիրահատվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Իտալիայի ազգային հավաքականի ու «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ենթարկվել է վիրահատության։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է ֆուտբոլիստը։ Նա նշել է, որ այն անցել է հաջող ու շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։ Հիշեցնենք, որ իտալացին վնասվածք ստացավ EURO-2020-ի 1/4-րդ եզրափակչի՝ Բելգիայի հետ հանդիպման ժամանակ՝ վնասելով աքիլեսյան գարշապարը։ https://www.instagram.com/p/CQ8nZAxgV6-/?utm_source=ig_embed&ig_rid=334c7dd1-5fad-4d90-a3ac-c70754a1edab
Կցանկանայի Ֆրանսիային բարձունքում տեսնել․ Բենզեմա
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմանը Instagram-ի իր էջում գրառմամբ է հանդես եկել, որում անկեղծացել է երկրպագուների հետ։ «Կցանկանայի Ֆրանսիայի հավաքականին բարձունքում տեսնել։ Շնորհակալություն երկրպագուներին, որ միշտ հավատում են մեզ։ Պարտությունն ու դժվարությունները ստիպում են հաղթահարել ինքներս մեզ։ Մենք ավելի ուժեղ կվերադառնանք։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, անձնակազմին ու ողջ Ֆրանսիային, որ հավաքական իմ վերադարձն…
Մխիթարյանի թիմակից Սպինացոլան 6-7 ամիս չի խաղա
Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, ով վնասվածք էր ստացել Բելգիայի հետ EURO-2020-ի 1/4-րդ եզրափակչի ժամանակ, 6-ից 7 ամսով բաց է թողնելու։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։ Նշվում է, որ իտալացուն իրենց աջակցությունն են հայտնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու «Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվում էր, որ Սպինացոլան բաց կթողի…
EURO-2020. հայտնի է Անգլիա-Ուկրաինա հանդիպման լավագույն խաղացողը
Երեկ կայացան EURO-2020-ի 1/4-րդ եզրափակչի վերջին 2 խաղերը։ Երևանի ժամանակով՝ գիշերը միմյանց հետ մրցեցին Ուկրաինան ու Անգլիան։ Հանդիպումն ավարտվեց անգլիացիների ջախջախիչ՝ 4-0 հաղթանակով։ UEFA-ն հայտնել է, որ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հարի Քեյնը, ում հաջողվեց դուբլի հեղինակ դառնալ։ Քեյնը մոտ էր նաև հեթ-տրիկ ձևակերպելուն, բայց ուկրաինացիները դարպասապահը ուղղակի ֆանտաստիկ սեյվով կարողացավ գնդակն ուղարկել դաշտի…
ՀՖՖ դիմաց. UEFA-ից պահանջելով չեղարկել Ադրբեջանում անցկացվող EURO2020-ը
Հուլիսի 3-ին Բաքվում մեկնարկում է #UEFA-ի EURO 2020-ի 1/4 եզրափակչի խաղերը: Այն տեղի է ունենալու մի երկրում, որտեղ կան հայ ռազմագերիներ և ի հեճուկս քաղաքակիրթ աշխարհի ու արևմուտքի ճնշումների ետ չեն վերդարձվում: Խնդիրը խորապես հասկանալի է: Սկզբից ճնշումներ էին բանեցնում Հայաստանի վրա՝ օգտագործելով որպես պատանդներ, այնհուհետ, միջազգային ճնշումներից հետո, սկսեցին խոսել, թե իրենց ժողովուրդը չի…















