rostelecom

  • Պյոտր Սվիտալսկին այսօր այցելել էր 9/50 ընտրատեղամաս

    Պյոտր Սվիտալսկին այսօր այցելել էր 9/50 ընտրատեղամաս

    Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր այցելել էր 9/50 ընտրատեղամաս, տեսնելու, թե ինչպես են ընթանում ընտրությունները։ Մոտավորապես 20 րոպե ընտրատեղամասում մնալուց հետո ԵՄ դեսպանը դուրս եկավ։ ԵՄ դեսպանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ ամեն ինչի մասին կխոսի վաղը։ Հիշեցնենք, որ այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են…

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 16:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:  «Չայնիի» ոլորաններ-Հրազդան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս…

  • Քոչարյանի աջակիցներն ազդարարում են հանրահավաքային պայքարի մասին

    Քոչարյանի աջակիցներն ազդարարում են հանրահավաքային պայքարի մասին

    Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը, ֆեյսբուքյան էջում  հայտարարություն է տարածել, որում, ասվում է՝ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանա­դրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար,…

  • «Քվեարկեցի հանուն լավ, Զարգացած Հայաստանի», – Անժելա Խաչատրյան

    «Քվեարկեցի հանուն լավ, Զարգացած Հայաստանի», – Անժելա Խաչատրյան

    «Քվեարկեցի հանուն լավ, Զարգացած Հայաստանի», – Անժելա Խաչատրյան

  • «GALLUP International association»-ի տվյալներն արժանահավատ չեն, կա քողարկված պատվիրատու. սոցիոլոգ

    «GALLUP International association»-ի տվյալներն արժանահավատ չեն, կա քողարկված պատվիրատու. սոցիոլոգ

    «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տվյալները մեծ հավանականությամբ գնահատում եմ, ոչ արժանահավատ, ոչ օպերատիվ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու սոցիոլոգ Կարեն Սարգսյանը` հավելելով, որ այդպես չի ասում այն պատճառով, որ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ իր ներկայացրած ուժը խորհրդարանում չի հայտնվելու: «Զուտ մասնագիտորեն, եթե դու անում ես 1100-անոց հարցում…

  • Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց

    Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց

    Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում մասնակցեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունից հետո նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին՝ նշելով, որ դա կլինի քարոզչություն: ՀՀ առաջին նախագահը խոստացավ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալ դրա դրանց ավարտից հետո: Միայն հարցին, թե արդյոք մտահոգություններ ունի արցախյան հարցի վերաբերյալ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Հայ ժողովրդի  մեջ…

  • «Այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը». Ա.Հովհաննիսյան

    «Այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը». Ա.Հովհաննիսյան

    Քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավար Հայաստանի, այն գիտակցումով և խորը հավատով, որ չնայած բաժանարար գծերի՝ Հայաստանը մեր բոլորի միասնական հայրենիքն է, և նրա խնդիրներով պետք է մտահոգված լինենք բոլորս: 9/35 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասել է ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը…

  • Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին. 24tv.am

    Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին. 24tv.am

    ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում խախտումներ են նկատվել: Այս մասին գրում է 24tv.am-ը: «Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց…

  • 80 000 օրինակ կրծքանշան առաջին անգամ քվեարկողների համար

    80 000 օրինակ կրծքանշան առաջին անգամ քվեարկողների համար

    Առաջին անգամ քվեարկող քաղաքացիներն արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկելիս կստանան կրծքանշաններ: ԿԸՀ-ն առաջին անգամ քվեարկողների համար պատրաստել է  80 000 օրինակ կրծքանշան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մեր օրենսդրությամբ, երկուսից երեք անգամ կրճատում են նախապատրաստական աշխատանքների ժամանակը: Սակայն, ԿԸՀ-ն սեղմ ժամկետում կարողացել է իրականացնել բոլոր գործառույթները: Ամենամեծ նորամուծությունն այն է, որ  առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին: Դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Ովքեր առաջին անգամ կքվեարկեն, նրանց կբաժանվի դա», -ասաց Սմբատյանն ու հավելեց, որ կրծքանշանները պատրաստվել են 80 000 օրինակով: ԿԸՀ քարտուղարը հավաստիացրեց, որ ԿԸՀ-ն բաշխել է  Հանրային հեռուստատեսությամբ…

  • Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը

    Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը

    Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53  տոկոսը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: 2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 33.46 տոկոսը: «Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 200 հազար 915 է,…

  • Ընտրողներն իրազեկված չեն․ Արտաշատի որոշ ընտրատեղամասերում կուտակումներ են

    Ընտրողներն իրազեկված չեն․ Արտաշատի որոշ ընտրատեղամասերում կուտակումներ են

    Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընտրություններն անցնում են համեմատաբար հանդարտ։ Տեղամասերում մեր նկարահանող խումբը հիմնականում արձանագրել է կուտակումներ և տեղամասում սահմանված թվից շատ ընտրողների, ինչպես նաև ընտրողներին օգնելու մասսայական դեպքեր։ Օրինակ՝ 12/4 տեղամասում մեր գնտվելու ամբողջ ժամանակահատվածում ընտրողներին հիմնականում օգնում էին, ընտրողները դժվարանում էին ընտրություն կատարել։ Հանձնաժողովի նախագահը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ ինքը…

  • Սե՛րժ, դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար. Արմեն Աշոտյանը` Թանկյանին

    Սե՛րժ, դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար. Արմեն Աշոտյանը` Թանկյանին

    ՀՀԿ-ի պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում պատասխանել է Սերժ Թանկյանին. «Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։ Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի…

  • Երեք ընտրախախտում մեկ տեղամասում

    Երեք ընտրախախտում մեկ տեղամասում

    ԳԱԼԱ-ն գրում է՝ Ընդամենը կես ժամվա ընթացքում 9/47 ընտրատեղամասում, որտեղ ՊՆ նախկին նախարարն ու ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էր քվեարկում, մեր տեսախցիկն արձանագրեց մի քանի ընտրախախտում: Մինչև Վիգեն Սարգսյանի քվեարկությունը  լրագրողների ու դիտորդների թիվն ավելի շատ էր, քան ընտրողների, միայն դրանից  հետո իրավիճակը փոխվեց. ընտրողների հոսքը մեծացավ: Քաղաքացիներից մեկն քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկը ձեռքին,…

  • Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ

    Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ

    ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ահազանգերից 26-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 55-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Նշված 81-ից 25-ը Երևան քաղաքում են, իսկ մնացած 56-ը՝ հանրապետության մարզերում։ Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի…