lurer

  • Մայիսի կենսաթոշակների վճարումը կսկսվի մայիսի 5-ից

    Մայիսի կենսաթոշակների վճարումը կսկսվի մայիսի 5-ից

    Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

  • ՔՏՀԱՏՄ-ն Արարատ քաղաքի միակ այգու մի հատվածի վաճառքի հիմքով դիմել է դատախազություն

    ՔՏՀԱՏՄ-ն Արարատ քաղաքի միակ այգու մի հատվածի վաճառքի հիմքով դիմել է դատախազություն

    ՀՀ ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ ամիսներին ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արարատ քաղաքային համայնքում։ Կառույցի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից…

  • Զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացածների նախագիծը դրական եզրակացություն ստացավ

    Զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացածների նախագիծը դրական եզրակացություն ստացավ

    Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց համաներում տալու մասին նախագծին: Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջարկվում է համաներումը հայտարարել այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը:…

  • ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ուժեղացնելու մեծ ներուժ կա. նախագահը՝ Բայդենին

    ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ուժեղացնելու մեծ ներուժ կա. նախագահը՝ Բայդենին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նամակում մասնավորապես ասվում է. «Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան մեկ դար, և որը կարևոր է ամբողջ աշխարհի հայերի, այդ…

  • ՌԴ պետդումայում գնահատել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքները

    ՌԴ պետդումայում գնահատել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքները

    ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցերով։ РИА Новости-ի հաղորդմամբ՝  այսպիսի հայտարարություն է արել ՌԴ պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: «Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով, իսկ դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար»,- ասել է Սլուցկին առցանց ճեպազրույցի ժամանակ: Նա…

  • Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը

    Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը

    Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը: «Մենք դատապարտում ենք այս արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել են այս նողկալի արարքի կատարմանը»,- «Արմենպրես»-ի հետ…

  • Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերը պարբերաբար հանդիպում են

    Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերը պարբերաբար հանդիպում են

    Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը նշել է, որ այսօր չի կարելի ասել՝ ռազմաքաղաքական վիճակը հանգիստ է ու ռիսկեր չի պարունակում: Նա հավելել է՝ քանի դեռ իրավիճակը չի հանդարտվել, ցանկացած ֆիզիկական անձի մոտ կարող է անհանգստություն լինել: «Ամբողջ բնագծով դիրքավորված են երկու կողմի զորքերը. այսօր ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված…

  • Ասկերանից տեղահանվածների համար կառուցվող նոր բնակավայրում 10 առանձնատան հիմք է դրվել

    Ասկերանից տեղահանվածների համար կառուցվող նոր բնակավայրում 10 առանձնատան հիմք է դրվել

    ԱՀ քաղաքաշինության Նախարարությունից հայտնում են, որ տեղահանվածների համար Արցախում կառուցվող բնակավայրում առաջին տների բետոնային հիմքերն ու պատերն են դրվել: Ասկերանի Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատան բետոնային հիմք: Ընդհանուր առմամբ, կառուցվում է 170 առանձնատուն։ Ըստ նախագծի՝ Ասկերանի թվով 4 գյուղից տեղահանված բնակչության…

  • Երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը․ Քերոբյան

    Երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը․ Քերոբյան

    Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնել է, որ  երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020-ի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով: «Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման…

  • Կասեցվել է հացի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

    Կասեցվել է հացի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ներսես Քիվոյին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանաիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակները գտնվում են արտադրամասի առաստաղին և պատերին, քողարկված և սարքին չեն, բացակայում…

  • Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան

    Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։  

  • Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք ազգայնական պատգամավորի դեմ

    Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք ազգայնական պատգամավորի դեմ

    Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան: Փայլանը Twitter-ի գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր երեխաները հաճախում են…

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

    Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Նախատեսվում…

  • «Ռազմական ավարների պուրակները» նողկալի են․ ԵՄ խոսնակ

    «Ռազմական ավարների պուրակները» նողկալի են․ ԵՄ խոսնակ

    ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Լուրերի» խնդրանքով անդրադարձել է Բաքվում բացված այսպես կոչված «պուրակին»՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նողկալի են և անհամատեղելի հաշտեցման հետ: «Վերջին շրջանի պատմությանն անդրադառնալիս պետությունները պետք է ուշադրություն դարձնեն մարդկային արժանապատվության ու բարիդրացիական հարաբերություններին և թշնամանք ու ատելություն սերմանելու փոխարեն ձգտեն նպաստել հաշտեցմանը: Հենց սա են…

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();