forbes
Հայաստանը պատրաստ է զբոսաշրջիկների ավելի մեծ ուշադրությանը. Forbes
Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրն անդրադարձ է կատարել Հայաստանին՝ որպես զբոսաշրջային ուղղության: Հոդվածում հեղինակը ներկայացնում է սննդի և սպասարկման ոլորտի մասնագետների խմբի այցը Հայաստան, ծանոթությունը հայկական մշակույթին, խոհանոցին, ճարտարապետությանը, գիտությանը և արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտներին: Հեղինակը նշում է, «Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև գտնվող այս յուրահատուկ երկիրն» ունի հարուստ ազգային մշակույթ և խոհանոց, որը դեռևս…
Facebook-ի ժամեր տևած խափանումը Ցուկերբերգի վրա թանկ է նստել
Երեկ տեղի ունեցած խափանումների հետևանքով կտրում նվազել են Facebook ընկերության բաժնետոմսերի գները։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից։ Այս ֆոնին 6,3 միլիարդ դոլարով նվազել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը, ով Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 5-րդ տեղը զիջել է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնին։ Ցուկերբերգի կարողությունը երեկ եկոյանի կազմել է 116,4 միլիարդ դոլար։ Նշենք, որ Facebook-ի բաժնետոմսերի…
Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում առաջինն է
Forbes-ը ցուցակ է հրապարակել, որտեղ ներկայացրել է 2021/2022 մրցաշրջանի ամենաշատը վարձատրվող ֆուտբոլիստներին։ Դրանում այս անգամ առաջին հորիզոնականը զբաղեցրել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ Պարբերականի գնահատականներով՝ Ռոնին այս մրցաշրջանում կվաստակի 125 միլիոն դոլար։ Նույն կանխատեսումների համաձայն՝ արգենտինացի Լիոնել Մեսսին, ով զբաղեցնում է ցուցակի 2-րդ հորիզոնականը, կվաստակի 110 միլիոն դոլար։ Ցուցակում լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի Նեյմարը, ում…
Քոնորը խոսել է Մեսսի տեղափոխության մասին
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը խոսել է «Պարի Սեն Ժերմենի», ինչպես նաև Forbes-ում Մեսսիի հետ մրցակցության մասին: Քոնորը ասել է, որ այդ թիմը հավաքագրել է անհավատալի խաղացողների։ «Մեսսին 75 միլիոն դոլար արժե, չհաշված բոնուսները: Դժվար կլինի նրան շրջանցել Forbes-ի ցուցակում` առանց ևս մեկ մենամարտ անցկացնելու: Forbes-ի թարմացված տվյալներով վերջին երկու ամսվա ընթացքում ես աշխատել եմ…
Նուբար Աֆեյանը համալրել է դոլարային միլիարդատերերի շարքերը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունից ու վաճառքից հետո աշխարհի միլիարդատերերի թիվը ավելացել է 9-ով։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։ Նշվում է, որ նրանց շարքում է նաև Moderna դեղագործական ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը։ Ըստ Forbes-ի տվյալների՝ Աֆեյանի կարողությունն այժմ գնահատվում է 1,9 միլիարդ դոլար։ Moderna-ի արտադրած պատվաստանյութը հենց նույն անունով էլ կոչվում է՝ Moderna։
Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 6 միլիարդով. Forbes (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար, գործարար Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 6 միլիարդ դոլարով՝ հասնելով 169,8 միլիարդ դոլարի։ Այս մասին վկայում են Forbes-ի Real-Time Billionaires վարկանիշային աղյուսակը։ Աճի պատճառ է դարձել Tesla ավտոարտադրողի արժեթղթերի գնի 5 տոկոսով աճը՝ ապրիլի 5-ին։ Նշենք, որ այս պահին, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում…
Աշխարհի ամենահարուստ մարդն ավելի է հարստացել
Forbes-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը արդեն մի քանի տարի է։ Այժմ նա նոր ռեկորդ է սահմանել՝ դարձել է ամենահարուստ մարդը, ում կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Թեև դա երկար չի տևել: Օգոստոսի 25-ի երեկոյան նրա եկամուտը գերազանցել է 200 մլրդ դոլարը, այդ մասին հավաստել է Forbes Real-Time-ը, որն օնլայն ռեժիմով հետևում…
