իրան

  • Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 500-ից ավելի մարդ է տուժել

    Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 500-ից ավելի մարդ է տուժել

    Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ավելի քան 500 մարդ տուժել է, առնվազն 5-ը՝ զոհվել։ Այս մասին հաղորդում է IRNA-ն: Արեւելյան Ադրբեջան նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Բաղեր Արթաբարը հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել են 30 բնակելի շենքեր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին տեղական ժամանակով 17:51-ին Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ…

  • Իրանական բանակը չճանաչված անօդաչու սարք է խոցել

    Իրանական բանակը չճանաչված անօդաչու սարք է խոցել

    Իրանական բանակը Պարսից ծոցում Բանդար Մահշահր քաղաքում չճանաչված անօդաչու թռչող սարք է խոցել: Այս մասին հաղորդում է Mehr-ը: ISNA գործակալության տեղեկություններով չճանաչված անօդաչու թռչող սարքը խոցվել է այսօր առավոտյան: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

  • Ֆելիքս Ցոլակյանն իր ցավակցությունների խոսքերն է փոխանցել Իրանի ժողովրդին

    Ֆելիքս Ցոլակյանն իր ցավակցությունների խոսքերն է փոխանցել Իրանի ժողովրդին

    Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել…

  • Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են իրանցի գործընկերների հետ

    Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են իրանցի գործընկերների հետ

    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարևորագույն պետություն է և կարևորագույն գործընկեր: Այս համատեքստում…

  • Իրանը սկսել է ուրանի հարստանցման գործընթացը

    Իրանը սկսել է ուրանի հարստանցման գործընթացը

    Իրանը Ֆորդո օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը: Այս մասին նշվում է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ բոլոր քայլերն իրականացվում են ԱԷՄԳ-ի կողմից հսկողության ներքո: Իրանը նոյեմբերի 6-ին Ֆորդո միջուկային օբյեկտում սկսել էր գազ մատակարարել ցենտրիֆուգերին, ինչը փաստացի նշանակում է միջուկային համաձայնագրի շրջանակում Թեհրանի պարտավորությունների կրճատման 4-րդ փուլի մեկնարկ: 2015 թվականին…

  • Եվրահանձնաժողովը կանգ առնելու կոչ է անում Իրանին

    Եվրահանձնաժողովը կանգ առնելու կոչ է անում Իրանին

    2015 թվականի միջուկային համաձայնագրի պարտավորությունների կրճատման ուղղությամբ նոր քայլ անելու Իրանի մտադրությունը անհանգստացնում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։ «Մենք անհանգստացած ենք նախագահ Հասան Ռոհանիի այսօրվա հայտարարությամբ՝ Իրանի պարտավորությունների հետագա կրճատման մասին՝ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի շրջանակում։ Մենք կոչ ենք անում Իրանին հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք չեն համապատասխանում նրա պարտավորություններին ԳՀՀԾ շրջանակում։…

  • Պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին․ Պոմպեո

    Պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին․ Պոմպեո

    Ամերիկյան պատժամիջոցները Իրանին լուրջ վնաս են հասցրել և երկրի եկավարությանը ստիպում են ծախսերը կրճատել: Այս մասին Fox Business-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Հեզբոլլահի», որոշ շիական կազմավորումների ռեսուրսներն ավելի են պակասել, Իրանում մուսուլման առաջնորդները ստիպված են իրենց բյուջեի վերաբերյալ ավելի…

  • Սահմանախախտ է գնդակահարվել Իրան-Ադրբեջան սահմանին

    Սահմանախախտ է գնդակահարվել Իրան-Ադրբեջան սահմանին

    Սահմանախախտ է գնդակահարվել Իրան-Ադրբեջան սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Բիլյասուվար գյուղի մերձակայքում։ Այս մասին հայտնում է minval.az-ը: Սահմանախախտը չի կանգնել օդ կատարված նախազգուշական կրակոցից հետո, փորձել է փախչել Իրանի ուղղությամբ: Սահմանապահները ստիպված էին կրակոցներ արձակել սահմանախախտի վրա․ նա մահացել է ստացած վնասվածքներից: Զննելիս սահմանախախտի պայուսակի մեջ հայտնաբերվել է 12 կգ…

  • ԱՄՆ պատժամիջոցները նրա հուսահատության վկայությունն են․ Իրանի ԱԳՆ խոսնակ

    ԱՄՆ պատժամիջոցները նրա հուսահատության վկայությունն են․ Իրանի ԱԳՆ խոսնակ

    Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները վկայությունն են նրա հուսահատության և իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության: Այսպիսի հայտարարությունն արել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,-ասել է նա: Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների…

  • Մակրոնը միամիտ է կամ էլ համագործակցում է ԱՄՆ-ի հետ․ Համենեի

    Մակրոնը միամիտ է կամ էլ համագործակցում է ԱՄՆ-ի հետ․ Համենեի

    Իրանը չի ընկրկի ԱՄՆ-ի կողմից բանեցվող ճնշման առջև։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին՝ քննադատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ անցկացնելու կոչի համար: «Ֆրանսիայի նախագահն ասում է, որ բանակցությունները վերջ կտան Թեհրանի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրներին: Նա կա՛մ միամիտ է, կա՛մ էլ համագործակցում է ամերիկացիների հետ»,-նշել…

  • Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսությունը

    Իրաքում ցուցարարները հրդեհել են Իրանի հյուպատոսությունը

    Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները նախօրեին փակել են մայրաքաղաք Բաղդադի հիմնական ճանապարհները: Այս մասին հաղորդում է Voanews.com կայքը: Ցուցարարներն անվադողեր են այրել և բախումներ ունեցել ոստիկանների հետ: Ցուցարարների մեծ մասը հավաքվել է քաղաքի կենտրոնական հրապարակում: Անցյալ գիշեր երիտասարդ ցուցարարների մի խումբ էլ շիա մահմեդականների համար սրբավայր հանդիսացող Քերբալա քաղաքում, որը Բաղդադից 100 կմ հարավ-արևմուտք է, ներխուժել…

  • Սուրեն Պապիկյանն Իրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ

    Սուրեն Պապիկյանն Իրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Նախարար Պապիկյանը հանդիպման ընթացքում Բիժան Զանգանեին ներկայացրել է առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները: Մտքեր են փոխանակվել ճանապարհաշինության համար անհրաժեշտ օրգանական կապակցանյութի` նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների, գազ` էլեկտրանէներգիայի դիմաց…

  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ

    Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ

    Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն…

  • «Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան», – Նիկոլ Փաշինյան

    «Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան», – Նիկոլ Փաշինյան

    Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան, շատ զբոսաշրջիկներ գան: Ընդհանրապես, մտադիր ենք Իրանի հետ մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորացնել: Դրա համար կան բոլոր նախապայմանները: Մենք մտադրված ենք կառուցողական ու…