rostelecom
Մխիթարյանը կարող է լինել Արսենալի երբևէ կատարած ամենավատ տրանսֆերը. երկրպագուները դժգոհ են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»: Հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով: Ունայի Էմերիի գլխավորած թիմի կազմում 83-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Լուկա Տորեյրան: Ինչպես նկատել է armsport.am-ը՝ հանդիպմանը մասնակցած Հենրիխ Մխիթարյանը խաղը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել «Արսենալի» որոշ երկրպագուներին: Թվիթերում իրենց դժգոհությունն արտահայտած երկրպագուների որոշ…
Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հացնագործության 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի տվյալներով ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած 76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Այս մասին հայտնում է 168.am-ը։ Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից…
ՀՀ գլխավոր դատախազը խոսել է համաներման ակտի, «Մարտի 1»-ի, Քոչարյանի և այլ աղմկահարույց գործերի մասին. Tert.am
Դատախազությունը որևէ մեկից կամ որևէ բանից կաշկանդվածություն չունի, առավելևս ես՝ իբրև մարդ և իբրև գլխավոր դատախազ: Բոլոր քրեական գործերով, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս գործով, հանդես ենք գալիս բացառապես նախաքննության օրինականությունն ապահովելու դիրքերից:Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նաև «Մարտի 1»-ի գործին, պաշտոնաթող…
«Արսենալ»-ը կրկին հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին: Այս մասին հայտնում է 168.am-ը։ Առաջին կեսի 45 րոպեների ընթացքում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում «զինագործները» բավականին ակտիվ սկսեցին: Եվ միայն խաղի 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան շրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Ի վերջո հանդիպումն այդպես…
Ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատիժները
Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնց արդյունքում խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար։ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախատեսվել են հետևյալ պատիժները՝ – Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:– Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի ազատազրկում:– Մեկից…
«Ամեն ինչ արդեն այնքան է թանկացել, որ Նոր տարվա շեմին էլ թանկացում չի լինի». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ արդեն այնքան է թանկացել, որ Նոր տարվա շեմին էլ թանկացում չի լինի։ Օրինակ՝ կարտոֆիլը, ըստ նրա՝ թանկացել է, որովհետև 15-20 տոկոսով պակասել են ցանքատարածությունները։ «Բացի այդ՝ շատ լավ սերմացու հանրապետություն քիչ է մտել։ Այսօր ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ անկախ գյուղատնտեսություն ունենա, իսկ…
Ժողովրդին խնդրում եմ՝ ընտրելուց առաջ չմոռանաք Մարտի մեկը
Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի կալանավորմանն ընդգծեց՝ ուրախ է, որ 11 տարի անց արդարադատությունը վերականգնվում է. «Ես նայում էի Վահան Շիրխանյանի հարցազրույցը և կիսում եմ նրա դիտարկումները, երբ նա բացահայտում է, թե ում էր ձեռնտու Մարտի 1-ը։ Այսինքն մենք չպետք է Քոչարյանով սահմանափակվենք, իրենից հետո…
Զոհված երկու օդաչուներն էլ լեգենդար ավիացիոն ընտանիքներից էին
Վթարված ՍՈՒ-25-ի հետևանքով զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան պատճառը անձնական խնդիրը լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով, այն կավարտվի, բոլորս կիմանանք պատճառը: Ես հիմա…
Ավելի քանի 1500 ընտրատեղամասերում կատարվող իրադարձություններին հնարավոր կլինի հետևել օնլայն
ArmVote-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ի համացանցային կայքում (electionsonline.am) գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ավելի քան 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքին և նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։
Ընտրությունների օրը ՊՆ-ում կգործի «թեժ գիծ»
Պաշտպանության կայքի տեղեկացմամբ, ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»: Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-28 անվճարհեռախոսահամարին:
Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանը (ՎՊՀ, Իսպանիա) համատեղ իրականացնում են «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր: Հայաստանում առաջին անգամ է, երբ երկու համալսարան համագործակցում են համատեղ կրթական ծրագրի շրջանակներում և փոխճանաչում են ուսանողների կողմից ՀՊՏՀ-ում և ՃՇՀԱՀ-ում ստացված կրեդիտները (ECTS): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվում է…
Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է. «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և…
Վալերիյ Օսիպյանի նախնտրական շրջանում կատարած աշխատանքային հանդիպումների մանրամասները
Վալերի Օսիպյանը անձնակազմին հրահանգեց՝ Եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն։














