Mundo Deportivo

  • Ֆրանսիական ՊՍԺ-ն ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել թիմի հարձակվող Կիլիան Մբապեին, ում, միևնույն ժամանակ, ամեն կերպ ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալը»։ Տեղեկություններ կան, որ ՊՍԺ-ում ունեն հստակ դիրքորոշում՝ 22-ամյա Մբապեին այս ամառ չվաճառելու վերաբերյալ, չնայած նրան, որ ֆուտբոլիստը խնդրել է իրեն բաց թողնել։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ եթե…

    ՊՍԺ-ն այս ամառ բաց չի թողնի Մբապեին
  • «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարի մասին: Նա նշել է, որ լավ կլինի, որ հաղթի նա, ով երբեք չի հաղթել առաջնությունում։ ««Ատլետիկոն» կպաշտպանի՞ տիտղոսը: Իհարկե, ավելի լավ կլինի, որ «Ռեալը» հաղթի: Հիշում եմ` ինչպես էին չեմպիոնության համար պայքարում «Դեպորտիվոն» ու «Ռեալ Սոսյեդադը»: Մեզ համար դժվար էր»,- ասել է Կասիլյասը։ Այս մասին…

    Լավ կլինի, որ Ռեալը հաղթի Իսպանիայի առաջնությունում․ Կասիլյաս
  • «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել է կազմակերպել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտի տեղափոխությունը մադրիդյան ակումբ: Նշվում է, որ իտալացի մարզիչը փորձել է գնել պորտուգալացի պաշտպանի տարնսֆերը դեռ «Էվերտոնում» գտնվելու ընթացքում, և այժմ ակնկալում է խաղացողին ձեռք բերել իր նոր ակումբի համար: Վիճակը բարդանում է, քանի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը առանձնապես շահագրգռված չէ Դալոտին պահելու…

    Անչելոտին շահագրգռված է ձեռք բերել Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանին
  • «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին շարունակում է ընդլայնել իր հյուրանոցային «կայսրությունը»: Նա գնել է Անդորրայում գտնվող Casa Canut անունով փոքրիկ հյուրանոց: Այն գտնվում է Լես Էսկալդեսում, ունի 31 սենյակ և հինգաստղանի հյուրանոց է: Չնայած փետրվարին գույքի գնմանը, հյուրանոցը դեռ չի բացվել, քանի որ վերանորոգման փուլում է: Վերանորոգումն ավարտելուց հետո հյուրանոցը կստանա նոր անուն՝ MIM Andorra: Հիշեցնենք, որ…

    Մեսսին նոր հյուրանոց է գնել
  • Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել «Աթլետիկո» Մադրիդի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «Բարսան» մտադիր է տալ Անտուան Գրիզմանին ու նրա դիմաց ստանալ Ժոաո Ֆելիշին։ Ըստ աղբյուրի՝ Ֆելիշի գործակալը լավ հարաբերություններ ունի կատալոնական ակումբի նախագահի հետ, ինչը կարող է նպաստել գործարքին։ Հիշեցնենք, որ Գրիզմանը «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Բարսելոնա»։

    Բարսան ու Աթլետիկոն կարող են փոխանակվել խաղացողներով
  • Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը կարող է, այնուամենայնիվ, չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Բանն այն է, որ բրազիլացի հարձակվողի մոտ կրկին ցանկություն է արթանցել «Բարսելոնա» տեղափոխվելու ու Լիոնել Մեսսիի հետ մի թիմում հանդես գալու։ Սրա վերաբերյալ նա ասել է կատալոնական ակումբի իր ընկերներին։ Ըստ աղբյուրի՝ Նեյմարը կարող է այս ամառ…

    Նեյմարը կրկին ցանկանում է վերադառնալ Բարսա ու խաղալ Մեսսիի հետ
  • Լուրեր են շրջանառվում, որ UEFA-ն շատ մեծ գումարներ է առաջարկել Պրեմիեր Լիգայի ակումբներին, որ վերջինները դուրս գան Սուպերլիգայից։ Այսպիսի լուրեր է շրջանառում Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «հսկայական գումարների» օգնությամբ UEFA-ն ճնշում է գործադրել ԱՊԼ-ի՝ Սուպերլիգայի անդամ ակումբների վրա։ Ըստ աղբյուրի՝ Իսպանիայի և Իտալիայի մասնակիցները նման առաջարկներ չեն ստացել։

