SpaceX
Մասկը ցանկանում է գնել Twitter-ն ու այն դարձնել մասնավոր
Աշխարհահռչակ գործարար և նորարար Իլոն Մասկը մտաադիր է գնել Twitter-ն ամբողջությամբ ու այն վերածել մասնավոր ընկերության։ Այս մասին գրում է NYP-ը։ Մասկը պատրաստվում է միայն դրանից հետո ընկերության բաժնետոմսերը վաճառել կամ փոխանակել։ Նա նշել է, որ մինչև 15 միլիարդ դոլար է պատրաստ ներդնել այդ ծրագրի իրականացման համար։
SpaceX-ն առաջին զբոսաշրջիկներին է ուղարկել Միջազգային տիեզերակայան
SpaceX-ի Falcon 9 հրթիռակիրը, տեղափոխելով Crew Dragon տիեզերանավը, արձակվել է Ֆլորիդայից: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ չորս զբոսաշրջիկներից բաղկացած անձնակազմը տեղափոխելու է Միջազգային տիեզերակայան։ Անձնակազմի անդամներն են տիեզերագնաց Մայքլ Լոպես-Ալեգրիան, որը նախկինում աշխատել է ՆԱՍԱ-ում, ամերիկացի ձեռնարկատեր Լարի Քոննորը, կանադացի ներդրող Մարկ Փեթին և իսրայելցի գործարար Էյտան Սթիբբեն։ Հայտնի է, որ…
Զելենսկին զրուցել է Իլոն Մասկի հետ ու հրավիրել նրան Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով կապ է հաստատել SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Զելենսկու Twitter-ի էջից։ Նա շնորհակալություն է հայտնել Մասկին, որ նա խոսքով և գործով աջակցում է Ուկրաինային։ Զելենսկին գրել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինան ստանալու է Starlink-երի հերթական խմբաքանակը՝ ավերված քաղաքների համար։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրենք քննարկել…
Մասկը ուկրաինացիներին նախազգուշացրել է հնարավոր կիբերհարձակման մասին
Ամերիկացի հայտնի գործարար ու նորարար, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում գրել է․ «Կարևոր նախազգուշացում. Starlink-ը միակ ոչ ռուսական կապի համակարգն է, որը դեռ աշխատում է Ուկրաինայի որոշ հատվածներում, ուստի թիրախավորման հավանականությունը մեծ է: Խնդրում ենք օգտագործել զգուշությամբ»: Օգտատիրոջ հարցին, թե կարո՞ղ է Starlink-ը նույնպես հայտնվել Ռուսաստանի կողմից կիբերհարձակման սպառնալիքի տակ, ինչպես Viasat-ը մի քանի…
Մասկի արբանյակները գերարագ ինտերնետ կապահովեն Ուկրաինայում
Նորարար, միլիարդատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը դրական է արձագանքել Ուկրաինայի փոխվարչապետ, երկրի թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովի խնդրանքին։ Այս մասին տեղեկանում ենք Մասկի ու Ֆյոդորովի Twitter-ի էջերից։ Սկզբում ուկրաինացի պաշտոնյան փետրվարի 26-ին Twitter-ի իր էջում խնդրել է Մասկին՝ վերջինիս ընկերության Starlink արբանյակների կապի ապահովման համար նախատեսված տերմինալներ տրամադրել Ուկրաինային։ «Մինչ Դուք փորձում եք գաղութացնել…
SpaceX-ը արձակել է Dragon բեռնատար տիեզերանավը
Ամերիկյան SpaceX ընկերությունը երեքշաբթի օրը արձակել է Dragon բեռնատար տիեզերանավը՝ Միջազգային տիեզերական կայանի մատակարարման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Falcon 9 հրթիռը գործարկվել է Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա) տիեզերակայանից ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 05:07-ին (Մոսկվայի ժամանակով 13:07-ին): Նավը կայարան կհասցնի մոտ 3,3 տոննա բեռ՝ ներառյալ սննդամթերք, այլ պարագաներ, անձնակազմի համար նախատեսված սարքավորումներ և տարբեր…
SpaceX-ը 53 Starlink արբանյակ է ուղարկել ուղեծիր
Ամերիկյան SpaceX ընկերությունն այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է արձակել իր հրթիռը՝ այս անգամ ուղեծիր տեղափոխելով Starlink արբանյակների նոր խմբաքանակը. խոսքը 53 արբանյակի մասին է: Այս մասին հայտնել է space.com-ը։ Ըստ աղբյուրի՝ Falcon 9 հրթիռն արձակվել է Կանավերալ հրվանդանի տիեզերական արձակման կայանից։ Սա ընկերության՝ այս տարվա 25-րդ արձակումն էր: Նշվում է, որ շաբաթ օրվա հաջող մեկնարկով…
