rostelecom

  • Պետք է ընտրել ազատ, անկաշկանդ և անկախ

    Պետք է ընտրել ազատ, անկաշկանդ և անկախ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել. «Պետք է ընտրել ազատ, անկաշկանդ և անկախ՝ անկախ նրանից, թե ում է ընտրողն իր ձայնը տալու։ Սրանք պետք է լինեն ընտրություններ՝ ապագայի համար, որովհետև յուրաքանչյուր ընտրող պետք է…

  • Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ընտրատեղամասում

    Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ընտրատեղամասում

    Երևանի  9/50 ընտրատեղամասում ընտրություն կատարեց նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը:  Ըստ նրա՝ շատ կարևոր ու պատասխանատու օր է: Քարոզարշավի ընթացքում Հանրային ռադիոյին  բողոքներ չեն եղել՝ քաղաքական ուժերին լուսաբանելու հետ կապված:  «Հանրային ռադիոյի լուսաբանումը, աշխատանքը  ընտրությունների ժամանակ կարգավորվում է օրենքով, ու մենք սրբորեն պահում ենք օրենքի պահանջները: Մենք որպես Հանրային ռադիո պատկանում ենք բոլորին…

  • Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին. Արթուր Բաղդասարյան

    Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին. Արթուր Բաղդասարյան

    Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական ծրագրերով երկիրը կառավելու, աղքատության վերացման օգտին, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՕԵԿ ցուցակը գլխավորող, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Այս պահի դությամբ քվեարկությունն ընթանում է նորմալ՝ առանց որևիցե խոչընդոտների», – նշեց նա: Դիտարկմանն՝ արդյոք ՕԵԿ-ը շանսեր ունի հայտնվել խորհրդարանում, Բաղդասարյանը պատասխանեց. «Վստահաբար»:

  • Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. ԱԱԾ տնօրեն

    Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. ԱԱԾ տնօրեն

    Քվեարկել եմ հանուն ազատ և անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո։ Այս պահին ողջ հանրապետությունում օպրատիվ իրավիճակը վերահսկվում է, որևէ…

  • Ես մեծ ակնկալիք ունեմ,֊ Վիգեն Սարգյան

    Ես մեծ ակնկալիք ունեմ,֊ Վիգեն Սարգյան

    Ես մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունն ակտիվ կմասնակցի այս ընտրություններին։ Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել, այսօր տանը նստելն է։ Պետք է գնալ և քվեարկել։Ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն։ Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի…

  • Քվեարկեցի հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության. Արա Բաբլոյան

    Քվեարկեցի հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության. Արա Բաբլոյան

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Բաբլոյանը: Հարցին, թե ի՞նչ կմաղթի նոր խորհրդարանին, Բաբլոյանն ասաց. «Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը պետք է լինի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, զուգահեռ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության…

  • Ընտրատեղամասերի մոտ քարոզչական պաստառներ են փակցված

    Ընտրատեղամասերի մոտ քարոզչական պաստառներ են փակցված

    Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված: Այս մասին հաղորդում է armVote (Telegram)֊ը

  • Այս դիտորդ ՀԿ-ներն աջակցում են ԲՀԿ-ին (armVote)

    Այս դիտորդ ՀԿ-ներն աջակցում են ԲՀԿ-ին (armVote)

    ԿԸՀ կայքում գրանցվել է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնց դիտորդների ընդհանուր ցանկը մոտավորապես կազմում է 17,800 հոգի: Այս դիտորդներից միայն 10,800-ը ներկայացնում է երկու կազմակերպություն՝ «Միացյալ առաջնորդների պալատ» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունները, որոնք գրանցել են առավելագույն թվով դիտորդներ: Այս մասին տեղեկացնում է armVote (Telegram)-ը։ Նշված կազմակերպություններից առաջինի ղեկավարը Լիաննա Մանուկյան է, որը ՀՀ…

  • Նիստին չներկայանալու արդյունքում դիմումներ են մերժվել

    Նիստին չներկայանալու արդյունքում դիմումներ են մերժվել

    41 պատգամավորի թեկնածուների կողմից ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացվել, որոնցից 38-ը բավարարվել է, իսկ երեք հոգու դիմումները մերժվել են՝ նիստին չներկայանալու արդյունքում: Մեկ պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած է ճանաչվել թեկնածուի մահվան պատճառով:

  • Քարոզչության մշտադիտարկման արդյունքներ (armVote)

    Քարոզչության մշտադիտարկման արդյունքներ (armVote)

    Մշտադիտարկման ենթարկված հինգ առցանց լրատվամիջոցներում` «Առավոտ», «Հայկական ժամանակ», 1in.am, tert.am, news.am, նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժը «Իմ քայլն» է (59%), նրան հաջորդում են ՀՀԿ-ն (19%) եւ ԲՀԿ-ն (6%):  Այս մասին տեղեկացնում է armVote (Telegram)-ը Մյուս քաղաքական ուժերի բաժինն ընդհանուրի մեջ ցածր է 5 տոկոսից:Քարոզչության շրջանակում (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) նույնպես…

  • Սերժ Սարգսյանի եղբորորդուն դեռ Հայաստան չեն տեղափոխել. Օսիպյան

    Սերժ Սարգսյանի եղբորորդուն դեռ Հայաստան չեն տեղափոխել. Օսիպյան

    Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Ընթացքի մեջ է, համապատասխան փասատաթղթերը կհավաքվեն ու ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է», – ասաց նա։ Օիսպյանի խոսքով՝ կարևորը ձերբակալվելն է։ «Ինքը ձերբակալվել է Պրահայում, այնուհետև կարտահանձնեն Հայաստան», – ասաց նա։

  • ՄԻՊ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

    ՄԻՊ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

    Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական…

  • Տեղամասերից մեկում բացակայում է 4-րդ համարի քվեաթերթիկները

    Տեղամասերից մեկում բացակայում է 4-րդ համարի քվեաթերթիկները

    Քվեարկության ընթացքում Երևանի մի շարք ընտրատեղամասերում ակնհայտ խախտումներ ու թերացումներ են գրանցվել: armtimes.com-ի հաղորդմամբ, քիչ առաջ հայտնի է դարձել, որ 22/26 տեղամասում ընտրությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան։  4-րդ համարով ներկայանում է Իմ Քայլը դաշինքը: Համացանցում տարածված տեղեկություններից հայտնի է, որ 26/14 ընտրատեղամասում չեն գործում տեսախցիկները, 13/2 ընտրատեղամասում առանց բեյջի մի մարդ,…

  • ՊՆ-ում այսօր թեժ գիծ կգործի

    ՊՆ-ում այսօր թեժ գիծ կգործի

    ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը», տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: