rostelecom

  • Օգոստոսի 11-ից հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ Vmedia և Vmedia+, եթերում կլինեն Հայաստանի առաջատար IPTV-ների ցանցերով՝ Ucom, Rostelecom, TeamTV։ Սպորտային կոնտենտով, սիրված մարզաձևերի լավագույն մրցաշարերի հեռարձակման բացառիկ իրավունքով VivaroTV OTT կայքը հասանելի կլինի յուրաքանչյուր գաջեթի վրա։ Բադալյան եղբայրների ընկերությունների խումբը համալրած Vivaro Media-ն իր մեջ ներառում է արդեն հայտնի VNEWS սպորտային և մշակութային կայքը և…

    Հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները եթերում կլինեն
  • Առնվազն 4 մարդ է մահացել, 43-ը՝ տուժել Անկարայից Քոնյա ուղևորվող արագընթաց գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է NTV-ն: Հաղորդվում է, որ ռելսերից դուրս է եկել երկու վագոն: Գնացքն այնուհետև բախվել է մերձքաղաքային գնացքին: Վթարի հետևանքով մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել, նրանց ճշգրիտ թիվը հստակեցվում է: Կատարվում է քննություն:

    Թուրքիայում արագընթաց գնացք է վթարվել. կա 4 զոհ
  • Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հրանուշ Խառատյանը հայտարարել է. «Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբերի հեղինակավոր ազդեցությունները և այլն։ Կարծում եմ, որ դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա՛մ խորհրդարանում կոճակ սեղմելով, կա՛մ առանձին խիստ կարևոր ու սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելու և դրանով ազդելու որոշումների ընդունման վրա», – ասաց Հրանուշ Խառատյանը։ «Մեր հասարակությունն, իհարկե, փորձ…

    «Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբերի հեղինակավոր ազդեցությունները և այլն», – Հրանուշ Խառատյան
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է…

    ՀՖՖ-ն սկսում է քվեարկությունը․ ովքեր ենք հավակնորդները
  • 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 312  քրեական գործի վարույթ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Աղբյուրը, սակայն, չի հստակեցնում, թե մասնավորապես ինչ…

    Համաներման հիմքով 312 քրեական գործի վարույթ կարճվել է
  • Ֆրանսիայի արհմիությունները մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն քայլերի մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ` նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն և չեն լուծի աշխատավորների խնդիրները. հայտնում է Итерфакс-ը: Առավել ազդեցիկ արհմիություններից մեկը՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան, բողոքի նոր ակցիաների կոչ է արել: Այդ արհմիության առաջնորդ Ֆիլիպ Մարտինեզը France Info ռադիոկայանի եթերում…

    Մակրոնի ելույթը ոչ բոլորին է գոհացրել
  • Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը: Brent ապրանքանիշի փետրվարի  մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1,59  դոլարով՝ մինչև 59.81 դոլար՝ մեկ բարելի դիմաց:    WTI տեսակի նավթի  հունվարի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով՝ մինչև 51 …

    Նավթի համաշխարհային գները նվազել են
  • Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը Սև ծովի Թրաբզոն շրջանում սկսել է ռազմաբազայի կառուցման աշխատանքները: Տարածքը գտնվում է երկրից հյուսիս-արևելք, փոխանցում է NTV-ն: Նշվում է, որ տվյալ օբյեկտը կդառնա թուրքական ՌԾՈՒ-ի 9-րդ բազան: Ըստ հեռուստաալիքի՝ օբյեկտում ծառայություն է անցնելու 400 զինծառայող և 200 քաղաքացիական անձ:

    Թուրքիան Սև ծովում ռազմաբազա է կառուցում
  • Panarmenian.net-ը գրում է. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ և վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»: «Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական…

    «Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ», – ԵՄ
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի փ. 44-52; 48-108 (զույգ) սեփական տները, Նար-Դոսի փ. 27-37 (կենտ) սեփական տները, Մուշական գյուղի 24 փողոցը, Հասրաթյան փ. 27 շենքը, Շինարարների փ. 6, 6/1, 10/1, 8 շենքերը, Արզումանյան փ. 8Ա,…

    Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում
  • Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս…

    Ստեփանավան քաղաքում բնակարան է այրվել. կան զոհեր
  • Հայաստանի շախմատի հավաքականի անդամ աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մասնակցեց ցուցադրական ելույթի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի դասական մրցաշարի (London Chess Classic) մեկնարկից առաջ Արոնյանը խաղընկերոջ` Ջասթին Բապտիի հետ ցուցադրական ելույթ է ունեցել: Անդրանիկ տուրում նրանք սև խաղաքարերով հաղթեցին Մեթյու Սադլեր-Դեմիս Հասաբիս զույգին, իսկ երկրորդ պարտիայում ոչ-ոքի խաղացին Դեյվիդ Հաուել-Ռայկո Վույատովիչ զույգի հետ: Երրորդ տուրում Արոնյան-Բապտի զույգը…

    Արոնյանի ցուցադրական ելույթը Լոնդոնում
  • «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը, որ ընտրությունները մրցակցային էին, և բոլոր թեկնածուները հնարավորություն ունեին անցկացնելու ազատ քարոզարշավ», – ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում: Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացությանը, որ ընտրական գործընթացը վայելում էր հանրային լայն աջակցություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: «Մենք խրախուսում ենք իշխանություններին՝ հետագա ընտրությունների հարցում դիմել ԵԱՀԿ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ առաջարկությունների…

    Պետդեպը շնորհավորել է
  • Ֆրանսիայի արհմիություններում մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն միջոցառումների մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ, նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն եւ չեն լուծի աշխատավորների խնդիրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առավել ազդեցիկ արհմիություններից մեկում՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայում, բողոքի նոր ակցիաների կոչ են արել: Այդ արհմիության առաջնորդ Ֆիլիպ Մարտինեզը France Info ռադիոկայանի եթերում կոչ…

    «Նախագահը ոչինչ չի հասկացել». արհմիությունները մեկնաբանում են  Մակրոնի հայտարարությունները
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կանցլերի պաշտոնական կայքէջը, հեռագրում ասված է. «Հայաստանի Հանրապետության  Վարչապետի պաշտոնակատար Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյանին Երեւան Հարգելի պարոն վարչապետ, Ընտրություններում գրանցած Ձեր հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի…

    Ա.Մերկելի շնորհավորական հեռագիրը Ն.Փաշինյանին