rostelecom
Վրաց ընդդիմությունը միավորում է ուժերը՝ «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»
Վրաստանի հինգերորդ նախագահի պաշտոնամուտի արարողությունից 11 օր առաջ երկրի ընդդիմությունը հայտարարում է ուժերի միավորման և միասնական համակարգող մարմնի` «Կոնսուլտացիոն խորհրդի» ստեղծման մասին: Նման հայտարարությամբ երկրի առաջատար ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես եկան չորեքշաբթի օրը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում կայացած նիստից հետո: Ընդդիմադիրները նոր ի հայտ եկած այս ձևաչափը կատակով անվանում են «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»: «Բացարձակապես բոլոր…
Կառավարության որոշումը պահեստազորի բժիշկ-մասնագետների մասով
Կառավարությունը որոշեց 2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Հայտնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը։ Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ: Զորակոչի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն Զինվորական ծառայության…
ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է նախագիծը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է ուղղաթիռներ ներկրող «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը: Հայտնում է panarmenian.net֊ը. Ընկերությունն իրականացրել է 1.55 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի շրջանականում նախատեսվում է դրանց թիվն ավելացնել ևս 3-ով՝ 600,000 դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունը անփոփոխ թողեց մի շարք գործող օրենքների հոդվածներ
Կառավարությունը անփոփոխ թողեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները: Առաջարկվող համակարգը ենթադրում էր, որ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներով ձևավորված քաղաքական մեծամասնությունն իր ցուցակից կձևավորի Կառավարությունը, իսկ նրանց թափուր մանդատները կլրացվեն ցուցակի հաջորդ համարներում…
ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։…
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Այ Էմ Ջի ՓԲԸ֊ի գործարանի բացմանը
Այս պահին տեղի է ունենում Այ Էմ Ջի ՓԲԸ֊ի ֆինանսավորմամբ տեխնիկայի գործարանի բացումը։ Այս մասին հայտնում է factor.am-ը Այս միջոցառմանը մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավն այն է, որ գործարանի բացմանը ներկա է նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը։ Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ ինքը հանդիսանում է Այ Էմ Ջի ՓԲԸ֊ի…
Առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ Հայաստանի ու Մոնղոլիայի միջև. Կառավարությունը հաստատեց
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մասին նածագիծը։ Հայտնում է aysor.am-ը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից: Համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել…
Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ
Հհ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է. «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա նոր Հայաստան է: Դուխով»:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նախընտրական մեծ և թեժ բանավեճը ամբողջությամբ 05.12.2018
Երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունների և դաշինքների առաջին համարների հեռուստաբանավեճը։ Ստորև ներկայացված է տեսանյութը ամբողջությամբ.
Ամերիկացի մնացած զինծառայողների որոնումը շարունակվում է
ԱՄՆ-ի Ծովային հետևակի կորպուսի երկու ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի ափերից մի քանի հարյուր կիլոմետր արևելք ընկած շրջանում օդում լրացավորման ժամանակ, տեղեկացնում է BBC-ին: Միջադեպը դեղի է ունեցել KC-130 լցավորող ինքնաթիռի եւ F/A-18 կործանիչ-ռմբակոծչի մասնակցությամբ: Ինքնաթիռներում ընդհանուր առմամբ եղել է յոթ մարդ: Նրանցից երկուսին ներկայում հաջողվել է փրկել: Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի որոնողափրկարարական ծառայությունները…
ԱՄՆ-ը ռազմանավ կուղարկի Սև ծով Կերչի նեղուցի միջադեպի կապակցությամբ
ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմանավ ուղարկել Կերչի նեղուցում Ուկրաինային աջակցելու համար: Այս մասին հայտնել է CNN-ը: Ամերիկացի զինծառայողներն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին խնդրել են Թուրքիային ծանուցել Սև ծովում ռազմանավի հայտնվելու մասին: Ամերիկան պարտավոր է այս մասին Թուրքիային նախազգուշացնել առնվազն 15 օր առաջ՝ Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիային համապատասխան, որը կարգավորում է նավարկությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում: Մեկնաբանելով Կերչի նեղուցի իրադրությունը՝…
Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է։ Միակ «աշխատողն» առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, որը նույնպես ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում, բայց արձակուրդ չի վերցրել։ Նախորդ օրը նա Մալաթիայի և շաքարի «արքա» Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կառուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու…