    UEFA-ն հսկակայն գումարներ է խոստացել ԱՊԼ-ի՝ Սուպերլիգայի անդամ ակումբներին․ Mundo Deportivo
  • «Աթլետիկո» Մադրիդի նախագահ Էնրիկե Սերեսոն անդրադարձել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսին։ «Առաջնությունը կարելի է հաղթել կամ պարտվել: Հիմա մրցաշրջանի միջնամասն է, առջևում կա մեծ ճանապարհ: Սուարեսի խաղի մասին կասեմ, որ մենք միշտ իմացել ենք, որ նա լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում: Մեր բախտը բերել է, որ նա մեզ հետ է: Մենք երջանիկ ենք», – Սերեսոյի…

    Սուարեսը լավագույն կենտրոնական հարձակվողն է Եվրոպայում․ Աթլետիկոյի նախագահ
  • «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի ցանկացել հեռանալ Իսպանիայի փոխչեմպիոնից: Հայտնի է, որ ֆուտբոլիստը մինչև «Բարսելոնայից» հեռանալը փորձել է նոր՝ 4 տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ, սակայն մերժում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:      

    Մինչ Բարսելոնայից հեռանալը Սուարեսը ցանկացել է նոր պայմանագիր կնքել
  • «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սամուել Ումտիտին նշել է, որ վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր տեղափոխվել «Լիոն»։ «Ինձ հետ կապ է հաստատել «Լիոնը», սակայն մենք բանակցություններ չենք վարել և համաձայնության չենք եկել, քանի որ «Բարսելոնան» չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց», – Ումտիտիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: Նշենք, որ Ումտիտին հենց ֆրանսիական ակումբի սանն է։

    Բարսան չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց․ Ումտիտի
  • «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կմնա մայրաքաղաքային ակումբում: Նշվում է, որ ակումբը ֆուտբոլիստի հետ կապված առաջարկներ չի ստացել, քանի որ ֆուտբոլիստը ստանում է բարձր աշխատավարձ, իսկ մյուս ակումբները պատրաստ չեն նրան այդքան վարձատրել: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:

  • «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը այսօր իտալերենի թեստ կհանձնի: Հայտնի է, որ ֆուտբոլիստը պտրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս»: Սուարեսն ամուսնացած է Սոֆյա Բալբի անունով իտալուհու հետ: Դա բավական էր Իսպանիայում ԵՄ խաղացող համարվելու համար, բայց Իտալիայում խաղալու համար լիարժեք քաղաքացիություն է անհրաժեշտ, և այն ստանալու համար պետք է քննություն հանձնել: Այս մասին տեղեկանում ենք  Football Italia-ից:

  • Իսպանական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը խոսել է Լիոնել Մեսսիի մասին։ ««Բարսելոնայի» ղեկավարության վարած քաղաքականության պատճառով միշտ կա վտանգ, որ Մեսսին կհեռանա: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Մեսսին չմտածի այդ ուղղությամբ: Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է: Ես չեմ պատկերացնում «Բարսելոնան» առանց Մեսսիի», – Ֆոնտի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

    Միշտ կա վտանգ, որ Մեսսին կհեռանա․ Բարսայի նախագահի թեկնածու
  • Նիդերլանդների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է գլխավորել «Բարսելոնան»: Հայտնի է, որ երջին շրջանում 57-ամյա մասնագետի՝ ակումբում աշխատանք ստանալու հնարավորությունը զգալիորեն աճել է, քանի որ Կումանը գիտակցում է, որ ակումբից առաջարկը կարող է լինել նրա վերջին հնարավորությունը՝ «Բարսելոնայում» գլխավոր մարզչի պաշտոնը ստանալու համար: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:

    Կումանը կարող է գլխավորել Բարսելոնան
  • Իտալական «Յուվենտուս» տեղափոխվող «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արթուրը ցանկացել է Կամպ Նոու ստադիոնից հետևել «Բարսա»-«Նապոլի» (3-1) խաղին։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ նրա այս ցանկությունը չի իրականացել, քանի որ նա մերժում է ստացել։ Պատճառների մասին չի նշվում։ Հիշեցնենք, որ բրազիլացին ավելի վաղ հրաժարվել էր մինչ «Յուվե» տեղափոխվելը խաղալ կատալոնյան ակումբում։ Ըստ աղբյուրի՝ առաջիկայում հնարավոր է հանդիպում լինի «Բարսայի» մարզական…

    Արթուրը ցանկացել է մտնել Կամպ Նոու, բայց մերժում է ստացել