L’Équipe
Մբապեն ստացել է ՊՍԺ-Բարսելոնա հանդիպման ամենացածր գնահատականներից մեկը՝ ըստ L’Equipe-ի
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին խաղի համար (2:3) ստացել է ամենացածր գնահատականներից մեկը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Աղբյուրի համաձայն՝ փարիզցի հարձակվողն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, սակայն արդյունավետ չի եղել և ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասին, ինչի համար 10 հնարավորից ստացել է 3 միավոր։ ՊՍԺ-ի կազմում…
Մեսսին այլևս չի ցանկանում խաղալ ՊՍԺ-ում
Լիոնել Մեսսին այլևս չի ցանկանում խաղալ ՊՍԺ-ում. Փարիզյան ակումբը երկու շաբաթով որակազրկել է ֆուտբոլիստին՝ առանց թույլտվության Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ Նա բաց կթողնի «Տրուայի» և «Այաչոյի» դեմ հանդիպումները: Ինչպես հայտնում է Get French Football News-ը, հղում անելով L’Equipe-ին, արգենտինացին «չի կարող պատկերացնել, որ կվերադառնա տեղի ունեցածից հետո և չի պատկերացնում կրկին խաղալ Պարկ դե Պրենսում,…
L’Équipe-ը Նիցայի հետ հանդիպումից հետո գնահատել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին
L’Équipe թերթը Նիցայի հետ հանդիպումից հետո (2:0) գնահատել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամենավատ վարկանիշն է ստացել փարիզյան թիմի կազմում։ Նրա խաղը 10 հնարավորից գնահատվել է 3 միավոր։ Կիսապաշտպան Կառլոս Սոլերը ստացել է 4 միավոր, պաշտպան Աշրաֆ Հակիմին՝ 5։ Նույն հաշիվը վաստակել է 10-րդ րոպեին Ռենատա Սանչեսին փոխարինած Ֆաբիան Ռուիսը։ 6-ական միավոր են…
ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստները՝ ըստ L’Equipe-ի
Ֆրանսիական L’Equipe պարբերականը հրապարակել է ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Ուեյն Հենեսի (Ուելս) Պաշտպաններ․ Մեթեի Կեշ (Լեհաստան), Հոսեյն Կանաանիզադեղան (Իրան), Բուալեմ Խուխի (Կատար) Կիսապաշտպաններ․ Յաննիկ Կառասկո (Բելգիա), Ռոբերտ Սկով (Դանիա), Քրիստյան Բելիկ (Լեհաստան), Պյոտր Զելինսկի (Լեհաստան), Գարեթ Բեյլ (Ուելս), Կրեպեն Դիատա (Սենեգալ) Հարձակվող․ Անտոնի Կոնտրերաս (Կոստա-Ռիկա)։
Ատլոտիկոյի մարզիչը կարող է գլխավորել ՊՍԺ-ն
Չեմպիոնների Լիգայում ու Ֆրանսիայի առաջնությունում ոչ այդքան տպավորիչ ելույթիների պատճառով Մաուրիսիո Պոչետինոն կարող է թողնել ՊՍԺ-ի ղեկը։ Այս մասին գրում է L’Equipe-ն։ Նշվում է, որ փարիզյան ակումբի գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն Դիեգո Սիմեոնեն է, ով այժմ գլխավորում է «Ատլետիկո» Մադրիդը։ Վերջինիս հետ Սիմենոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Դի Մարիան վնասվածք է ստացել
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում վնասվածք է ստացել։ Այս մասին գրում է L’Equipe-ն։ Նշվում է, որ արգենտինացին վնասել է ազդրը ու 3 շաբաթով դուրս մնացել դաշտից։ Դի Մարիան «Ռեալի» հետ հանդիպմանը փոխարինման է դուրս եկել 80-րդ րոպեին։
Ամիսների դադարից հետո Նեյմարը վերադառնում է խաղադաշտ
ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարը վերականգնվել է վնասվածքից ու արդեն կարող է վերադառնալ խաղադաշտ։ Այս մասին գրում է L’Equipe-ն։ Նշվում է, որ Նեյմարին թույլատրվել է վերսկսել մարզումները։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ բրազիլացին մասնակցի փետրվարի 15-ին նախատեսված՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Նեյմարը խաղադաշտ դուրս չի եկել 2021 թվականի նոյեմբերից։
ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Պոգբայով
Ամսիներ անց կավարտվի Պոլ Պոգբայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև եղած պայմանագիրը և, ամենայն հավանականությամբ, ֆրանսիացին կհեռանա ՄՅՈւ-ից, քանի նա հիասթափված է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկից։ Այս ֆոնին Պոգբայի նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն, հայտնում է L’Équipe-ն։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Պոգբային։ Նշենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված…
Մեսսին և Ռամոսը դեռևս չեն կարողանում «բարիշել»
ՊՍԺ-ի աստղեր Լիոնել Մեսսին ու Սերխիո Ռամոսը դեռևս չեն կարողանում ջերմ հարաբերություններ հաստատել։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Նշվում է, որ թիմակիցները չեն կարողանում մոռանալ այն դիմակայությունները, որոնք ունեցել են «Բարսելոնայում» և «Ռեալում» հանդես գալու տարիներին։ Հիշեցնենք, որ Մեսսին էլ, Ռամոսն էլ փարիզյան ակումբին են միացել 2021 թվականին։
Ինչո՞ւ փոխարինվեց Մեսսին․ մեկնաբանել է Պոչետինոն
Ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրում ՊՍԺ-ն 2-1 հաշվով հաղթեց «Լիլին»։ Ընդմիջմանը փոխարինվեց արգենտինացի Լիոնել Մեսսին։ Այս փոխարինումը մեկնաբանել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։ Այս մասին հայտնում է L`Equipe-ը: Պոչետինոն ասել է, որ նման որոշում է կայացվել բժշկական անձնակազմի հետ խորհրդակցելուց հետո։ Մարզիչը հույս է հայտնել, որ Մեսսին հաջորդ խաղին կարող է օգնել թիմին։
Մեսսիի որդիները՝ ՊՍԺ-ի պատանեկան թիմերում
ՊՍԺ-ի նորեկ Լիոնել Մեսսի որդիները հանդես կգան ֆրանսիական ակումբի պատանեկան թիմերում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։ Նշվում է, որ Տիագոն կխաղա ՊՍԺ-ի Մ7 թիմում, իսկ Մատեոն՝ Մ9 կամ Մ10 թիմում։ Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
ՊՍԺ-ն ասել է, թե որքան գումարի դիմաց բաց կթողնի Մբապեին
Քիչ առաջ հայտնել էինք, որ, ըստ TF1-ի, «Ռեալ» Մադրիդը պաշտոնական առաջարկ է արել ՊՍԺ-ին՝ Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։ Մադրիդյան ակումբը առաջարկել էր 160 միլիոն եվրո, որը մերժվել էր ֆրանսիական ակումբի կողմից։ Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ ՊՍԺ-ն հայտնել է Մբապեի տրանսֆերի գինը։ Փարիզյան ակումբը ցանկանում է 22-ամյա աստղային հարձակվողի համար ստանալ 200 միլիոն եվրո։…
Եվրո-2020-ում Մբապեն այդքան արդյունավետ չէր․ Դեշամ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Եվրո-2020-ում ելույթների մասին։ Դեշամը ասել է, որ հստակ է, որ ճիշտ տրամադրվածությամբ էր ժամանել, բայց այնքան արդյունավետ չեղավ, որքան կցանկանար։ «Ոմանք ասում են, որ նրան պետք է փոխարինել խաղերի ժամանակ։ Նրա մակարդակի խաղացողների հետ նման իրավիճակներում մշտապես դիլեմա է առաջանում։ Մբապեն այն խաղացողն…
Ռեալը փորձում է Մբապեին ձեռք բերել մինչև օգոստոսի վերջ
Մադրիդի «Ռեալը» փորձում է ամեն կերպ ձեռք բերել Կիլիան Մբապեի տրանսֆերը՝ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, այսինքն՝ օգոստոսի ավարտը։ Այս մասին հայտնում է L`Equipe-n: Նշվում է, որ մադրիդյան ակումբը որոշակի տարբերակներ է փնտրում՝ տրանսֆերն իրականացնելու համար, որովհետև եթե դա չարեց, ապա ստիպված է լինելու սպասել ևս մեկ տարի։ Նշենք, որ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված…














