rostelecom
«Իմ քայլը» դաշինքից ամենաշատ ձայն հավաքած 10 ռեյտինգային թեկնածուները
ԿԸՀ-ն հրապարակել է ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայների թիվը: «Իմ քայլը» դաշինքում ամենաշատ 10 ձայն ստացածներն են. Միքայելյան Սասուն – 31.739 Միրզոյան Արարատ – 25.550 Ցոլակյան Ֆելիքս – 24.172 Սարգսյան Գարիկ – 22.604 Սիմոնյան Ալեն – 21.812 Պետրոսյան Ռոմանոս – 20.934 Փաշինյան Սիփան – 17.155 Գևորգյան Դավիթ – 16.508 Խաչատրյան Արամ – 15.038 Պապիկյան Սուրեն –…
Նախնական արդյունքներով՝ նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր
ԿԸՀ-ն հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները բոլոր՝ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների հիման վրա։ Ըստ այդմ՝«Իմ քայլ»՝ 884 հազար 456 ձայն կամ ձայների 70,43%-ըԲՀԿ՝ 103 հազար 824 ձայն կամ ձայների 8,27%-ըԼՀԿ՝ 80 հազար 024 ձայն կամ ձայների 6,37 %-ըՀՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ 59 հազար 059 ձայն կամ ձայների 4,70 %-ը:…
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախցիներին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ…
2018-ի լավագույն լուսանկարներն՝ ըստ Reuters -ի
Reuters գործակալությունը հրապարակել է անցնող տարվա ամենատպավորիչ և կարևոր լուսանկարները: Լուսանկարներից յուրաքանչյուրը դիտողին ստիպում է հույզեր ապրել՝ ժպտալ կամ լաց լինել, հուզվել կամ ուրախանալ: Բուժեղբայրը ստուգում է վաղաժամ ծնված երեխային, Եմեն Քենիացի տղամարդը չի կարողանում զսպել արցունքները, երբ կրակը մի ամբողջ թաղամաս է կլանում Կեղտաջրում լողացող փիղը, Հնդկաստան Եղիսաբեթ II-ը` նորաձևության ցուցադրության ժամանակ ամերիկյան Vogue-ի…
ԱՄՆ-ում ձնամրրիկի հետևանքով առանց էլեկտրականության են մնացել հազարավոր բնակիչներ
ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնում է ձնամրրիկը, դրա պատճառով չեղյալ է հայտարարվել մոտ 1700 ավիաչվերթ, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ: Ինչպես հայտնում է Flight Aware կայքը՝ վատ եղանակի պատճառով մոտ 1700 ավիաչվերթ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարված կիրակի երեկոյի դրությամբ: Դրանց մեծ մասն ուղևորվում էր դեպի Հյուսիսային Կառոլինա, Հարավային Կառոլինա և Վիրջինիա: Ամբողջ երկրում…
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: «Չայնիի» ոլորաններ-Հրազդան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:…
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները այս պահին
ԿԸՀ-ն ներկայացնում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները 10.12.2018, ժամը՝ 08:30-ի դրությամբ:ՀՀԿ- 4,7%, «ՔՈ» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 0,68%, ՀՅԴ- 3,89%, «Իմ քայլը» դաշինք 70,43%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 6,37%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 0,51%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն-0,33%, «Մենք» դաշինք -2%, «Օրինաց երկիր» կուսակցություն – 0,99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն – 1,82%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 8,27%
ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` «Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում ՊՆ իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու…
Հիվանդները ևս հնարավորություն ունեցան ընտրելու
Գյումրու բժշկական կենտրոնում բուժվող հիվանդները ևս հնարավորություն ունեցան ընտրելու: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդների համար բերվել է շրջիկ արկղ: Արկը հիվանդանոց է տեղափոխվել դրան մոտ գտնվող 32/26 տեղամասից՝ վստահված անձի, հանձնաժողովի անդամի և ոստիկանի ուղեկցությամբ: Հիվանդանոցի կողմից անձնագրային բաժին հիվանդանոցում բուժվող հիվանդների ցանկը տրամադրվել էր նախապես: Ցուցակ ընդգրկված…
Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ ստացել է մեկ հաղորդում
ՀՀ քննչական կոմիտեն ընտրական գործընթացների վերաբերյալ այսօր ստացել է ընդամենը մեկ հաղորդում: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց ՔԿ հատուկ կարևորության գործերի քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը: «Խախտումը վերաբերել է ընտրողի ազատ իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն: Իրականացվում են համապատասխան գործողություններ: Այս պահի դրությամբ՝ քրեական գործեր չեն հարուցվել»,- ասաց Սահակյանը՝…
Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է
Արցախի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է` դիտորդական առաքելություն իրականացնելու դեկտեմբերի 9-ին կայացող Ազգային ժողովի ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի տնօրեն, Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասաց, որ Արցախից ժամանած պատվիրակության կազմում ութ պատգամավոր է: «Մինչ երեկոյան ժամը 20:00-ը մենք շրջելու ենք ընտրատեղամասերում: Մեր պատվիրակության անդամները վաղ առավոտից արդեն եղել են Դավթաշենի, Ավանի, Էջմիածնի ընտրատեղամասերում: Օրվա երկրորդ կեսին կլինենք Էրեբունիում, նաև մարզերում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրատեղամասերը ընտրում են պատահականության սկզբունքով: Թովմասյանը նշեց, որ Հայաստանում ընտրությունների ընթացքը բավարար են գնահատում: «Մինչ այս պահը որևէ խախտում չենք արձանագրել: Կարևորն այն է, որ ընտրողների աչքերում երջանկություն կա»,- ընդգծեց նա: Արցախի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս…
Ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում
ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի…
Հայաստանը ներկայացնող մարզիկը արժանացել ոսկե մեդալի
Ֆինլանդիայի Իմատրա բնակավայրում կայացած դահուկավազքի միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող 19-ամյա մարզիկ Միքայել Միքայելյանը: Հայտնում է A1puls.am֊ը Մեր դահուկորդը ազատ ոճի 15 կմ դահուկավազքում ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Իսկ ահա մինչեւ 20 տարեկան դահուկորդների հաշվարկով նա արդեն գրավել է 1-ին տեղը և պարգեւատրվել ոսկե մեդալով: Հիշեցնենք,…
Թուրքական լրատվամիջոցները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իշխանամետ, ընդդիամդիր, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Վերջիններիս կողմից հրապարակվել են գրեթե նույնաբովանդակ տեղեկատվական բնույթի նյութեր՝ հիմնականում զերծ դիտարկումներից ու գնահատականներից: Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին առաջին նյութը տեղադրվել…