Մասկը օրերի ընթացքում տանսյակ միլիարդ դոլարներ է կորցրել
Tesla-ի ու SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը 2 օրում տասնյակ միլիարդ դոլարներ է կորցրել՝ Tesla ընկերության արժեթղթերի գնի նվազման հետևանքով։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Նշվում է, որ գնանկումը սկսվել է այն պահից, երբ Մասկը Twitter-ում հարցրել է՝ վաճառե՞լ Tesla-ի իր արժեթղթերի 10 տոկոսը, թե՞ ոչ։ Ընդհանուր առմամբ՝ արժեթղթերի արժեքը նվազել է 16 տոկոսով, որի արդյունքում…
Մասկը փոխել է անունը Twitter-ում
SpaceX և Tesla ընկերությունների սեփականատեր, աշխարհի ամենահարուստ մարդ Իլոն Մասկը Twitter-ում փոխել է իր անունը։ Նման փոփոխություններ կարելի է հաճախակի նկատել Մասկի Twitter-ում։ Դա վերաբերվում է և նրա գլխավոր լուսանկարին, և անվանը։ Մասկն այժմ սոցցանցում գրանցված է Lorde Edge անունով։ Նա փոխել է նաև Twitter-ում գրաված բնակության վայրը, նշելով՝ Tröllheim-ը։ Նշենք, որ շատ ակտիվ է…
NASA-ն և SpaceX-ը եղանակային պայմաններից ելնելով փոխել են թռիչքի ժամկետը
Ամերիկյան NASA-ն և SpaceX ընկերությունը եղանակի պատճառով փոխել են Crew Dragon տիեզերանավով անձնակազմին Միջազգային տիեզերակայան երրորդ անգամ տեղափոխելու ժամկետները: Այս մասին ասվում է NASA-ի հայտարարության մեջ: SpaceX ընկերության տիեզերանավում լինելու են երեք ամերիկացի տիեզերագնացներ՝ Ռաջա Չարին, Թոմ Մարշբերնը և Քայլա Բերոնը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Մաթիաս Մաուրերը:
SpaceX- ի զբոսաշրջիկները վերադարձել են Երկիր
Crew Dragon տիեզերանավը, որի անձնակազմն առաջին անգամ եղել են չորս քաղաքացիական անձինք, այսօր վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի ափերի մոտ: Հեռարձակումն իրականացվել է SpaceX – ի Twitter-ի էջում։ Look at our Mission Specialist @ChrisSembroski capturing pictures from orbit through Dragon’s cupola! We can’t wait to see the crew’s photos and how they will inspire…
SpaceX-ի գործադիր տնօրենը խոսել է տիեզերք առաջին զբոսաշրջային թռիչքի մանրամասների մասին
SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոսել է տիեզերք առաջին զբոսաշրջային թռիչքի մանրամասների մասին։ Առաքելության անձնակազմի անդամների մոտ ամեն ինչ կարգին է: Տնօրենը նշել է՝ անձնակազմը կատարել է ավելի քան 15 պտույտ Երկիր մոլորակի շուրջը: Նշենք, որ աշխարհի պատմության մեջ առաջին անգամ, քաղաքացիական անձնակազմը տիեզերք է թռել և զբոսաշրջային թռիչք կատարել:
SpaceX-ը մեկնարկեց տիեզերական պատմական առաքելությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը՝ NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի 39A մեկնարկային կոմպլեքսից, մեկնարկեց SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը, որն իր վրա կրում էր Dragon տիեզերանավը։ Սա պատմության մեջ առաջին առաքելությունն է, որին շրջանակներում Տիեզերք է ուղևորվում միայն քաղաքացիական անձանցից բաղկացած անձնակազմ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ նրանցից ոչ մեկը պրոֆեսիոնալ աստղագնաց չէ ու չի…
Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 6 միլիարդով. Forbes (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար, գործարար Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 6 միլիարդ դոլարով՝ հասնելով 169,8 միլիարդ դոլարի։ Այս մասին վկայում են Forbes-ի Real-Time Billionaires վարկանիշային աղյուսակը։ Աճի պատճառ է դարձել Tesla ավտոարտադրողի արժեթղթերի գնի 5 տոկոսով աճը՝ ապրիլի 5-ին։ Նշենք, որ այս պահին, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում…












