news agency

  • Նախարարությունը Գյումրիի ծննդատանը կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ

    Նախարարությունը Գյումրիի ծննդատանը կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ

    Գյումրիի ծննդատանը լուրջ խնդիր է նույնիսկ խիստ անհրաժեշտության բժշկական սարքերի բացակայությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է խնդիրը, և ծննդատանը կհատկացնի որոշակի սարքավորումներ: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց փոխնախարար Արսեն Դավթյանը: «Ցավոք վերջին տարիներին Գյումրու ծննդատան ծնունդների թվաքանակը պակասում է, և դա իր ուղիղ անդրադարձն է ունենում ծննդատան ֆինանսական վիճակի…

  • Սա քաղաքական որոշում է․ Փաշինյանը` ռեկտորների հեռացման մասին

    Սա քաղաքական որոշում է․ Փաշինյանը` ռեկտորների հեռացման մասին

    Այն ռեկտորները, որ բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Մարտի 25-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր հստակ դիրքորոշումն է: «Թող սեղաններն ու բազկաթոռները ճանկռտեն, բայց ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարությունը անելիք չունեն, թող գնան…

  • ԵՊՀ-ում դասադուլ է․ բուհի մամուլի խոսնակը պարզաբանում է

    ԵՊՀ-ում դասադուլ է․ բուհի մամուլի խոսնակը պարզաբանում է

    ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները «դասադուլ» են անում: Facebook-ում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել: «Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները: ԵՊՀ խոսնակ…

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի ԱՄՆ

    Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի ԱՄՆ

    Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ իրականացնող երկրների պաշտպանության նախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը:

  • Արամ Առաջին կաթողիկոսը կմեկնի Հալեպ

    Արամ Առաջին կաթողիկոսը կմեկնի Հալեպ

    Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը առաջիկա օրերին կմեկնի Հալեպ: Այս մասին տեղեկացնում եմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Կաթողիկոսի ձեռամբ կկատարվի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու վերաօծման արարողությունը: «Վերջին յոթ տարիներին Սիրիան տագնապի մեջ էր: Այսօր սիրիահայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը»,-ասել է Արամ Առաջինը: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում: Այն…

  • ՀՀ կառավարության արտահերթ նիստ․ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ
  • ԱՄՆ-ի պետբյուջեի պակասուրդը փետրվարին հասել է ռեկորդային ցուցանիշի

    ԱՄՆ-ի պետբյուջեի պակասուրդը փետրվարին հասել է ռեկորդային ցուցանիշի

    ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը: Դա բացասական հաշվեմնացորդի ռեկորդային ցուցանիշ է հաշվարկների վարման ժամանակաշրջանում: Նախորդ առավելագույնն արձանագրվել է 2012 թվականի փետրվարին և կազմել 231,7 միլիարդ դոլար, նշում է MarketWatch-ը: Միևնույն…

  • Մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

    Մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Ողջունելով հավաքի մասնակիցներին և զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով…

  • Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է․ պանթեոնում էր նաև Սերժ Սարգսյանը

    Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է․ պանթեոնում էր նաև Սերժ Սարգսյանը

    Այսօր պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Պանթեոնում էին նաև Անդրանիկ Մարգարյանի որդին, Երևանի նախկին քաղաքապետը` Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը և այլք։  

  • Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երևան բառը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երևան բառը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երևան բառը և Երևան գալու ամսաթիվը: Նա դաջվածքը ցույց է տվել ռուսական «Вечерний Ургант» հաղորդման ընթացքում: Հաղորդման ընթացքում նա ասել է, որ դաջել է բոլոր ամսաթվերը և քաղաքները, որտեղ ելույթ է ունենալու «Անմոռանալի շրջագայության» ընթացքում: Նա տեղեկացրել է, որ շրջագայության համերգներից մեկի ընթացքում՝ Հայաստանում, իր հետ…

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն: Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջև առկա ջերմության,…

  • Արքայազն Չարլզը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Կուբա

    Արքայազն Չարլզը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Կուբա

    Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլլայի հետ պատմական այցով ժամանել է Կուբա՝ Կարիբյան ավազանի երկրներ շրջագայության շրջանակում։ «Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում ես դիմավորեցի նորին թագավորական մեծություն Ուելսի արքայազնին և Քոռնուոլի դքսուհուն, որոնց հայտնեցի մեր ուրախությունն այդ պաշտոնական այցի առթիվ, որը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առաջին այցը Կուբա»,- հայտարարել է Կուբայի արտաքին գործերի…

  • Այսօր տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ

    Այսօր տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ

    Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական էջում։