Բեզոսի կարողությունը հատել է 200 միլիարդի շեմը
Amazon աշխարհահռչակ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին հաջողվել է կարողությամբ գերազանցել 200 միլիարդ դոլարի սահմանը։ Այս մասին հայտնել է Forbes պարբերականը։ Նշվում է, սակայն, որ Բեզոսի կարողությունը 200 միլիարդի շեմը հատելուց հետո փոքր ինչ նվազել է ու օգոստոսի 26-ի դրությամբ կազմում է 199,7 միլիարդ։ Հիշեցնենք, որ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը։
Starmus VI գիտական, մշակութային երաժշտական փառատոնի լուսաբանման հրավեր
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 22-ին անցկացվելու է Starmus VI գիտական, մշակութային երաժշտական փառատոնը:: «ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ 21.07.2020 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականին Հայաստանում անցկացվելու է Starmus VI գիտական, մշակութային երաժշտական փառատոնը: Հուլիսի 22-ին ժամը 11:00-ին առցանց ձևաչափով տեղի կունենա փառատոնի ազդարարումը: Մի շարք ՀՀ բարձրաստիճան…
Հայկական ռոբոտը հայտնվել է Forbes-ի ուշադրության կենտրոնում․ նախարար
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Ֆորբսի ամսագրի ուշադրության կենտրոնում։ Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից` Դրեյփերի համալսարան։ Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից` կորոնավիրուսի այս ծանր շրջանում»։ https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3697163580310323
Դիմակի կրումը ամենաարդյունավետ միջոցներից է՝ կանխելու վարակի տարածումը․ ուսումնասիրություն
ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում մի ուսումնասիրություն է հրապարկվել, որը ցույց է տալիս հակահամաճարակային կանոնների, մասնավորապես՝ դիմակ կրելու կանոնի պահպանման արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին հաղորդում է Forbes-ը։ Նշվում է, որ ուսումնասիրությանը մասնակցել են մի քանի համալսարանների մասնագետներ։ Նրանք վերլուծել են Ուհանում, Նյու Յորքում ու Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումները, ինչպես նաև…
Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նորից Forbes-ի առաջատարն է
Մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, ըստ Forbes ամսագրի, գլխավորում է Ջեֆ Բեզոսը ։ Արդեն երրորդ անգամ Ջեֆ Բեզոսը, ով Amazon ինտերնետային ընկերության հիմնադիրն է, աղյուսակում առաջատարն է։ Նշենք, որ աղյուսակը հրապարակվում է 34-րդ անգամ։ Երկրորդ տեղում է Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրը։ Իր 98 մլրդ դոլար կարողությամբ։ Երրորդ հորիզանակում է LVMH ֆրանսիական կոնգլոմերաթի սեփականատեր Բերնար Առնոն,…
Մեկ օրում աշխարհի քսան ամենահարուստ մարդիկ կորցրել են 68 մլրդ դոլար. Forbes
Ֆոնդային շուկաներում առկա ճգնաժամի հետևանքով մարտի 16-ին աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 68 մլրդ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Forbes պարբերականը: Forbes-ի տվյալներով՝ ամենատուժածներն են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբեգը, ով կորցրել է 8,8 մլրդ դոլար, Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը, ով կորցրել է 6,9 մլրդ դոլար և Oracle կորպորացիայի հիմնադիր Լարրի Էլիսոնը,…
Գյումրին գտնվում է Forbes-ի 17 ամենագեղեցիկ գարնանային հանգստավայրերի ցանկում
Երեկ՝ ամսի 10-ին, ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը «Գարնանը ճամփորդելու համար տասնյոթ ամենագեղեցիկ վայրերը» վերնագրով հոդված, որտեղ առկա էր նաև Գյումրի քաղաքը: Գյումրու մասին հոդվածի հեղինակը առանձնացնում է տեղի խոհանոցը, բնությունը, մշակութային վայրերն ու սրճարանները: Ցուցակում Գյումրուն զուգահեռ տեղ են գտել նաև Լոնդոնը, Վանկուվերի կղզին և Թիֆլիսը:













