grancvel
ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ուժեղացնելու մեծ ներուժ կա. նախագահը՝ Բայդենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նամակում մասնավորապես ասվում է. «Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան մեկ դար, և որը կարևոր է ամբողջ աշխարհի հայերի, այդ…
ՌԴ պետդումայում գնահատել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքները
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցերով։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: «Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով, իսկ դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար»,- ասել է Սլուցկին առցանց ճեպազրույցի ժամանակ: Նա…
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը: «Մենք դատապարտում ենք այս արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել են այս նողկալի արարքի կատարմանը»,- «Արմենպրես»-ի հետ…
Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերը պարբերաբար հանդիպում են
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը նշել է, որ այսօր չի կարելի ասել՝ ռազմաքաղաքական վիճակը հանգիստ է ու ռիսկեր չի պարունակում: Նա հավելել է՝ քանի դեռ իրավիճակը չի հանդարտվել, ցանկացած ֆիզիկական անձի մոտ կարող է անհանգստություն լինել: «Ամբողջ բնագծով դիրքավորված են երկու կողմի զորքերը. այսօր ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված…
Ասկերանից տեղահանվածների համար կառուցվող նոր բնակավայրում 10 առանձնատան հիմք է դրվել
ԱՀ քաղաքաշինության Նախարարությունից հայտնում են, որ տեղահանվածների համար Արցախում կառուցվող բնակավայրում առաջին տների բետոնային հիմքերն ու պատերն են դրվել: Ասկերանի Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատան բետոնային հիմք: Ընդհանուր առմամբ, կառուցվում է 170 առանձնատուն։ Ըստ նախագծի՝ Ասկերանի թվով 4 գյուղից տեղահանված բնակչության…
Երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը․ Քերոբյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնել է, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020-ի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով: «Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման…
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանաիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակները գտնվում են արտադրամասի առաստաղին և պատերին, քողարկված և սարքին չեն, բացակայում…
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք ազգայնական պատգամավորի դեմ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան: Փայլանը Twitter-ի գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր երեխաները հաճախում են…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Նախատեսվում…
«Ռազմական ավարների պուրակները» նողկալի են․ ԵՄ խոսնակ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Լուրերի» խնդրանքով անդրադարձել է Բաքվում բացված այսպես կոչված «պուրակին»՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նողկալի են և անհամատեղելի հաշտեցման հետ: «Վերջին շրջանի պատմությանն անդրադառնալիս պետությունները պետք է ուշադրություն դարձնեն մարդկային արժանապատվության ու բարիդրացիական հարաբերություններին և թշնամանք ու ատելություն սերմանելու փոխարեն ձգտեն նպաստել հաշտեցմանը: Հենց սա են…
Քննարկվել է Արմավիրում շուրջ 3 մլն դոլարի ներդրումային ծրագիրը
Արմավիրի մարզի Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ «Երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ներդրողների հետ տեղում քննարկել ենք շուրջ 3 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի 160-ից ավել աշխատատեղ», – գրել է…
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի…
Լայպցիգը նոր գլխավոր մարզիչ ունի
Ամերիկացի մարզիչ Ջեսի Մարշը գլխավորել է «ՌԲ Լայպցիգը» ու աշխատանքի կանցնի հուլիսի 1-ից։ Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Մարշն այս պաշտոնում փոխարինելու է Յուլիան Նագելսմանին, ով էլ տեղափոխվելու է «Բավարիա»։














