rostelecom
Մարտի 1-ի գործով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել. Նիկոլ Փաշինյան
Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել, այսօր քվեարկությունից հետո լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն է մեղադրում «որպես Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչ»։ «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք…
«Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է»
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է: 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%): 2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201.250 ընտրող (7.76%): Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների…
Ահազանգ Գյումրիում. քաղաքացին դժգոհել է
ԳԱԼԱ-ն ահազանգ է ստացել Գյումրու Կազաչի պոստ, Դոս 1, տուն 11 հասցեում բնակվող քաղաքացուց: Ռուզաննա Հարությունյանը փոխանցել է, որ տեղամասում, ուր ինքը ընտրություն է կատարել, ընտրողին տվել են ոչ թե 11 քվեաթերթիկ, այլ 10: Քվեախցում նկատել է, որ բացակայում է 4-րդ քվեաթերթիկը: Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, որից հետո Ռուզաննա Հարությունյանին տվել են 4-րդ քվեաթերթիկը:…
Այսօր Հայաստանում կայանում են աննախադեպ ազատ ընտրություններ
Տիգրան Ավինյանը Տելեգրամի իր պաշտոնական էջում գրել է. Այսօր Հայաստանում կայանում են աննախադեպ ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ։ Հաղթանակը հենց սա է, իսկ մեծ փոփոխությունները դեռ առջևում են:
ՏԸՀ նախագահը վիրավոել է դիտորդին
Դանիել Իոանիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 6/08-ում ՏԸՀ նախագահը վիրավոել ու փորձել է հեռացնել մեր դիտորդին։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիտորդը մատնանշեց կուտակումն ու բաց քվեարկությունը։
Եկեք համբերենք ընտրությունների արդյունքներին, ես շատ լավատես եմ. Արմեն Աշոտյան
Կուզեմ տեսնել ուժեղ, խելացի Հայաստան, որտեղ ամեն քաղաքացի իր երեխայի և իր ընտանիքի արժանապատիվ կյանքի համար կունենա բոլոր երաշխիքները ու բաժանարար գծեր չեն լինի, ընտրատեղամասից դուրս գալով՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը: Խոսելով ընտրախախտումների մասին՝ Աշոտյանն ընդգծեց, որ առավոտվանից ՀՀԿ շտաբում կան ահազանգեր, որ ոչ բոլոր տեղամասերն են ժամանակին բացվել, որոշներում տեխնիկական…
Այս ընտրությունները լինելու են ամենաարդարը
«ՀՀ պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաարդար և աննախադեպ ընտրությունները»,- իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողերին ասաց ԱԱԾ տնօերն Արթոււր Վանեցյանը՝ հավելելով, որ դրա մեջ բոլորը կհամոզվեն մի քանի ժամից :
Քարոզարշավի համար տրված ժամանակն աննախադեպ քիչ էր, ասելիքը՝ շատ-շատ. Արմեն Ռուստամյան
Մեծ հույսով ու հավատով քվեարկեցի հանուն մեր երկրի ապագայի, այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը։ «Մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից և քվեարկեցի հանուն նրա, որ այդ ակնկալիքներն արդարանան, չհիասթափվի, տեսնի այն Հայաստանը, որը երազում է», – ասաց Արմեն Ռուստամյանը։ Նա նշեց, որ քարոզարշավի…
Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, բայց փաստարկ չի բերում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանին՝ Արցախի դեմ ենթադրյալ դավադրության վերաբերյալ հայտարարության մասով ԱԱԾ հրավիրելուն, ասել է, որ վերջինիս չներկայանալը ցույց է տալիս, թե ինչ նպատակներ է նա իրականում հետապնդել: «Դավիթ Շահնազարյանը չի ներկայացել, և չի ներկայացրել իր հայտարարությունների որևէ հիմնավոր…
Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 201 250 ընտրող կամ ընտրողների 7.76 տոկոսը
Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 201 250 ընտրող կամ 7.76 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ անդամ Լաուրա Գալստյանը: Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների. Թիվ 1 ընտրատարածք 16.088 Թիվ 2 ընտրատարածք 16209 Թիվ 3 ընտրատարածք 19 . 278 Թիվ 4 ընտրատարածք 15. 219 Թիվ 5…
Քվեարկել եմ անցյալի լավ հիշողությունները վառ պահելու օգտին
«Ընտրություններին եկել եմ շատ լավ տրամադրությամբ։ Գիտե՞ք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ գա ընտրության։ Իմ կյանքից տասնյակ տարիներ նվիրել եմ դրան։ Արդար ընտրությունները միշտ գերկարևոր եմ համարել»,- այսօր քվերակություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու…
Ծառուկյանը բացառում է՝ ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք բաժանած լինի
ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանին չեն գոհացրել նախընտրական դեբատները: «Դեբատներից գոհ չեմ, որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ պետք է կուսակցության ղեկավարները լիարժեք ներկայացնեն իրենց ծրագրերը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ասի, թե ամեն ոլորտում ինչ է անելու: Թե չէ ճոխ խոսել բոլորն էլ կարող են՝ զարգացնելու…
Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանը կմասնակցի քվեարկությանը
ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը վստահ է, որ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի քվեարկությանը։ «Ինքն ակտիվ քաղաքացի է, վստահ եմ, որ մասնակցելու է»,-ասաց Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։
Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Դեկտեմբերի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու…














