rostelecom

  • Մեսսին 15 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել

    Մեսսին 15 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել

    «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մասնավոր ինքնաթիռ է գնել 15 մլն դոլարով` ընտանիքի հետ Արգենտինա մեկնումներն ավելի հարմարավետ կազմակերպելու համար, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Doble Amarilla-ն: Ինքնաթիռը նախատեսված է 16 ուղևորի համար: Այն ունի 8 անկողին, 2 լոգասենյակ և 2 խոհանոց: Ինքնաթիռի պոչի վրա պատկերված է 10 համարը, որի ներքո Մեսսին հանդես է գալիս կատալոնական…

  • Երեք ընտրախախտում մեկ տեղամասում կես ժամվա ընթացքում

    Երեք ընտրախախտում մեկ տեղամասում կես ժամվա ընթացքում

    Ընդամենը կես ժամվա ընթացքում 9/47 ընտրատեղամասում, որտեղ ՊՆ նախկին նախարարն ու ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էր քվեարկում, մեր տեսախցիկն արձանագրեց մի քանի ընտրախախտում: Մինչև Վիգեն Սարգսյանի քվեարկությունը  լրագրողների ու դիտորդների թիվն ավելի շատ էր, քան ընտրողների, միայն դրանից  հետո իրավիճակը փոխվեց. ընտրողների հոսքը մեծացավ: Քաղաքացիներից մեկն քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկը ձեռքին, միայն դրանից…

  • Մաղթում եմ խաղաղ և առանց միջադեպերի ընտրություններ

    Մաղթում եմ խաղաղ և առանց միջադեպերի ընտրություններ

    Քվեարկել եմ ավելի ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի օգտին: Այս մասին ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի 2-րդ համար Խաչատուր Քոքոբելյանը:  «Շատ հետաքրքիր ընտրություններ են, ինչպես տեսնում եք՝ կուտակումներ չկան: Մաղթում եմ խաղաղ և առանց միջադեպերի ընտրություններ: Նոր սկիզբ»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:  Նա ասաց, որ պետք է սկսել վստահ ու…

  • «Այս մարդիկ ծնվել են ծառայելու, պատվեր կատարելու համար». Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է ուղղորդումների մասին

    «Այս մարդիկ ծնվել են ծառայելու, պատվեր կատարելու համար». Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է ուղղորդումների մասին

    «Ակնհայտ է, որ մարզպետը, համայնքապետերը, քաղաքապետերը շարունակում են ուղղորդել ընտրողներին, որ ընտրեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին։ Մասնավորապես, Տաթև համայնքի ղեկավարը լուրջ վարչական պրեսինգով ուղղորդում է համայնքի բնակիչներին՝ քվեարկելու «Իմ քայլի» թեկնածուների օգտին»,- 168.am-ին այս մասին տեղեկացրեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նա այս պահին գտնվում է Սյունիքի մարզում։ Նա հրավիրում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ուշադրությունը.…

  • «Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի». Սուրեն Սահակյան

    «Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի». Սուրեն Սահակյան

    «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը բոլոր հայերի համար ցանկանում է ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ: «Ես իմ Սաթենի (դուստրն է՝ հեղ.), իմ և բոլորի համար ցանկանում եմ ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան ու ցանկանում եմ հավատալ,…

  • Սերժ Սարգսյանը քվեարկեց

    Սերժ Սարգսյանը քվեարկեց

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Ձորաղբյուրում գտնվող 29/45 ընտրատեղամասում: Թեև լրագրողը բազմիցս փորձեց հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին, բայց նա լուռ հրաժարվեց պատասխանել որևէ հարցի:

  • Էդմոն Մարուքյանը համոզված է՝  այսօր հին ու նոր կռվի  ավարտն է:

    Էդմոն Մարուքյանը համոզված է՝ այսօր հին ու նոր կռվի ավարտն է:

    Երևանի 1/20 ընտրատեղամասում ընտրություն կատարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Նա ընտրության էր գնացել որդու հետ:  Քվեարկությունից հետո Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր ոչ թե երկրորդը լինելու տրամադրությամբ են, այլ երկրորդն են:   Կուսակցությունում ահազանգեր են նաև ստացել: «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք  տրամադրել ենք ոստիկանությանը, անուններ չեմ կարող…

  • Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով կոչ է անում ընտրողներին գնալ տեղամասեր

    Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով կոչ է անում ընտրողներին գնալ տեղամասեր

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ընտրողներին գնալ տեղամասեր ու մասնակցել քվեարկությանը, այս մասին րոպեներ առաջ նա ասաց Facebook-ի ուղիղ եթերում։ «Հասկանում եմ, որ կիրակի է ու մարդիկ կարթնանան, սուրճ կխմեն ու կգնան տեղամասեր։ Ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիներն անպայման կգնան ընտրական տեղամասեր ու կկատարեն իրենց ընտրությունն՝…

  • Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր

    Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր

    Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող 4 ավտոբուսով Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր, այս մասին հայտնել է panarmenian.net-ը։ Ոստիկաններն ասել են, որ Երևանից հավելյալ ոստիկանական ուժեր են բերվել՝ ընտրությունները վերահսկելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս լուրը հաստատել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։ Ղազարյանն ասել է, որ սա նորմալ, իրավաչափ պատշաճ վերահսկողություն ապահովելու համար ձեռնարկված միջոցառում է և որևէ…

  • Հայաստանի դատական համակարգը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր է. Նիկոլ Փաշինյան

    Հայաստանի դատական համակարգը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր է. Նիկոլ Փաշինյան

    Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև՝ Քոչարյանի դատավարության գործով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառալով որակմանը, թե իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը ցույց է տալիս, որ Փաշինյանը դատական համակարգին ցուցումներ է տալիս: «Այս հեռախոսազրույցների այն մասերը, որոնք ապացուցում են դա, մոնտաժված են: Քննչական մարմինները…

  • Քոչարյանի կալանավորումը ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ. Նիկոլ Փաշինյան

    Քոչարյանի կալանավորումը ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ. Նիկոլ Փաշինյան

    Չեմ մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ ս է գնահատում Քոչարյանի կալանավորումը ընտրությունների նախօրեին։ «Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այդ…

  • Վանաձոր-Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» անվամբ արձանը վնասել են

    Վանաձոր-Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» անվամբ արձանը վնասել են

    Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, SHAMSHYAN.com-ի թղթակիցը Գյումրիում ականատես է եղել, որ վնասված է ամիսներ առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված «Իմ քայլը» անվանումով Նիկոլ Փաշինյանի քանդակի ոտքի հատվածը: Թե ով կամ ովքեր և ինչ պայմաններում են վնասել արձանը, դեռևս պարզ չէ: Անգամ այս պայմաններում մարդիկ կանգնում և լուսանկարահանվում են արձանի հետ: 

  • Նախկին փոխնախարարը բաց քվեարկություն է կատարել ՀՀԿ-ի օգտին

    Նախկին փոխնախարարը բաց քվեարկություն է կատարել ՀՀԿ-ի օգտին

    ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում «Իմ քայլը» վերնագրով լուսանկար էր հրապարակել, որտեղ նրա անձնագրից և քվեարկելու կտրոնից բացի նաև ՀՀԿ-ի թիվ 1 քվեաթերթիկն էր: Փոխանցում է 1in.am-ը։ Նախկին նախարարն այս քայլով ըստ էության կատարել է բաց քվեարկություն: Րոպեներ անց Քարամյանի հրապարակած գրառումն ու լուսանկարը անհետացավ նրա ֆեյսբուքյան էջից:

  • Խոսակցականը պետք է համապատասխանի գործին

    Խոսակցականը պետք է համապատասխանի գործին

    Գագիկ Ծառուկյանն այսօր քվերակությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսեց նաև Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մասին՝ հայտարարելով. «Խոսակցականը պետք է համապատասխանի գործին, մարդ կա ճարտար խոսում է, բայց կյանքում բան չի ասում»: Լրագրողների հարցին, թե  խոշոր գործարարը ինչու է ուզում գնա ԱԺ և  դառնալ պատգամավոր, պատասխանեց. «Որ քու պես երիտասարդը իրա ընտանիքը լավ ապրի,…